Գյումրիի քաղաքապետարանը ձախողել է փողոցաշինական մեծ ծրագրի ժամկետներն ու վերահսկողությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Գյումրիի քաղաքապետարանը ձախողել է փողոցաշինական մեծ ծրագրի ժամկետներն ու վերահսկողությունը

22:36 19.10.2018

Գյումրիի քաղաքապետարանը ձախողել է փողոցաշինական մեծ ծրագրի ժամկետներն ու վերահսկողությունը: Այս մասին խոսել են հանրային քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր «Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնը:

Հանրային քննարկման մասնակիցները նշել են փողոցաշինության իրականացման այն կետերը, որոնք, ըստ իրենց, քաղաքապետարանը խախտել է:  Խոսքը ոչ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, ժամկետներում չտեղավորվելու, հասարակական սեկտորին ծրագրի վերաբերյալ տեղեկություններ չտրամադրելու և քաղաքում ստեղծված անհարմարությունների մասին է:

Հանրային քննարկմանը ներկա են եղել նաև ավագանու անդամները, իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչը ոչ թե համապատասխան բաժնի աշխատակից էր , այլ քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը: Սա հանրային քննարկման մասնակիցներին անհասկանալի է եղել: Հասմնիկ Կիրակոսյանը, որն արվեստի վաստակավոր գործիչ է, ըստ նրանց, չի կարող պատասխանել փողոցաշինությանը վերաբերող հարցերին: Հիշեցնենք, ՎԶԵԲ-ի միջոցներով Գյումրիում 23.8 մլն եվրոյի ծրագիր է իրականացվում: Վերանորոգվելու է 12 փողոց և 3 հրապարակ: Շինաշխպատանքները սկսվել են, բայց ընթացքում նախագծային բազմաթիվ թերություններ են հայտնաբերվել, որոնց պատճառով շինարարությունը դանդաղում է, առանձին փողոցներում նույնիսկ դադարեցված է: Իսկ ամենաշատը մեկ ամսից Գյումրիում արդեն եղանակները թույլ չեն տա փողոցաշինություն իրականացնել: Ինչու է այս վիճակը ստեղծվել, և որոնք են լուծման տարբերակները: Այս հարցերն են հանրային քննարկման մասնակիցները առաջ քաշել:

«Ես հիմա բարձրաձայնում եմ, որ, այո,՜ Գյումրիի քաղաքապետարանը ձախողել է այս պրոցեսը: Շինարարը փողոցը փորում է ու հողը թողնում մեջտեղում: Պատկերացրեք մի քիչ անձրև կամ ձյուն և քաղաքը կթաղվի ցեխի մեջ»,- ասել է  Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը:

«Ինչու չեք խոսում լավ բաների մասին , ինչ եք ուզում դուք, որն է ձեր ուզածը: Այո՜, կան թերություններ: Ես էլ կարող եմ դրանք թվարկել: Մի տեղում եզրաքարերը բարձր ու ցածր են, մյուս տեղում՝ բարակ: Բայց սա ընդամենը  տեխնիկական է: Ես լավ էլ շինարար եմ, ինչքան սիրում եմ իմ քաղաքը, այդքան ուշադիր եմ, բոլորիցդ էլ շատ »,- հանրային քննարկման ժամանակ նշել է Գյումրիի քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը:

«Տիկին Կիրակոսյան, դուք խոսքաշինության մեջ անգերազանցելի եք, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց մենք խոսում ենք փողոցաշինությունից, որտեղ լուրջ խնդիրներ կան»,- հակադարձել է Կարեն Պետրոսյանը:

Հանրային քննարկման մասնակիցների շատ հարցեր մնացել են անպատասխան: Արդյունքում, եկել են այն եզրակացության, որ այսօր քննարկված բոլոր հարցերը նոյեմբերի 1-ին ևս մեկ հանրային քննարկման են դրվելու, որը քաղաքապետարանն է կազմակերպել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP