Ե՛վ փակելն է ճիշտ, և՛ բողոքելը. Կարինե Դանիելյանը՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

Ե՛վ փակելն է ճիշտ, և՛ բողոքելը. Կարինե Դանիելյանը՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի մասին

14:52 22.10.2018

«Երկու կողմն էլ ճիշտ է. և՛ փակելն է ճիշտ, և՛ բողոքելը, որովհետև երբ էկոլոգիական և սոցիալական խնդիրները կոնֆլիկտի մեջ են մտնում, շատ վատ է թե՛ բնակչության, թե՛ երկրի համար»,- հոկտեմբերի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ալավերդու պղնձաձուլական գործարանի հնարավոր փակման խնդրին, ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը։

Նրա համոզմամբ՝ եթե փակումը ժամանակավոր է լինելու, պետք է սարքեր տեղադրվեն և կրկին շահագործվի, ապա պետք է նաև մարդկանց սոցիալական խնդիրները լուծել, եթե հիմնովին փակվելու է, ապա կրկին զուգահեռ պետք է ստեղծել հնարավորություն մարդկանց աշխատանքի համար, նրանց այլընտրանքային տարբերակ առաջարկել, նոր փակել:

Իսկ որ Լոռու մարզում էկոլոգիական և առողջապահական խնդիրները լուրջ են, դրանում, ըստ Կարինե Դանիելյանի, կասկած չկա: 2009 թվականին ՄԱԿ-ի պատվերով ուսումնասիրություն է արվել:

«Անկախ փորձագետներ են աշխատել, և այստեղից երևում է, թե որքան է աղտոտված Ալավերդու օդը և դա ինչ հետևանքներ է ունենում առողջության վրա: Համեմատություն է արվել տասնամյակի ընթացքում, և պարզ երևում է, թե քաղցկեղը, արյան հիվանդություններն ինչ աճ են գրանցել: Դա պատահականություն չէ, չնայած առողջապահության նախարարությունը խույս է տալիս տեսնել այդ կապը՝ շրջակա միջավայր-առողջություն, իսկ դա ակնհայտ երևում է»,- ասաց Կարինե Դանիելյանը:

«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն էլ նշեց, որ Ալավերդիում «կրիզիսային, աղետալի վիճակ է», և ակնհայտ է, որ պատրաստի լուծում ոչ ոք չունի:

«2013-ից բնապահպանության նախարարությունը հաստատել է տարեկան 28.000 տոննա միայն ծծմբային անհիդրիդի արտադրումը, եթե այդ արտանետումները դուրս են գալիս և խառնվում ջրին, իսկ եղանակը այնտեղ կարող է միշտ խոնավ լինել, մոտ տալիս է 42.000 տոննա ծծմբային թթու: Այս քանակը տարածվում է, և մարդիկ շնչում են այս թունավոր արտանետումները»,- ասաց Ինգա Զարաֆյանը:

Նրա խոսքերով՝ ընկերությունը պահանջում է, որ առանց ավել գումար ծախսելու շարունակի աշխատել, մինչդեռ  պարտավորություն ուներ մինչև 2017թ. միջոցառումներ ձեռնարկել արտանետումների քանակը թույլատրելի մակարդակի իջեցնելու համար, ինչը վեցակի պակաս է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP