Իրավաբանական ծառայություններ մատուցողները խիստ թերի են հայտարարագրում եկամուտները, ոլորտում առկա է մեծ ստվերային տնտեսություն. ՊԵԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Իրավաբանական ծառայություններ մատուցողները խիստ թերի են հայտարարագրում եկամուտները, ոլորտում առկա է մեծ ստվերային տնտեսություն. ՊԵԿ

16:18 23.10.2018

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց շրջանում անցկացված դիտարկումների առնչությամբ: ՊԵԿ հայտարարությունում ասվում է.

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները, և ոլորտում առկա է մեծ ստվերային տնտեսություն: ՊԵԿ-ը նաև տեղեկացված է ՀՀ փաստաբանների պալատի կողմից նույն խնդրի վերաբերյալ փաստաբաններին ուղղված նամակի մասին և ողջունում է ճշգրիտ հաշվառում կատարելու մասին Պալատի խորհուրդը:

Միաժամանակ այս փուլում, հաշվի առնելով փաստաբանների բարձր դերը ժողովրդավարական հասարակությունում, ՊԵԿ-ը հայտնում է, որ հակված է զերծ մնալ փաստաբանների նկատմամբ հարկային հսկողության կոշտ միջոցներ որդեգրելու քաղաքականությունից և առաջարկում է բոլոր շահագրգիռ անձանց՝ նախկինում ներկայացված հաշվարկներում ոչ ճիշտ տվյալներ արտացոլած լինելու դեպքում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ: Հորդորում է նաև չթաքցնել հարկվող շրջանառությունը` կնքվող պայմանագրերում ճշգրիտ արտացոլելով հոնորարի չափը, ճշգրիտ որոշել ծառայությունների մատուցման պահը և օրենքով սահմանված կարգով դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր, չխուսափել հարկման հատուկ համակարգից ընդհանուր համակարգի անցնելուց, ինչպես նաև չտրոհել ձեռնարկատիրական գործունեությունը մի քանի սուբյեկտների միջև:

Միաժամանակ հայտնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է երկխոսության փաստաբանների հետ՝ հարկային վարչարարությանը վերաբերող ցանկացած հարցով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել  է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանը

11:05 23.11.2024

Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանը

Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան։ Տնօրեն Սահակ Հակոբյանը նախարարին է ներկայացրել նոր ներդրված կենտրոնացված ծառայության աշխատանքների ընթացքը, անցած ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունը։ Անահիտ Ավանեսյանը կարևորվել է շտապ օգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ […] ...

WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրեն

10:57 23.11.2024

WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրեն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել դատախազ Ջեք Սմիթի թիմի բոլոր անդամներին, որոնք ղեկավարել են հանրապետականի դեմ քրեական գործը։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով, աշխատանքից կազատվեն տասնյակ իրավաբաններ։ Պարզ չէ, թե որքան շուտ Թրամփը կարող է հեռացնել նրանց: Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ […] ...

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

10:45 23.11.2024

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «2012-ին համաձայն էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցը, նրան չէր կարելի մերժել, սակայն «Բորուսիան» մերժեց առաջարկը»,- ասել է 36-ամյա լեհ ֆուտբոլիստը: Հիշեցնենք որ Լևանդովսկին Դորտմունդը ներկայացնող ակումբում հանդես է եկել 2010-2014 թվականներին, […] ...

Աշխարհում առաջին անգամ թոքերի  կրկնակի փոխպատվաստում է  կատարվել ռոբոտի միջոցով

10:36 23.11.2024

Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվաստում է կատարվել ռոբոտի միջոցով

Մանհեթենի NYU Langone Առողջապահական կենտրոնում կատարվել է աշխարհում առաջին լիովին ռոբոտացված եղանակով թոքերի փոխպատվաստում: Վիրահատության ենթարկված անձը Շերիլ Մեհրքարն է, բժիշկ, ով տառապում էր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ մեկ տասնամյակ շարունակ։ Հիվանդությունն ավելի էր սրացել Covid-ից հետո: Տեխնիկան հիմնված է նվազագույն ինվազիվ վիրահատությունների վրա և նպատակ ունի նվազեցնել հիվանդանոցում մնալու օրերը, ինչպես նաև արագացնել վերականգնման […] ...

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս Անջելես

10:25 23.11.2024

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս Անջելես

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք: Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կհանդիպի Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ: Երևանի և Լոս Անջելեսի միջև կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր: Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կծանոթանան նաև քաղաքային կառավարման կենտրոնների գործունեությանն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ «խելացի» լուծումներին, […] ...

Ջեյք Փոլին առաջարկվել է մենամարտ անցկացնել WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ

10:15 23.11.2024

Ջեյք Փոլին առաջարկվել է մենամարտ անցկացնել WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Խոյային պատկանող Golden Boy Promotions ընկերությունը հանրահայտ ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլին առաջարկել է մենամարտ անցկացնել առաջին ծանր քաշային կարգում WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ: «Ջեյք, եթե պատրաստ ես հանդիպել «Զուրդոյի» հետ, ապա արի կազմակերպենք այդ մենամարտը: Նա քեզ նոկաուտի […] ...

BACK_TO_TOP