Թբիլիսիում բացվել է ինքնաթիռի մասերի արտադրության վրաց-իսրայելական գործարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+15.09 oC

Թբիլիսիում բացվել է ինքնաթիռի մասերի արտադրության վրաց-իսրայելական գործարան

16:30 10.05.2018

Վրաստանում բացվել է ինքնաթիռների կառուցվածքային դետալներ արտադրող ATC (Aero-Structure Technologies Cyclone) գործարան, որը առաջինն է Անդրկովկասում:

Գործարանի բացման արարողությանը ներկա են եղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, պետական այրեր, դիվանագիտական կորպուսի և գործարար շրջանակների, ինչպես նաև Իսրայելի կառավարության անդամներ:

Բացման պաշտոնական արարողության շրջանակում Վրաստանի վարչապետը գործի է գցել արտադրության գլխավոր սարքը:

«Երկրում սկսում է գործել բարձր տեխնոլոգիական, միջազգային չափանիշներին համապատասխան ինքնաթիռների կառուցվածքային դետալներ արտադրող գործարան, որը վրացական արտադրությամբ բավարարելու է աշխարհի ավիաարդյունաբերության առաջատար ընկերությունների պահանջարկը, կնպաստի նաև Վրաստանի տնտեսության զարգացմանը»,- հայտարարել է Վրաստանի Գործընկերային հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սագանելիձեն:

Վրաստանի Գործընկերային հիմնադրամի և իսրայելական Elbit Cyclone ընկերության համատեղ գործարանը առաջին արտադրանքը թողարկելու է 2019 թվականի սկզբին արտոնագիր ստանալուց հետո:

Վրաստանում արտադրված արտադրանքի սպառողները լինելու են «Բոինգը», «Էյրբասը»: Գործարանում արտադրված դետալների 100 տոկոսը կարտահանվի արտերկիր:

Համատեղ նախագծի ներդրումային արժեքը 93 մլն դոլար է: 



Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները. ՆԳՆ

18:22 25.11.2024

Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները. ՆԳՆ

Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները: ՆԳՆ նախաձեռնած օրենսդրական կարգավորումներով սահմանվում է «անհատական շարժունակության միջոց» հասկացությունը, կանոնակարգվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ) երթևեկությունը։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է. • անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք ունեն 18-ից բարձր տարիք ունեցող, […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

18:16 25.11.2024

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ծիլքար գյուղում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […] ...

Մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը

18:11 25.11.2024

Մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը

Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը։ Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել Ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներին և նախանշվել առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները․ ներկայացվել են Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարում արձանագրված ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Հանդիպմանը […] ...

ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բարեփոխումները

18:06 25.11.2024

ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բարեփոխումները

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ջանլուկա Էսպոզիտոյի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարությանը մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ռազմավարական բարեփոխումների և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման օրակարգին ցուցաբերվող աջակցության համար։ Կողմերը քննարկել են ԵԽ-ի կողմից իրականացվող ծրագրերի […] ...

SHANTNEWS

18:00 25.11.2024

SHANTNEWS

«Ատալանտան» հետաքրքրված է Սպերցյանով

17:55 25.11.2024

«Ատալանտան» հետաքրքրված է Սպերցյանով

Իտալիայի Ա սերիան ներկայացնող «Ատալանտան» հետաքրքրված է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հայտնում է «РБ Спорт»-ը։ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիեմենտան բոլորովին վերջերս հանդիպել է Բերգամոն ներկայացնող ակումբի ղեկավարների հետ։ Կողմերը Սպերցյանի հավանական տեղափոխության հարցում բանակցություններ են վարել։ Հայ ֆուտբոլիստի տեղափոխությունն իտալական ակումբ 2025 թ. ձմռանը քիչ հավանական է, սակայն […] ...

BACK_TO_TOP