18:29 22.10.2018
Ազգային ժողովում ավարտվել է Ընտրական օրենսգրքի՝ կառավարության առաջարկած փոփոխությունների նախագծի քվեարկությունը։ Իսկ այդ փոփոխությունները, ըստ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, կատարվում էին ընտրություններն ավելի ժողովրդավարական, օրենսգիրքն ավելի հասկանալի դարձնելու համար։ Այս մասին վարչապետի պաշտոնակատարն ասաց ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում։
«Այս քվեարկությամբ Ազգային ժողովը ևս մեկ անգամ ի ցույց դրեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները անխուսափելի են, և առանց խորհրդարանական արտահերթ ընտրությունների, մենք ուղղակի չենք կարողանա որևէ քայլ անել, որովհետև, ըստ էության, այսօրվա քվեարկությունը ցույց է տալիս իրերի իրական դրությունը, երբ խորհրդարանական մեծամասնությունը և նրա կողմնակիցները ամեն ինչ անում են սաբոտաժի քաղաքականություն վարելու համար և վերջին երկու շաբաթվա ընթացքում կամ վերջին 20 օրվա ընթացքում դա մի քանի անգամ ակնհայտ երևաց»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ նրանք կարծում են, որ կկարողանան արտահերթ ընտրությունները վերածել ռևանշի գործիքի։ Բայց ըստ նրա՝ եթե անգամ այդ ընտրությունները տեղի ունենան գործող օրենսգրքով, դա ոչինչ չի փոխի, վերադարձ անցյալին չկա և չի լինելու։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ եմ անում իրապես պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, կոչ եմ անում իշխանափոխությունը հասցնել իր վերջնական հանգրվանին, կոչ եմ անում պատրաստվել հեղափոխությունը վերջնական հանգրվանին հասցնելու համար»,- նշեց Փաշինյանը։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/744655072547847
15:10 28.04.2025
«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքինՊրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։ ...
15:05 28.04.2025
Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […] ...
14:52 28.04.2025
ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացինԱպրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...
14:46 28.04.2025
Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ ՓեզեշքիանԹեհրանը կարծում է, որ միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները։ Այս մասին խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է վերահսկողության տակ առնել մյուսների սահմանները կամ տարածքները: Ուստի մենք միշտ աջակցել ենք և կարծում ենք, որ […] ...
14:33 28.04.2025
«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […] ...