Գյումրիում հայտնաբերված երկվորյակներին ընտանիք վերադարձնելու տարբերակ կա. Մանե Թանդիլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Գյումրիում հայտնաբերված երկվորյակներին ընտանիք վերադարձնելու տարբերակ կա. Մանե Թանդիլյան

17:51 22.10.2018

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր աշխատանքային ընդլայնված նիստ է անցկացրել Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը, իսկ քննարկման առանցքային ու հիմնական թեման պատասխանատու կառույցների ղեկավարների հետ եղել է Գյումրիում  հայտնաբերված երկվորյակ եղբայրների հետագա ճակատագիրը։

Փակ նիստից հետո նախարարի պաշտոնակատարը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտնել է, որ դեռ քայլեր են շարունակելու ձեռնարկել երեխաներին ընտանիք վերադարձնելու ուղղությամբ, չնայած այն հանգամանքին, որ 18-ամյա մայրը նոտարով հրաժարվել է փոքրիկներից ու խնամակալության իրավունքը փոխանցել պետությանը։

«Սոցիալական պայմաններից ելնելով՝ երեխաներին մանկատուն հանձնելը հենց այն ուղղությունն է, որի դեմ պայքարում է նախարարությունը, հետևաբար մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ երեխաներին վերադարձնենք ընտանիք։ Տարբեր առաջարկություններ, տարբեր մոտեցումներ կան, բայց դա չպետք է լինի այն պայմանը, որով մայրը ուզենա իր երեխաների հետ ապրել:

Այն, որ երեխաները լույս աշխարհ են եկել, վկայում է այն մասին, որ գործ ունենք մայրական զգացմունքներով ծնողի հետ, շատ զգուշորեն պետք է վերաբերվել և այնպիսի հնարավորություններ ստեղծել, որ երեխաները մեծանան ընտանիքում»,- պարզաբանել է Մանե Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանը նորածինների մոր հետ դեռևս չի հանդիպել, բայց  կարծում է, որ երեխաներից հրաժարվելու նրա որոշումը եղել է չմտածված և ամեն ինչ կորած չէ. հնարավոր է հասնել դրական արդյունքի, իսկ այս դեպքում մայրը կստանա պետական աջակցություն։

Իսկ եթե երեխաներին ընտանիք վերադարձնելու ջանքերն ապարդյուն անցնեն, դրանից հետո միայն կքննարկվի երեխաների որդեգրման  հարցը: Մանե Թանդիլյանը վստահեցրել է, որ որդեգրման դեպքում երեխաները պարտադիր կհանձնվեն Հայաստանում բնակվող ամուսնական զույգի:

Փոքրիկները դեռևս կմնան Գյումրիի մանկատանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP