Եթե ես դատական համակարգին հրահանգներ չեմ տալիս, դա չի նշանակում, որ իրենք հրահանգ չեն փնտրում. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 12 2024
  • $
    396.06
  • RUBLE
    3.98
  • 411.07
WEATHER
+7.09 oC

Եթե ես դատական համակարգին հրահանգներ չեմ տալիս, դա չի նշանակում, որ իրենք հրահանգ չեն փնտրում. Փաշինյան

11:09 24.10.2018

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ելույթի ժամանակ խոստացավ՝ Մարտի 1-ի գործը հիմնովին բացահայտվելու է: Նա նաև նախազգուշացրեց՝ պետք է պատրաստ լինել, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչն առաջիկայում կիմանան, և ոչ միայն այս գործում:

«Ասում են՝ ինչո՞ւ նոր բացահայտումներ չկան, տպավորություն է, որ այդ պրոցեսը ինչ-որ ձևով կանգնել է: Այո՛, ճիշտ է դա, և դա ունի կոնկրետ պատճառ. այսօր Հայաստանում բոլոր քննչական մարմինների և քննիչների ծանրաբեռնվածությունը կրկնապատկվել է, քննիչներ կան, որ միանգամից քսան, երեսուն գործ են քննում: Դատարանները համատարած, առնվազն շատ հաճախ կիրառում են գրավ և մարդկանց կալանքից ազատ են արձակում: Ուզում եմ պարզ լինել, այդպիսի մեկնաբանություններ էլ կան, որ՝ այ, դուք մի կողմից բռնում եք, իբր բռնողը մենք ենք, չնայած որոշ դեպքերում մենք ենք, ասում են՝ այ, մի կողմից բռնում եք, հետո պայմանավորվում և բաց թողնում: Սա շատ կարևոր հարց է և ծանր մեղադրանք, ես ուզում եմ կարևորել, չնայած շատերը թուլություն կհամարեն, բայց ես որևէ կերպ չեմ միջամտում դատական իշխանության գործերին, ոչ թե նրա համար, որ չեմ կարող, այլ որովհետև պարտավորվել եմ հանրության առաջ»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ կա լավ լուր, այն է, որ մեր ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության, կալանքի կիրառման պրակտիկայի առումով աննախադեպ ցածր մակարդակի վրա ենք: Նրա խոսքերով՝ ՔԿՀ-ները եղել են ամենախոշոր բիզնեսներից մեկը. մարդը մտավ ՔԿՀ, ամբողջ հիմնարկը փորձում է նրանից հնարավորինս շատ գումար քաղել:

«Մարդիկ տներ են ծախում, որ ՔԿՀ-ներում իրենց պարտքերը փակեն, ինչքան շատ մարդ կա, այնքան շատ են, չէ՞, փող հավաքում, այդ մաֆիոզ կառույցի մի մասն այսօր էլ համակարգում պաշտոններ է զբաղեցնում: Ինչո՞ւ բոլորին չենք հանել, նախ՝ ճիշտ չէ թացը չորին խառնել, համահարթեցնել, երկրորդը, որ իրենց հանենք, ո՞ւմ ենք բերելու, աշխատեցնելու յոթանասուն հազար դրամով»,- ասաց նա:

Փաշինյանը չբացառեց, որ կարող են պետական կառավարման մարմիններում լինել օղակներ, որոնք հրահանգ տան դատական համակարգին: Նա նշեց՝ եթե ինքը հրահանգ չի տալիս, դա չի նշանակում, որ դատական համակարգը հրահանգներ չի փնտրում, այդպիսի հրահանգներ նա կարող է թե՛ այս, թե՛ նախորդ իշխանության օղակներից ստանալ, բայց պետք է դիագնոզը դնել, նոր բուժում նշանակել:

Վարչապետի թեկնածուն տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, և արդեն երկու ամիս մի թղթի պաշտոնական պատասխանին են սպասում, որ օրը դա եղավ, նախաձեռնություն է լինելու նրան կալանավորելու վերաբերյալ: Փաշինյանը հայտնեց, որ դա կաշառքի գործ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 25.12.2024

SHANTNEWS

Արմավիրի մարզում բեռնատարը կիսակողաշրջվել և հայտնվել է ջրատարում

17:55 25.12.2024

Արմավիրի մարզում բեռնատարը կիսակողաշրջվել և հայտնվել է ջրատարում

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Ազատաշեն գյուղի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել առվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Քաղաքացիները օգնության են հասել վարորդին և ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ վայր: ...

«Մանչեսթեր Սիթին» գայթակղիչ առաջարկ է արել Ռոդրիգոյին

17:50 25.12.2024

«Մանչեսթեր Սիթին» գայթակղիչ առաջարկ է արել Ռոդրիգոյին

«Մանչեսթեր Սիթին» փորձել է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, հայտնում է Relevo-ն։ Ըստ աղբյուրի` բրազիլացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի վերջում ցանկանում էր հեռանալ իսպանական գրանդից։ Նա դժգոհ է եղել, որ մնում է Վինիսիուսի ու Ջուդ Բելինգեմի ստվերում։ Ստեղծված իրավիճակից փորձել է օգտվել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որը Ռոդրիգոյին գայթակղիչ առաջարկ է արել, սակայն 23-ամյա ֆուտբոլիստը […] ...

Մահացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը

17:46 25.12.2024

Մահացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը

Մահացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից: «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 18:00-20:00 «Սան Լազարո» սգո սրահում: Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին նույն վայրից: Հայաստանի նկարիչների միության […] ...

Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար պատասխանատվությունը կխստացվի

17:42 25.12.2024

Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար պատասխանատվությունը կխստացվի

Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների աճն այսօր լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Նշված հանցագործությունների աճին նպաստում են ինչպես տրանսպորտային միջոցների քանակի ավելացումը, այնպես էլ այն հանգամանքը, որ տրանսպորտային միջոցներից գողություններ կատարելն ավելի դյուրին է տարբեր պատճառներով։ Ներկայիս իրավակարգավորումների համաձայն` տրանսպորտային միջոցից կատարված գողությունը, եթե չի պարունակում ծանրացնող հանգամանքներ, հանդիսանում է ոչ […] ...

Հայտնի են 12-րդ դասարանի սովորողների՝ հունվար ամսին պետական ավարտական քննությունների օրերը

17:36 25.12.2024

Հայտնի են 12-րդ դասարանի սովորողների՝ հունվար ամսին պետական ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը: Քննությունները կանցկացվեն՝ հունվարի 13-ին՝ «Հայոց լեզու և գրականություն», հունվարի 15-ին՝ «Մաթեմատիկա», հունվարի 17-ին՝ «Հայոց պատմություն»: ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին […] ...

BACK_TO_TOP