ԱԺ Տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը արտագնա նիստ կգումարի Շիրակի Մարզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

ԱԺ Տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը արտագնա նիստ կգումարի Շիրակի Մարզում

16:57 16.10.2017

Խորհրդարանական վերահսկողության շրջանակեներում ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է հոկտեմբերի 18-ին արտագնա նիստ գումարել Շիրակի մարզում: Արտագնա այցի նպատակը՝ քննարկել Սպանդանոցային կարողությունների զարգացման խնդիրը եվ տեղում ծանոթանալ սպանդանոցների գործունեությանը: 

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ ԱԺ տարածքային հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել «Սպանդանոցների գործունեության մասին» օրենքի նախագծին, որով արգելվում է բակային մորթը և անասուններին սպանդանոցային պայմաններում մորթ իրականացնելու պարտադիր պահանջ դրվում: Այդ նախագծի պահանջով ցանկացած վայրում վաճառքի հանված միսը պետք է ունենա փաստաթուղթ, որ անասունը մորթվել է սպանդանոցում եվ անվտանգ է օգտագործման համար: Այսօրվա դրությամբ հանրապետությունում գոյություն ունի 17 մեծ սպանդանոց, որոնցից մոտ 10 -ը լիարժեք գործում են: Բացի այդ նախատեսվում է մարզերում բացել ընդհանուր թվով 50-ից մինչեվ 70 փոքր սպանդանոց: 

Չնայած օրրենքի նախագիծը դրական եզրակացությամբ ԱԺ նիստերի մեծ օրակարգ ընդգրկվել է, սակայն հանձնաժողովը չի շտապում այն հերթական նիստի քննարկմանը ներկայացնել, գտնելով, որ պարտադիր պետք է խնդիրը ուսումնասիրի տեղերում, ծանոթանա ինչպես անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերների և գյուղացիների տեսակետին, այնպես էլ գործող սպանդանոցների պայմաններին ու առաջարկվող գնային քաղաքականությանը: Խնդիրն այն է, որ անասունին սպանդանոց հասցնելու համար գյուղացին պետք է որոշակի գումար ծախսի, ինչպես նաեվ վճարի սպանդանոցային ծառայության վճարը, ինչը հանձնաժողովի անդամների համոզմամբ կարող է ազդել վաճառվող տավարի, խոզի եվ ոչխարի մսի գների վրա  Այդ հարցերի մասին պատկերացում կազմելու համար էլ հանձնաժողովը որոշել է ուղեվորվել Շիրակի մարզ: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքսիկայի նախագահը Թրամփի հետ քննարկել է միգրացիայի հարցը

09:40 28.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփի հետ քննարկել է միգրացիայի հարցը

Մեքսիկայի առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են միգրացիայի և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման հարցեր։ «Ես հրաշալի զրույց ունեցա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Մենք անդրադարձանք միգրացիայի վերաբերյալ Մեքսիկայի ռազմավարությանը»,-գրել է Շեյնբաումը X-ում: Նա հավելել է, որ ինքը Թրամփին ասել է, որ «միգրանտները չեն գալիս […] ...

ԱՄՆ-ը Ուկրաինային 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում․ Reuters

09:30 28.11.2024

ԱՄՆ-ը Ուկրաինային 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում․ Reuters

Վաշինգտոնի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթը, չորեքշաբթի հաղորդել է Reuters-ը։ Ըստ ԱՄՆ պաշտոնական աղբյուրի՝ փաթեթը կներառի հակատանկային զենքեր, անօդաչու թռչող սարքեր, ականներ, Stinger մարդատար շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր և HIMARS բազմակի հրթիռային համակարգերի զինամթերք։ Զենքը Կիև կտեղափոխվի ԱՄՆ-ի պահեստներից։ Ակնկալվում է, որ ուկրաինական կողմին կտրամադրվեն նաև կասետային […] ...

Պեկինը հերքել է պնդումները, որ թայվանական ձեռնարկությունները լքում են մայրցամաքը

09:22 28.11.2024

Պեկինը հերքել է պնդումները, որ թայվանական ձեռնարկությունները լքում են մայրցամաքը

Չինաստանի Պետական ​​խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի խոսնակ Չեն Բինհուան հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկությունները, թե թայվանական ձեռնարկությունները լքում են Չինաստանը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ «Ընդհակառակը, վերջերս տարբեր գործողություններ են իրականացվել՝ խթանելու Թայվանի նեղուցի երկու կողմերի միջև տնտեսական փոխանակումները, ինչը թայվանցի գործարարների և ընկերությունների համար ավելի հարմար է դարձնում մայրցամաքային Չինաստանի շուկայական հնարավորություններից օգտվելը»,-ասել […] ...

Իսրայելական բանակը հարձակումներ է իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափին․ Al Jazeera

09:12 28.11.2024

Իսրայելական բանակը հարձակումներ է իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափին․ Al Jazeera

Իսրայելական բանակը կռվում է պաղեստինյան դիմադրության ուժերի հետ Հորդանան գետի արեւմտյան ափի մի շարք բնակավայրերի վրա հարձակման ժամանակ: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Պաղեստինցիները կրակ են բացել իսրայելցի զինվորների վրա Նուր Շամս փախստականների ճամբարում, որը գտնվում է հյուսիսային Հորդանան գետի արեւմտյան ափին և Թուլկարմի ծայրամասում։ Հաղորդվում է նաև, որ Պաղեստինի զինյալ խմբավորումների […] ...

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:03 28.11.2024

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 08։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Արագածի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, […] ...

Հրդեհ Լեռնավան գյուղում

08:58 28.11.2024

Հրդեհ Լեռնավան գյուղում

Նոյեմբերի 28-ին, ժամը 05:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնավան գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 13-րդ փողոցի տներից մեկին կից շինության տանիքում (54 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

BACK_TO_TOP