Ընտրությունները հետաձգելը Հայաստանի համար առավել վտանգավոր է. Արամ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+7.09 oC

Ընտրությունները հետաձգելը Հայաստանի համար առավել վտանգավոր է. Արամ Սարգսյան

19:20 20.10.2018

«Հեղափոխությունից հետո մենք նոր իրավիճակի մեջ ենք, իսկ նոր իրավիճակները երբեմն ստանդարտներից դուրս գալ են պահանջում, ես այդտեղ մեծ զոհողություն չեմ տեսնում, ես շատ ավելի վտանգավոր եմ համարում ընտրությունները հետաձգելը, քան որոշակի արագությամբ ընտրություններ անցկացնելը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի կողմից Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ երեկ հրապարակած դիրքորոշմանը:

Պատասխանելով SHANTNEWS.am-ի թղթակցի հարցերին՝ Արամ Սարգսյանն ընդգծել է, որ, բնականաբար, արագ ու արտահերթ ընտրություններ անցկացնելը որոշակի որակի պակաս է պարունակում, սակայն այդ որակի պակասն իր մեջ շատ ավելի քիչ վտանգ է պարունակում, քան, եթե ընտրությունները հետաձգվեն 5-6 ամսով:

Ըստ նրա՝ Հայաստանում այսօր ստեղծված ներքաղաքական ու արտաքին քաղաքական, ինչպես նաև տնտեսական իրավիճակը չի բխում երկրի շահերից, ու այդ իրավիճակը պետք է հանգուցալուծել արտահերթ ընտրությունների միջոցով:

Անդրադառնալով ԵԿՄ-ում ստեղծված իրավիճակին՝ Արամ սարգսյանը նշել է, որ հիմնական խնդիրը, որ մնացել է, համագումարի ժամկետի հստակեցումն է:

«Այդ համագումարի ժամկետի որոշումը կապված է նրանից, թե ժամանակին, նկատի ունեմ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո՝ 2003, 2008 թվականներին ԵԿՄ-ից հեռացած ջոկատները, որոնք առանձին հասարակական կազմակերպություններ ու  միություններ դարձան, ի՞նչ հնարավորություններ կունենան համախմբվելու, միավորվելու»,- նշել է Արամ Սարգսյանը՝ ավելացնելով, որ իր համար այդ խնդիրն ավելի կարևոր է, քան մեկ շաբաթվա մեջ համագումար անցկացնելը:

Արամ Սարգսյանը նաև նշել է, որ հակված է ամեն ինչ անելու, քանի որ իր եղբայրը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը, ամեն ինչ արել է՝ միավորելու երկրապահներին ու նոր ժամանականերին համահունչ պետք է այնպես անել, որպեսզի նորից բոլորը հավաքվեն, մի կողմ թողնեն նախկին նեղացվածությունը ու, ներելով նախկին սխալները, առանց միմյանց մեղադրելու համախմբվեն ու ընտրեն կամավորական միության նախագահ:

Այն, որ կամավորականների մի մասը հակված է առաջադրել Արամ Սարգսյանի, իսկ մյուսները՝ Սասուն Միքայելյանի թեկնածությունը, Արամ Սարգսյանին չի մտահոգում, քանի որ բոլոր թեկնածուներին շատ արժանի է համարում:

«Ես կարևոր եմ տեսնում այս հարցում երկրապահի՝ միասնական հանդես գալը, քան ով է լինելու երկրապահի նախագահը: Ցանկացած պարագայում, ԵԿՄ-ի նախագահը ե՞ս կլինեմ, թե՞ չեմ լինի, ես մնալու եմ երկրապահ, իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, օժանդակելու էս մարդկանց, էս տղերքին, ովքեր էսօր երդվյալ ազատամարտի մեջ են»,- նշել է Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Սասուն Միքայելյանն իր ընկերն է, գիտի նրա անցած ուղին ու նա ևս արժանի թեկնածու է:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP