12:56 24.10.2018
Ազգային ժողավի տարածքում այսօր դատապարտյալների հարազատները հանդիպել են ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանի, Շաքե Իսայանի և Վահե Էնֆիաջյանի հետ:
Զոհրաբյանը ներկաներին հայտնել է, թե ինչու է հետաձգվել համաներման նախագիծը: Բանն այն է, որ որոշ հոդվածներ կան, որոնք ցանկանում են ներառել համաներման ցուցակում:
«Ցմահների հետ կապված՝ բանակում, ծառայության ժամանակ կատարված սպանություններն ենք ներառել: 93 ցմահ ունենք, 14-ը ծառայության ժամանակ կատարված դեպք է: Այս օրերին բանակցում ենք արդարադատության նախարարի հետ: Այս համաներումը տարածվելու է մոտ 650-700 հոգու վրա: Մի՛ մտահոգվեք, համաներում հաստատ կլինի»,- ասաց Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ամեն օր խոսում է շուրջ 150 դատապարտյալի հարազատների հետ՝ լսելու նրանց խնդիրներն ու ի մի բերելու եղածը:
«Այսօր կա հիվանդությունների ցանկ, որոնք անհամատեղելի են կալանքը որպես խափանման միջոց կրելուն, մենք հիմա աշխատում ենք օրենսդրական այդ նախաձեռնության վրա, որպեսզի կառավարության ցանկը վերանայվի: Առաջարկում եմ ծնողներով, հարազատներով ամբողջական տեքստ պատրաստել, այն հոդվածները, որոնք չկան, բայց դուք կարծում եք՝ պետք է անպայման ներառվեն, մեզ ներկայացնեք: Մենք չենք կարծում, դա արդար էլ չի, որ մենք անձնավորված գնանք կոնկրետ դեպքի հետևից»,- ասաց Զոհրաբյանը:
Հանդիպման ժամանակ դատապարտյալների հարազատները դժգոհում էին, որ կառավարությունն ուշադրություն չի դարձնում իրենց խնդիրներին: Զոհրաբյանն էլ խոստացավ նրանց ձայնը լսելի դարձնել ԱԺ-ում:
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...