ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ողջունել են Մակեդոնիայի խորհրդարանի հաստատած նախագիծը՝ կապված երկրի անվանափոխության հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
16:13:02
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+14.09 oC

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ողջունել են Մակեդոնիայի խորհրդարանի հաստատած նախագիծը՝ կապված երկրի անվանափոխության հետ

17:13 20.10.2018

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Մակեդոնիայի խորհրդարանի ընդունած որոշումը՝ կապված երկրի անվանափոխության հետ, երկրի համար ճանապարհ կբացի երկու երկրների մեջ «պատմական» համաձայնագրի իրագործման համար:

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ողջունել են Մակեդոնիայի խորհրդարանի հաստատած նախագիծը՝ երկրի անվանումը փոխելով Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության:

Այս քայլը իր «Թվիթերի» միկրոբլոգում ողջունել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նրա խոսքով՝ հիմա երկրի կառավարությունից և քաղաքական լիդերներից է կախված երկրի անվանափոխության հետ կապված բոլոր ազգային գործընթացների ավարտման և ՆԱՏՕ-ին անդամակցելու «պատմական» հնարավորությունը բաց չթողնելը:

ԵՄ-ի հարևանության և ընդլայնման հարցերով եվրոկոմիսարը քվեարկությունը կարևոր օր է համարել Սկոպյեի համար:

Հիշեցնենք, որ երեկ Մակեդոնիայի խորհրդարանը  հավանության էր արժանացրել երկրի անվանափոխության առաջարկը: Խորհրդարանի 117 անդամներց 80-ը կողմ է քվեարկել երկրի պաշտոնական անվանումը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն դարձնելու նախագծին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

15-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում

20:06 08.04.2025

15-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում

Անգլիայի առաջնության 31-րդ տուրի «Լեսթեր»-«Նյուքասլ» խաղում նորամուտն է նշել դաշտի տերերի կիսապաշտպան Ջերեմի Մոնգան։ Այս մասին հայտնում է Opta-ն: 15-ամյա ֆուտբոլիստը դարձել է պատմության երկրորդ ամենաերիտասարդ խաղացողը, որը խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր լիգայում: Նորամուտի օրը նա 15 տարեկան և 271 օրական էր: Ռեկորդակիրն «Արսենալի» եզրային հարձակվող Իթան Նվաներին է, որը Պրեմիեր լիգայում նորամուտը նշել […] ...

SHANTNEWS

20:00 08.04.2025

SHANTNEWS

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ

19:55 08.04.2025

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ

Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ: Ողջունելով Հանրապետության նախագահին, Դաշնային Ազգային խորհրդի նախագահը նշել է. «Իմ և Դաշնային ազգային խորհրդի բոլոր անդամների անունից թույլ տվեք հայտնել, որ մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը: Մենք […] ...

Օվեչկինը NHL-ի շաբաթվա առաջին աստղն է

19:50 08.04.2025

Օվեչկինը NHL-ի շաբաթվա առաջին աստղն է

«Վաշինգտոն Քեփիթալզի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը ճանաչվել է Հոկեյի ազգային լիգայի շաբաթվա առաջին աստղ։ 39-ամյա հարձակվողն ապրիլի 6-ին խփել էր իր 895-րդ գոլը և շրջանցել կանադացի Ուեյն Գրեցկիին` դառնալով NHL-ի գլխավոր ռմբարկուն: Նախորդ շաբաթվա ընթացքում Օվեչկինն անցկացրել է չորս հանդիպում և վաստակել 6 (5+1) միավոր։ ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

19:44 08.04.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը և Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ընդգծել է ԱՄՀ հետ համագործակցության առանցքային նշանակությունը Հայաստանի համար՝ կարևորելով […] ...

ԱՄՆ-ը չի հանդուրժի Ուկրաինայի կարգավորման շուրջ պայմանավորվածությունների խախտումները. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

19:40 08.04.2025

ԱՄՆ-ը չի հանդուրժի Ուկրաինայի կարգավորման շուրջ պայմանավորվածությունների խախտումները. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Միացյալ Նահանգները չի հանդուրժի անբարեխիղճ բանակցությունները կամ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դորոթի Շին։ «Այս պատերազմը պետք է ավարտվի: Մենք չենք հանդուրժի անբարեխիղճ բանակցությունները կամ պայմանավորվածությունների խախտումները»,-ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Ուկրաինայի հարցով նիստում: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ավելի […] ...

BACK_TO_TOP