12:51 23.10.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների ստորագրահավաքին, որով երկուշաբթի արտահերթ նիստի օրակարգով կրկին բերվելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Զոհրաբյանը հույս հայտնեց, որ երկու խմբակցություններից բացի՝ իրենց կմիանան նաև ՀՅԴ իրենց գործընկերները: Պատգամավորը հայտնեց, որ արդեն իսկ ստորագրահավաքին միացել են հանրապետական որոշ գործընկերներ` Մարտուն Գրիգորյանը, Շիրակ Թորոսյանը, հույս հայտնեց, որ առաջիկայում կմիանան այն պատգամավորները, որոնք կողմ են արտահայտվել արտահերթ ընտրություններին:
«Այն Ընտրական օրենսգիրքը, որ երեկ ՀՀԿ-ի սաբոտաժի պատճառով առաջին ընթերցմամբ տապալվեց, պատգամավորական նախաձեռնությամբ ներառում ենք օրակարգ, ստորագրությունները քարտուղարությանը հանձնելու հինգերորդ օրը միայն կարող է նշանակվել արտահերթ նիստ, իսկ դա նշանակում է՝ եթե այսօր հանձնեմ, երկուշաբթի օրը նույն ժամին կհրավիրվի արտահերթ նիստ` նույն օրակարգով: Ուզում եմ հուսալ, հորդորս է հանրապետականներին` չփորձե՛ք վերջին անգամ սեպ խրել այն բարեփոխումների մեջ, որի փորձ է արվելու խորհրդարանում, որ մենք կարողանանք այս բարեփոխված ԸՕ-ով, որի հիմնական մոտիվացիան ռեյտինգային ընտրակարգի հանումն է, գնալ արտահերթ ընտրությունների»,- ասաց նա:
Զոհրաբյանը նշեց, որ ինքը քաղաքականության մեջ միշտ առաջնորդվում է ռացիոնալ տրամաբանությամբ, բայց ցավով նկատեց, թե շատ դեպքերում մեր խորհրդարանն առաջնորդվում է իռացիոնալ տրամաբանությամբ: Պատգամավորը հիշեցրեց` իր հանրապետական գործընկերներից շատերն իրենց ելույթներում նշում էին, որ նոր Ընտրական օրենսգիրքը շատ ավելի արդար, ժողովրդավար ընթացակարգեր է սահմանում, հույս հայտնեց, որ նրանք կսթափվեն, չեն առաջնորդվի մանր քինախնդրությամբ, կհաղթի սթափ տրամաբանությունը, քանի որ այստեղ անգամ մանր կուսակցական շահ էլ չկա, իսկ կուսակցական շահով առաջնորդվելու պարագայում էլ հանրապետականին այս փոփոխությունները շատ հարմար են:
«Այստեղ իրենք առաջնորդվում են ընդամենը վերջին վատություն անելու տրամաբանությամբ, ինչը ես քաղաքականության մեջ ուղղակի անընդունելի եմ համարում, բայց խիստ լավատես եմ և հույս ունեմ, որ երկուշաբթի կունենանք ընդունված Ընտրական նոր օրենսգիրք: Չեմ կարծում, որ այստեղ սեփական կշռի հարց կա, այստեղ սեփական անզորության ցուցադրում եղավ հերթական անգամ, քաղաքական բոյկոտը, քաղաքական որևէ քայլ կարող եմ հասկանալ, եթե դրա տակ կա մոտիվացիա, տրամաբանություն, շարժառիթ, բայց այն, ինչ նրանք արեցին, որևէ քաղաքական տրամաբանության ուղղակի չէր ենթարկվում»,- նշեց Զոհրաբյանը:
Խոսելով իրենց խմբակցության այն անդամների մասին, որոնք երեկ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի քվեարկության ժամանակ դահլիճում չէին, պատասխանելով հարցին` արդյո՞ք որևէ անհամաձայնության հետևանք էր այդ բացակայությունը, պատգամավորը տեղեկացրեց` որևէ անհամաձայնություն չի եղել, Նապոլեոն Ազիզյանը վատառողջ էր, տուն է գնացել, Վարդան Ղուկասյանը, ենթադրելով, որ 17:30-ին քվեարկություն չի լինելու, գնացել էր Գյումրի, Գագիկ Ծառուկյանն էլ խորհրդարանում էր, պիտի քվեարկության մտներ մի քիչ ոչ հարմար արտահագուստով:
«Ես եմ հորդորել, որ չմտնի` նշելով, որ մեկ է` ձայները բավարար չեն: Երկուշաբթի կունենանք միայն մեկ բացակա` Հրանտ Մադաթյանը, որը Ղրիմում է, անձնական, մասնավոր այցով»,- ասաց պատգամավորը:
Լրագրողները հետաքրքրվեցին` իրականության հետ աղերս ունե՞ն մամուլում հայտնվող տեղեկությունները, թե Զոհրաբյանը դեսպան է նշանակվելու, ինչին նա պատասխանեց.
«Մամուլն ինքը գրում է, ինձ ուղարկում դեսպան, որոշումները կայացնում է, հետո խնդրում, որ ես մեկնաբանեմ իրենց կայացրած վերդիկտները: Որևէ նման քննարկում չկա, ես սովորություն չունեմ պատերի տակ արված խոսակցությունները մեկնաբանելու»:
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...
20:10 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասներըԻրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...