Արեգ Կյուրեղյանը կրկին հեռացվեց նիստից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+23.09 oC

Արեգ Կյուրեղյանը կրկին հեռացվեց նիստից

13:38 24.10.2018

Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը երկշաբաթյա ընդմիջումից հետո այսօր սկսվեց մի քանի րոպե ուշացումով: Դատավորը տեղեկացրեց, որ պատճառն ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի ուշանալն էր: Նիստը սկսվելուն պես Մեսրոպ Մակյանը զգուշացրեց ամբաստանյալին, որ հաջորդ անգամ այդ ուշացումը կդիտվի որպես գործի քննությանը խոչընդոտող հանգամանք և կունենա համապատասխան հետևանքներ:

Հիշեցնենք՝ բոլոր ամբաստանյալները, բացի Սմբատ Բարսեղյանից  և Արմեն Բիլյանից, ազատության մեջ են,  ոմանց  խափանման միջոց կալանքը փոխվել է գրավով ազատ արձակմամբ, մյուսները բաց են թողնվել ստորագրությամբ։

Դատավորի նկատողությունը Արեգ Կյուրեղյանն ընդունեց որպես սպառնալիք՝ պահանջելով իր հետ սպառնալիքով չխոսել։ Մակյանն ասաց, որ չի սպառնում, զգուշացնում է: Ամբաստանյալը տեղից շարունակում էր ինչ-որ պատասխաներ ուղղել  դատավորին: Երկու անգամ նախազգուշական սանկցիա կիրառելուց հետո Մեսրոպ Մակյանը 10 ժամով Արեգ Կյուրեղյանին հեռացրեց դատարանի դահլիճից:

Պաշտպանական կողմը միջնորդեց դատական նիստը հետաձգել, քանի որ դեռևս հստակ չէ ՝ խմբի անդամներից Արայիկ Խանդոյանի մասով գործը կասեցվելո՞ւ է , թե՞ ոչ:  Նիստին չէր ներկայացել պաշտպան Արա Ղարագյոզյանը: Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանն ասաց՝ դեռ փաստաթղթերն ամբողջությամբ պատրաստ չեն, և ժամանակ է անհրաժեշտ դրանք ներկայացնելու համար: Դատարանի որոշմամբ նիստը հետաձգվեց մինչ հաջորդ չորեքշաբթի:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

15:06 05.10.2024

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին […] ...

SHANTNEWS

15:00 05.10.2024

SHANTNEWS

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

14:55 05.10.2024

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

2024 թվականի հոկտեմբերի 5-ին Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) շրջանակներում շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից: Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, նախարարի խորհրդական, «WCIT 2024»-ի համակարգող Նազելի Հայրապետյանը, Նորարարությունների, տեխնոլոգիաների և […] ...

Բոսնիա և Հերցեգովինայում ջրհեղեղի հետևանքով 17 մարդ է զոհվել

14:50 05.10.2024

Բոսնիա և Հերցեգովինայում ջրհեղեղի հետևանքով 17 մարդ է զոհվել

Բոսնիա և Հերցեգովինայի հարավ-արևմտյան Հերցեգովինա-Ներետվա կանտոնում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 17 մարդ, ևս 16-ը համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է BH հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հորդառատ անձրևներն ու սողանքները հեղեղումներ են առաջացրել նաև Յաբլանիցա մունիցիպալիտետում։ Երկրի կառավարությունը հայտարարել է տարերային աղետի դրություն: ...

Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետի հանդիպումը

14:40 05.10.2024

Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետի հանդիպումը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կանադայի վարչապետը նշել է, որ իր համար մշտապես հաճելի է հանդիպել Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ և հավելել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է խոսել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների, մարդկանց միջև շփումների, նաև Կանադայի ամուր հայկական համայնքի […] ...

Սեմյոն Դանիլյանցը չորրորդն է կարճ ծրագրից հետո

14:36 05.10.2024

Սեմյոն Դանիլյանցը չորրորդն է կարճ ծրագրից հետո

Հայ գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը մասնակցում է Ղազախստանում ընթացող Denis Ten Memorial 2024 մրցաշարին։ Մենասահքի կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը հավաքել է 73.70 միավոր ու գրանցել չորրորդ արդյունքը։ Կարճ ծրագրում հանդես է եկել 13 գեղասահորդ։ Ազատ ծրագրի մրցումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 5-ին։ ...

BACK_TO_TOP