23:21 20.10.2018
Թուրքիայի ծայր արևմուտքում՝ Իզմիրում, բացվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) թուրքական դուստր ձեռնարկությանը պատկանող նավթավերամշակող գործարան։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու համար այս տարվա ընթացքում երրորդ անգամ Թուրքիա է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Երկու երկրների նախագահները գործարանի բացման ժամանակ շրջել են դրա տարածքում ու ծանոթացել ենթակառուցվածքների հետ։
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ այս գործարանի գործարկման համար Բաքուն կատարել է 6․3 միլիարդ դոլարի ներդրում, իսկ ընդհանրապես Թուրքիայի Իզմիր քաղաքում՝ 10 միլիարդ դոլար։ Միայն նավթավերամշակման գործարանի կառուցումը տևել է 7 տարի՝ 2011 թվականի հոկտեմբերից։
Գործարանի տարածքը (քարտեզում) Թուրքիայի նախագահի հրամանագրով հայտարարվել է հատուկ տնտեսական գոտի, ինչը նշանակում է, որ այն որոշակի արտոնություններ է ստանալու՝ ազատվելու է որոշ հարկերից կամ վճարելու է ցածր սակագնով։
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ այս գործարանը ապահովելու է Թուրքիայում նավթամթերքի պահանջարկի 25 տոկոսը։ Իսկ Թուրքիայի արևմտյան ծովափին գտնվելն այս ձեռնարկությանը թույլ է տալու շատ արագ իր արտադրանքը մատակարարել նաև միջերկրածովյան շուկա՝ հիմնականում Եվրոպա։
21:34 15.04.2025
Թալին համայքի մի շարք բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՏԿԵ նախարարըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրով կառուցվող Թալին համայքի Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:21 15.04.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
21:17 15.04.2025
17-ամյա աստղը մրցելու է քրոջ հետԱշխարհի 7-րդ ռակետ Միրա Անդրեևան մրցելու է ավագ քրոջ հետ, հայտնում է Sports.ru-ն: Վիճակահանությունը 17-ամյա ու 20-ամյա ռուս քույրերին մրցակից է դարձրել Շտուտգարտում կայանալիք մրցաշարի առաջին շրջանում: Անդրեևա քույրերը պրոֆեսիոնալ թենիսում մրցել են միայն մեկ անգամ: Չինական Ուհանում կայացած WTA-1000 կարգի մրցաշարում Միրան հաղթել է 6:3, 6:1 հաշվով: Շտուտգարտում աշխարհի 97-րդ ռակետ Էրիկան չէր հաղթահարել […] ...
21:14 15.04.2025
Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելԱպրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արմավիիրի մարզի բնակիչ 36-ամյա Նվեր Ե.-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքնայով Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ […] ...
21:09 15.04.2025
Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Գավառ քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում, Քաջարան քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...
21:00 15.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Առաքելյան, Խաչատրյան, Բաշինջաղյան, Սիսակյան փողոցներ և Անդրանիկի փ. 95, 97, 101, 103 շենքեր, Գ․Հասրաթյան փ. 25/2, 25/4, 25/6 շենքեր, Դալմայի այգիներ, Գագարինի փողոց, Երևան պարկ, Լենինգրադյան փ. 23/2, 23/7, 27/7, 23/18 […] ...