Ավագանու անդամը դիմել է քաղաքապետին՝ «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը լուծարելու առաջարկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+16.09 oC

Ավագանու անդամը դիմել է քաղաքապետին՝ «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը լուծարելու առաջարկով

15:06 24.10.2018

«Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերության հետ կնքված պայմանագիրը լուծարելու նպատակով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը գրավոր դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին և առաջարկել երկրորդ օպերատոր ներգրավել։

Հիմնավորման մեջ Անի Սամսոնյանը նշում է.

«Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական խիստ վատթար վիճակի հետևանքով չեն դադարում քաղաքացիների դժգոհությունները և ամենօրյա բողոքները։

2018 թվականի օգոստոսի 1-ին Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը գրավոր նամակով դիմեց «Սանիթեք» ընկերությանը և փաստելով, որ մայրաքաղաքում ստեղծվել է վտանգավոր հակասանիտարական և համաճարակային իրավիճակ՝ պահանջեց յոթնօրյա ժամկետում դատարկել բոլոր լցված աղբամանները, վերականգնել աղբահավաքման կանոնավոր  աշխատանքը պայմանագրի տարածքում։ Նամակում նաև նշել էինք, որ «պահանջի չկատարման դեպքում Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը դիմելու է Երևանի քաղաքապետարան ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծարելու նպատակով»։

Այս պահանջից հետո սույն թվականի օգոստոսի 8-ին Երևանի քաղաքապետարանը տարածեց հայտարարություն հետևյալի մասին.

«Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից ս.թ. հուլիս ամսին իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքեր, որոնց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար: Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում և սահմանված կարգով հուլիս ամսվա կատարողականից պահվել է տուգանք՝ 12.000.377 դրամի չափով»:

Պետք է նշեմ, որ որ Երևանի ավագանու անդամների կողմից նշված յոթնօրյա ժամկետի պահանջները այդպես էլ չիրագործվեցին, իսկ Երևանի քաղաքապետարանի տուգանքը որևէ կերպ չազդեց «Սանիթեք» ընկերության աշխատանքի բարելավման վրա։

Հայտնի է, որ «Սանիթեք» ընկերության հետ Երևանի քաղաքապետարանը կնքել է երկու պայմանագիր։ 2013 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված առաջին պայմանագրում որպես Կատարող կողմ հանդես է գալիս «Սանիթեք» ընկերությունը, որը գրանցված է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում (ստորագրված՝ Նիկոլաս Նաբիլ Էլ Թաուիլի)։ «Սանիթեք»-ին է հանձնվել Երևան քաղաքի Արևմտյան հատվածի (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ) աղբահանության և սանիտարական  մաքրման ծառայությունը։

2015 թվականի մարտի 27-ին Երևանի քաղաքապետարանը առանց մրցույթի (մրցույթի հայտարարման մասին տեղեկություններ առկա չեն) ևս մեկ պայմանագիր է կնքել 10 օր (պայմանագրի կնքման պահից) առաջ ՀՀ-ում գրանցված (գրանցման համար՝ 278.110.849775 / 2015-03-17) «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերության հետ (ստորագրված՝ Նիկոլաս Էլ Թավիլ) և վերջինիս հանձնել Երևան քաղաքի Արևելյան հատվածը (Ավան, Արաբկիր, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն)։

Վերջին երկու տարում «Սանիթեք» ընկերությունը տապալել է Երևան քաղաքում աղբահանության և սանմաքրման աշխատանքները օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, որոնցից բխող բոլոր խնդիրները գտնվել են բացառապես ընկերության լուծման տիրույթում։ Այսօր կարող ենք փաստել, որ «Սանիթեք» ընկերությունը սպառել է իր կառավարչական, տեխնիկական և սոցիալական պատասխանատվության բոլոր կարողությունները Երևան մայրաքաղաքում աղբահանության և սանմաքրման կանոնավոր և արդյունավետ աշխատանքներ իրականացնելու համար։ «Սանիթեք»-ի կողմից տրված որևէ խոստում և վերջինիս հետ որևէ բանակցություն այսուհետ զրկված է մեր և հանրային վստահությունից։

Երևանի ավագանու 2018 թվականի արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում նշված է հետևյալը. «Վերանայել Երևանի փողոցների մաքրման, աղբահանության և ձնամաքրման աշխատանքների կազմակերպման գործընթացը։ Դիտարկել բաց և թափանցիկ մրցույթի միջոցով երկրորդ օպերատորի ներգրավման անհրաժեշտության հարցը»։ Պետք է նշեմ, որ երկրորդ օպերատորի ներգրավման անհրաժեշտության մասին դրույթը առկա էր նաև «Լույս» դաշինքի նախընտրական ծրագրում և այս հարցում Երևանի ավագանու երկու՝ «Իմ քայլը» և «Լույս» խմբակցությունների՝ խնդրի լուծման տարբերակը և նպատակը համընկնում են։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ Ձեզ ձեռնարկել համապատասխան միջոցներ հրատապ կերպով Երևան քաղաքի արևելյան հատվածի աղբահանության և սանմաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերության հետ պայմանագիրը լուծարելու, նոր, բաց, թափանցիկ մրցույթ հայտարարելու և ծառայությունների մատուցման երկրորդ օպերատոր ներգրավելու համար»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 08.04.2025

SHANTNEWS

Վերացվել է կաթի ընդունման կետի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

17:54 08.04.2025

Վերացվել է կաթի ընդունման կետի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

«Դուստր Մարիաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ կաթի ընդունման կետի արտադրամասում (Սյունիքի մարզ, գյուղ Գորհայք) անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Պարեկի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հետևանքով ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարած անձը չի տուգանվել. վարույթի նյութերը դատարանում են

17:50 08.04.2025

Պարեկի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հետևանքով ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարած անձը չի տուգանվել. վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզում ծառայություն իրականացնող պարեկը կանգնեցրել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարող անձին և առաջարկել սահմանված կարգով անցնել սթափության […] ...

Վիզաների ազատականացման հեռանկարները` օրակարգում․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանը

17:45 08.04.2025

Վիզաների ազատականացման հեռանկարները` օրակարգում․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանը

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 7-ին ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՆԳ և ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ, ԵՄ անդամ երկրների ոլորտային փորձագետներ, Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ անդրադառնալով Ոստիկանության գործառույթների կենտրոնացման, ֆունկցիոնալ նոր մոդելի ներդրման, քաղաքացիական […] ...

Քննարկվել է ՀՌՀ 2024 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

17:38 08.04.2025

Քննարկվել է ՀՌՀ 2024 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Զեկուցողն անդրադարձել է այն խնդիրներին, որոնք առկա են տեսալսողական մեդիայում եւ ընդգծել, որ մեդիաոլորտը […] ...

«Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում. վարչապետ

17:27 08.04.2025

«Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. ««Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում»,-գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP