Ադրբեջանը սպասում էր՝ տեղի ունեցողը վերաճի բախումների, որ հարձակվի, բայց հիասթափվեց. ադրբեջանագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Ադրբեջանը սպասում էր՝ տեղի ունեցողը վերաճի բախումների, որ հարձակվի, բայց հիասթափվեց. ադրբեջանագետ

15:54 10.05.2018

«Ադրբեջանը ուշադիր  հետևում էր այստեղի իրադարձություններին և սպասում էր, որ տեղի ունեցող իրադարձությունները վերաճեն բախումների ու հարձակվի Հայաստանի վրա, որի համեմատ Ապրիլյան պատերազմը կթվար թեթև զբոսանք: Մեր ժողովուրդը զարմացրեց ու հիասթափեցրեց Ալիևին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ հիշեցնելով, որ Իլհամ Ալիևը բարձր ամբիոնից հայտարարել էր, որ պետք է գրավի Երևանը: Այս սպառնալիքները սին չպետք է համարել, ինչը հաստատում է նաև սահմանին զորքերի կուտակումը:

Ըստ ադրբեջանագետի՝ այդ պետությունը առանց այդ էլ ֆաշիստական բռնապետություն է և եթե հարձակվեր, ավելի շատ դատապարտման ու միջազգային ճնշումների կարժանանար: Հայաստանում ծավալվող իրադարձությունները Ադրբեջանի իշխանությունների մոտ խուճապ էին առաջացնում, իսկ ժողովրդի մոտ՝ ոգևորություն, որովհետև նրանք օրինակ են վերցնում: Ալիևը ծանր հիվանդության պատճառով պատրաստվում է իշխանությունը փոխանցել իր մերձավոր օղակին, և հայաստանյան իրադարձությունները կարող էին խափանել այդ ծրագրերը:  

«Ադրբեջանի ժողովրդավարական ընդդիմության ներկայացուցիչները կատակում էին՝ ասելով՝ կարո՞ղ եք պարտքով Փաշինյանին տրամադրել, ես էլ կատակում էի, թե մեր ժողովրդի ոգին պարտքով չենք կարող տալ ձեզ: Իսկապես, Ադրբեջանի ժողովուրդը մեզ դիտարկում է որպես իր ազատարարը, և եթե Ալիևը կտրուկ գործողությունների դիմեր, ապա խոստանում եմ, որ Ալիևը կնախանձի Քադաֆիի և Սադամ Հուսեինի ճակատագրին»,- ասաց Գրիգորի Այվազյանը:

Անդրադառնալով Արցախյան հակամարտության գործընթացին՝ ադրբեջանագետը նշեց, որ վտանգը չի պակասել: Այս պարագայում Հայաստանը ունի առավելություն Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը ամբողջ աշխարհում որպես սուլթանություն, բռնապետություն է դիտարկվում: Նա կարևորեց ՀՀ նորընտիր վարչապետի այն միտքը, որ խեղաթյուրված է հակամարտության պատճառահետևանքային կապը:

«Պատճառը ոչ թե տարածքներն էին, այլ այն, որ Ադրբեջանն իր պետության տարածքում սկսեց ադրբեջանահայությանը կոտորել, զանգվածային ցեղասպանություն անել: Հետո փորձեց նույնը կատարել Արցախում, և Արցախի ժողովրդին այլ բան չմնաց, քան պաշտպանվել ցեղասպան պետությունից՝ հռչակվելով հանրապետություն և դիմելով զինված հակազդեցության: Այս փիլիսոփայությունը պետք է իշխի բանակցային գործընթացում և ավելի ընկալելի կլինի միջազգային հանրության համար»,- ասաց Այվազյանը:

Ըստ ադրբեջանագետի՝ պետք է հարվածել Ադրբեջանի Աքիլեսյան գարշապարին, և հակամարտության գործընթացում ու բանակցային գործընթացի սեղանի վրա դնել ադրբեջանահայության խնդրը, որից Արդրբեջանի ղեկավարությունը վախենում է, ինչպես սատանան խնկից: 

«Ադրբեջանը կուռ պետությում չէ: Փտած բռնատիրություն է, որ ճնշում է խոսքի ազատությունը: Շատ հնարավոր է, որ ունենանք ոչ թե թշնամի, այլ բարեկամական ժողովուրդների համադաշնություն»,- նշեց Այվազյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP