Հունիսին աննախադեպ տնտեսական աճ ունեինք, պարզվեց` ֆուտբոլի առաջնություն է եղել, խաղադրույքներ են արել. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Հունիսին աննախադեպ տնտեսական աճ ունեինք, պարզվեց` ֆուտբոլի առաջնություն է եղել, խաղադրույքներ են արել. Փաշինյան

15:34 24.10.2018

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ տնտեսական վիճակին:

«Հունիսին մենք, վերջին տարիների համեմատ, աննախադեպ տնտեսական ակտիվության ցուցանիշ ունեինք՝ 11%, և, բնականաբար, հետաքրքիր էր՝ այս ինչ է եղել, որ այսպես թռել է մեր տնտեսությունը, չենք կարողանում հետևից հասնել: Ի՞նչ պարզվեց: Պարզվեց, որ եղել է ֆուտբոլի աշխարհի առաջնություն, և մենք գնացել ենք, բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ ենք դրել, արձանագրել ենք 11% տնտեսական աճ: Մենք ա՞յս ենք ուզում»,- հարց ուղղեց նա:

Փաշինյանը ևս մեկ օրինակ բերեց` Բնապահպանական տեսչությունը Ալավերդիում ստուգում է պղնձաձուլարանը և պարզում, որ արտանետումները 20 անգամ գերազանցում են նորման, և իրենք ասում են` ժողովո՛ւրդ ջան, չի լինի այսպես, եկեք աշխատենք, որովհետև աշխատատեղը կարևոր է:

«Մենք ուզում ենք, որ աշխատի այդ գործարանը, բայց մարդկանց վիճակագրություն կա՝ քաղցկեղ և այլն: Հո չե՞նք թունավորելու մարդկանց: Ո՞րն է ռեակցիան: Ոչ թե` այո, եկեք աշխատենք, այլ` դուրս գանք, փողոցը փակենք. մենք աշխատատեղ ենք ուզում, կանգնեցնում ենք գործարանը, փակում ենք»,- ասաց նա:

Ամուլսարի հարցին անդրադառնալով` Փաշինյանը հիշեցրեց. իրենք ասում են` պետք է փաստ և փաստարկ, որ այդտեղ Սևանի համար վտանգներ չկան, իրենց ասում են` չկան, հավատացեք մեր խոսքին, մեր փաստաթղթերին:

«Ի միջի այլոց, Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի համատեքստում փաստեր թաքցնելու վերաբերյալ: Հիմա լավ, հավատանք, հիշո՞ւմ եք` Թեղուտում ինչ էր տեղի ունենում: Որ մարդիկ ասում էին` մի՛ արեք դա: Հիմա ի՞նչ է կատարվում. Թեղուտը կանգնած է և պարզ չէ, թե ինչ կլինի: Այդքան անտառները ոչնչացրեցինք, հանքը բացեցինք, սկսեցինք աշխատել, հիմա խնդիր կա, չգիտենք՝ այդ խնդիրը ոնց ենք լուծելու: Նկատի ունեմ, որ ասում ենք տնտեսական անկում, այս տնտեսական համակարգը մեզ ոչ մի տեղ չի տանում»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց` տնտեսական աճի վերաբերյալ պնդումները եղել են «ֆեյք», երկրի ընդերքը քանդել են, վաճառել, ասել են` արտահանում ենք:

«Ով ասես կարտահանի, չենք ուզում այդպես, ուզում ենք` կայուն տնտեսական աճի վրա լինի մեր երկիրը»,- նշեց Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP