Ցավ եմ ապրում. Սուրեն Աբրահամյանը պնդում է, որ առնչություն չունի որդու նշանակման հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

Ցավ եմ ապրում. Սուրեն Աբրահամյանը պնդում է, որ առնչություն չունի որդու նշանակման հետ

17:24 23.10.2018

Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երևանի նախին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի որդին՝ Արամ Աբրահամյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Արման Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով քաղաքապետարանում էին հյուրընկալվել Երևանի նախկին քաղաքապետներ Սուրեն Աբրահամյանը և Վահագն Խաչատրյանը, SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է նախկին քաղաքապետից, թե որդու նշանակումը որևէ առնչություն ունի՞ այդ հանդիպման հետ:

«Էսքան ժամանակ իմացե՞լ եք, որ ես տղա ունեմ, ո՞վ է իմ տղան, չեք իմացել, չէ՞: Իր կյանքով ապրած անձնավորություն է: Ցավ եմ ապրում, որ իմ երեսից 10 տարի է՝ տառապել է ու չի աշխատել: Իսկ ի՞նչ եք կարծում՝ իմ կարգավիճակով՝ ընդամենը Սուրեն Աբրահամյան… Կարո՞ղ էի որդուս թաղապետի պաշտոնում նշանակել տալ»,-ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ ինքը որևէ առնչություն չունի նշանակման հետ:

Նրա խոսքով՝ իր որդին բավական լավ կրթություն ունի, բայց իր հոր քաղաքական հայացքների համար քաղաքական ճանապարհ չի ունեցել:

«Ամենասոսկալի բանն է, որ հոր քաղաքական հայացքների համար որդիներն են տառապում»,- ասաց նա:

Ըստ Սուրեն Աբրահամյանի՝ ավելին, ինքը չի էլ ցանկացել որդուն այդ պաշտոնում տեսնել:

«Իրեն ես այլ ամպլուայի մեջ եմ տեսնում, բայց ընտրությունն իրենն է»,- հավելեց Աբրահամյանը:

Հեռախոսազանգն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP