16:25 22.10.2018
Վրացական կառավարությունը ծրագիր է մշակել, համաձայն որի՝ առաջիկա 10 տարիների ընթացքում նախատեսվում է երկրի մասշտաբով ավտոմեքենաների 90 տոկոսը փոխարինել էլեկտրամոբիլներով: Վարչապետ Բախտաձեն տեղեկացրել է, որ Վրաստանում էլեկտրական տրանսպորտի գործարանի կառուցման համար բանակցություններ են ընթանում էլեկտրամոբիլ արտադրող 2 հայտնի ընկերության հետ: Այդ մասին նա ասել է «Կանաչ քաղաքականություն-էկոտրանսպորտ» նախագծի առաջին փուլի շնորհանդեսի ժամանակ, որին ներկա են եղել կառավարության անդամները, հավատարմագրված դիվանագետներ և այլ հյուրեր:
Նրա խոսքերով՝ Վրաստանը կդառնա առաջին երկիրը, որն իր ավտոպարկն ամբողջությամբ կփոխարինի էլեկտրամոբիլներով:
«Սա շատ հավակնոտ ծրագիր է, սակայն, միևնույն ժամանակ, դա մեծ առավելություն կտա Վրաստանին և մեծապես կբարձրացնի մեր տնտեսությունը: Մենք մեծ առավելություն ենք տվել էլեկտրամոբիլին: Մաքսազերծումը փաստորեն կդառնա զրոյական: Աստիճանաբար կմեծացնենք ավտոմեքենաների և էլեկտրամոբիլների մաքսազերծման տարբերությունները»,- հայտարարել է Բախտաձեն:
Էլեկտրամոբիլների նկատմամբ բնակչության հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով կներդրվեն համապատասխան ենթակառուցվածքներ: Վարչապետի խոսքերով՝ երկրում կգործի հատուկ լիզինգային սխեմա, համաձայն որի՝ ավտոմեքենայի համար նախատեսված 5 տարվա վառելիքի խնայողության դիմաց քաղաքացին առանց հավելյալ ծախսերի կկարողանա էլեկտրոմոբիլ գնել:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...