Տիգրան Ավինյանը նոր կուսակցությո՞ւն է ստեղծում․ «168 ժամ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+11.09 oC

Տիգրան Ավինյանը նոր կուսակցությո՞ւն է ստեղծում․ «168 ժամ»

09:22 23.10.2018

«168 ժամ» թերթը գրում է. «Ըստ 168.am-ին հասած լուրերի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը տրոհվելու եզրին է։ Խոսքը, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին է վերաբերում, որը մտադիր է հեռանալ ՔՊ-ից և նոր կուսակցություն հիմնել։ 168.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանից։ Հարցը վերջինիս ծիծաղը հարուցեց։

«Լուրջ եք ասո՞ւմ»,- իր հերթին հարցրեց Սիսեռյանը՝ շտապելով «թարմ նորությամբ» անմիջապես կիսվել Ավինյանի հետ։

«Իհարկե, չկա նման բան»,- հավաստիացրեց Վ. Սիսեռյանը՝ հերքելով, որ անգամ որևէ նման քննարկում չի եղել։

Դիտարկմանը, որ ըստ նույն լուրերի, նոր կուսակցության գաղափարն Ավինյանը մտմտում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ, Վ. Սիսեռյանը արձագանքեց. «Օ՜, սա էլ ասեմ, խնդրում եմ»։

«Ոչ, ոչ, լուրջ՝ չկա նման բան։ Երդվում եմ, եթե լինի, առաջինը ձեզ կասեմ»,- հավելեց նա։

Հարցին՝ ՔՊ-ում Ավինյանն ինչ-որ տարաձայնություններ ունի՞, որ կարող էին նման լուրերի հիմք դառնալ, Վ. Սիսեռյանը պատասխանեց, որ բոլորը տարաձայնություններ ունեն, և դա նորմալ ու շատ լավ է, նշանակում է՝ մթնոլորտն առողջ է։ Նա նկատեց, որ քննադատությունները, թե միակուսակցական համակարգի վտանգ կա, ջախջախվեցին երեկվա ընտրությունների արդյունքներով՝ Կապանում ՔՊ-ն պարտվեց»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեգենդար Ռուդ վան Նիստելռոյի որդին իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել

11:53 17.04.2025

Լեգենդար Ռուդ վան Նիստելռոյի որդին իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել

Լեգենդար նիդերլանդցի Ռուդ վան Նիստելռոյի որդին իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել: «ՊՍՎ Էյնդհովենի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 17-ամյա հարձակվող Լիամ վան Նիստելռոյի հետ ստորագրվել է 3 տարվա պայմանագիր: Կրտսեր Նիստելռոյը ՊՍՎ 017 թիմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 30 խաղ, խփել է 20 գոլ: ...

Միրզոյանը պատասխանել է Սահմանադրական փոփոխությունների մասին հարցին

11:45 17.04.2025

Միրզոյանը պատասխանել է Սահմանադրական փոփոխությունների մասին հարցին

Դուք կդիտարկե՞ք Սահմանադրական փոփոխություն՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար․ թուրք լրագորղն այս հարցն է տվել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ «Սկսենք նրանից, որ երբ Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարական հեղափոխությունը և մեր ներկայիս իշխող կուսակցությունը դարձավ իշխանության, մենք գրեթե անմիջապես հայտարարեցինք, որ պատրաստվում ենք փոփոխություններ կատարել մեր Սահմանադրությունում։ Եվ այժմ, ինչպես ես տեսնում եմ, դա […] ...

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

11:38 17.04.2025

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Յուրի Բուհրեր Թավանիերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Արտակ Կիրակոսյանը և «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության տնօրեն Գայանե Հովակիմյանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս […] ...

Բրիտանացի թենիսիստուհին մրցավարին բողոքել է մրցակցից եկած տհաճ հոտի համար

11:30 17.04.2025

Բրիտանացի թենիսիստուհին մրցավարին բողոքել է մրցակցից եկած տհաճ հոտի համար

Բրիտանացի թենիսիստուհի Հերիեթ Դարթը մրցախաղի ժամանակ իր մրցակից, ֆրանսուհի Լուա Բուասոնից եկած տհաճ հոտի համար բողոքել է մրցավարին։ Դարթը մրցավարին խնդրել է, որ նկատողություն անի Բուասոնին և պահանջի, որ նա դեզոդորանտ օգտագործի: Մրցավարն անտեսել է բրիտանուհու բողոքը։ Լուա Բուասոնը Ֆրանսիայում կայացած մրցախաղը հաղթել է 6-0, 6-3 հաշվով: Խաղից հետո Հերիեթ Դարթը ներողություն է խնդրել մրցակցից […] ...

Երմակը ժամանել է Փարիզ՝ հանդիպելու ԱՄՆ ներկայացուցիչների հետ

11:23 17.04.2025

Երմակը ժամանել է Փարիզ՝ հանդիպելու ԱՄՆ ներկայացուցիչների հետ

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ նա պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի և արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ ժամանել է Փարիզ, որտեղ նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ «Հանդիպումներ են նախատեսված ԱՄՆ ներկայացուցիչների հետ, ովքեր այս պահին գտնվում են Ֆրանսիայում»,- գրել է նա իր Telegram ալիքում։ Երմակը հավելել է, որ ուկրաինական պատվիրակությունը Փարիզում կհանդիպի […] ...

Որտե՞ղ կարող է ստորագրվել Խաղաղության պայմանագիրը․ Միրզոյանը պատասխանել է թուրք լրագրողների հարցին

11:11 17.04.2025

Որտե՞ղ կարող է ստորագրվել Խաղաղության պայմանագիրը․ Միրզոյանը պատասխանել է թուրք լրագրողների հարցին

Ինչպիսի՞ առաջարկներ ունեք Խաղաղության պայմանագրի ստորագրության ժամկետի և վայրի վերաբերյալ։ Եվ արդյո՞ք Թուրքիան կարող է լինել այս իրադարձության հյուրընկալողը։ Այս հարցն են տվել թուրք լրագրողները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ «Բանակցությունները շարունակվում են։ Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ: Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են […] ...

BACK_TO_TOP