Վենետիկի հանձնաժողովի գնահատականն աքսիոմա չէ, կարևորը ՀՀ քաղաքացու պահանջն է. Անժելա Խաչատրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+11.09 oC

Վենետիկի հանձնաժողովի գնահատականն աքսիոմա չէ, կարևորը ՀՀ քաղաքացու պահանջն է. Անժելա Խաչատրյան

20:10 20.10.2018

«Կարծում եմ, որ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը, ընդհանուր առմամբ, այնպիսին է, որ հնարավորություն է տալիս, որպեսզի մենք կարողանանք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել նոր Ընտրական օրենսգրքով, որը հուսով եմ՝ նաև կընդունվի ԱԺ-ի կողմից: Վենետիկի հանձանժողովի արտահայտած կարևորագույն դիրքորոշումն այն էր, որ իրենք կարծում են, որ ԸՕ-ն փոփոխությունների ենթարկելուց հետո առնվազն մեկ տարի ժամկետ իրենք ուզում են, որ օրենսգիրքը մտնի շրջանառության մեջ ու հետո նոր անցկացվեն ընտրություններ: Հանձնաժողովի հիմնական մեսիջը սա էր, բայց, այնուամենայնիվ, եթե կա քաղաքական համաձայնություն, ապա իրենք դրանում խնդիր չեն տեսնում»,- SHANTNEWS.am-ի զրույցում ասել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

Խաչատրյանի կարծիքով՝ ներկայումս քաղաքական ուժերի միջև Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում կա համաձայնություն, քանի որ բոլոր քաղաքական ուժերը կարծես իրենց գնահատականները հնչեցրել են, և բացառություն է կազմում Հանրապետական կուսակցությունը և ինչ-որ առումով նաև Դաշնակցությունը:

«Ես կարծում եմ, որ քննարկումների փուլում պետք է նաև այս խնդիրը հարթվի և, այնուամենայնիվ, մենք պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնանք նոր՝ փոփոխված Ընտրական օրենսգրքով, որը կարող է երաշխավորել ընտրությունների արդար և թափանցիկ անցկացում: Փոփոխված Ընտրական օրենսգրքով ռեյտինգային ընտրակարգը դուրս է գալիս, ու մենք այդ չարիք ընտրակարգը չենք ունենալու: Դա չարիք էր և ապացուցվեց 2017 թվականի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններին՝ հիմնական շեշտը դրվեց ռեսուրսների ու լծակների, ոչ թե քաղաքական, գաղափարական պայքարի վրա»,- ասել է Անժելա Խաչատրյանը և հավելել, որ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը աքսիոմա չէ և պետք  չէ կառչել այդ գնահատականից:

«Վենետիկի հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, դա վերջին հանգրվանը չէ օրենսգրքի փոփոխության ու օրենսգրքի հետ կապված գնահատականների: Կարևորագույն  հանգրվանը մեզ համար ՀՀ քաղաքացին է»,- նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը՝ բարձր գնահատելով Ընտրական օրենսգրքում տեղ գտած մի շարք փոփոխությունները, որոնցից մի քանիսը նաև եղել է իրենց կուսակցության առաջարկով:

SHANTNEWS.am-ի հարցին, թե «Ազատ դեմոկրատներ»-ը պատրաստվո՞ւմ է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, Խաչատրյանը վստահեցրել է, որ կուսկացությունը մասնակցելու է.

«Մենք միշտ նշել ենք, որ փոփոխությունների կողմնակից ուժ ենք, միշտ ենք այդպիսին եղել: Փոփոխությունների այդ թափանիվը արդեն շարժվել է, և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, դրա մի մասը լինելով, պետք է նաև այս ընտրություններում իր գործուն և ակտիվ մասնակցությունն ունենա և լինի խորհրդարանում, որովհետև այն մոտեցումներն ու գաղափարները, որոնք ներկայացնում ենք մենք և մեր համակիրները, պետք է անպայման տեղ ունենան ՀՀ խորհրդարանում»:


 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP