Փաշինյանն իրեն դրսևորել է որպես շատ տաղանդավոր քաղաքական գործիչ. Արմեն Սարգսյանի հարցազրույցը Independent-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--2.91 oC

Փաշինյանն իրեն դրսևորել է որպես շատ տաղանդավոր քաղաքական գործիչ. Արմեն Սարգսյանի հարցազրույցը Independent-ին

14:33 05.05.2018

Բրիտանական հեղինակավոր Independent պարբերականը լայնածավալ հոդված է հրապարակել Հայաստանում վերջին շաբաթների ներքաղաքական իրադրության վերաբերյալ՝ ներկայացնելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցը: Հոդվածը վերնագրված է այսպես՝ «Հայաստանի նախագահն ասում է, որ պատրաստ է կանգնել ոստիկանության և ցուցարարների միջև»: 

«Որպես «Տետրիս» համակարգչային խաղի ստեղծման ակունքներում կանգնած գիտնականներից մեկը՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ ինքը քաղաքական հարցերում կողմնորոշվելու համար հաճախ դիմում է տրամաբանական մոդելների օգնությանը: Սակայն իր երկրի դրամատիկ հեղափոխության կամ ինչպես ինքն է ասում՝ «ժողովրդավարական փոփոխության» հարցում շատ քիչ բան կար, որ հնարավոր էր կանխատեսել մաթեմատիկայի միջոցով»,- ահա այսպես է հոդվածը սկսել պարբերականը՝ մեջբերելով ՀՀ նախագահի խոսքերը.

«Մարդիկ մեքենաներ չեն: Նրանք շատ ավելի բարդ են»:

Independent-ը նշում է, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո Արմեն Սարգսյանի ղեկավարած նախագահի գրասենյակը ոչ քաղաքական բնույթ պետք է ունենար: Պարբերականը հավելում է, որ Լոնդոնում երկար տարիներ որպես ՀՀ դեսպան աշխատած Սարգսյանին անգամ տրվել էր «Բրիտանական թագուհի» մականունը՝ հաշվի առնելով, որ նրա պարտականությունները հիմնականում արարողակարգային բնույթ էին կրելու, սակայն Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանի և ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի շուրջ տեղի ունեցած զարգացումները, ի վերջո, ստիպել էին, որ նախագահն անսպասելիորեն հայտնվի իրադարձությունների կենտրոնում և ընդդիմադիր կողմերի միջև կարևոր միջնորդի դեր կատարի:

Պարբերականն այնուհետև հիշեցնում է, որ մայիսի 8-ին խորհրդարանում կրկին քվեարկություն է լինելու, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կդառնա ՀՀ վարչապետ: Սակայն այս ճանապարհը միշտ չէ, որ հեշտ է եղել:

«Բավականին բարդ էր կողմերին մեկ տեղ բերելը: Ես արեցի բաներ, որոնք սովորաբար չեն ակնկալում նախագահից, օրինակ` մտա ամբոխի մեջ: Սակայն անհնար է անել աշխատանքդ՝ պարզապես գրասենյակում նստելով», – պարբերականը կրկին մեջբերում է Արմեն Սարգսյանի խոսքերը:

Independent-ը նաև նշում է, որ ապրիլի 21-ին նախագահի այցը ցուցարարների մոտ՝ Հանրապետության հրապարակ, շրջադարձային նշանակություն ունեցավ ցույցերի համար:

«Հրապարակում շատերը, այդ թվում՝ Փաշինյանը, թերահավատորեն էին վերաբերում նախագահին, քանի որ նրա մեջ տեսնում էին վարչապետի մերձավոր դաշնակցին: Ոմանք նաև մեղադրանքներ հնչեցրին նախագահի հասցեին Բրիտանիայի նախկին քաղաքացիության համար: Սակայն Սարգսյանն ասում է, որ «ֆանտաստիկ» փորձառություն ունեցավ հրապարակում և ցուցարարների առաջնորդի հետ իր հարաբերությունները որակեց որպես «կառուցողական»: Մինչ նրանք երկուսը միմյանց ականջին գոռում էին, նախագահը խոստացավ հենց հաջորդ օրը հանդիպում կազմակերպել պարոն Սարգսյանի հետ»,- ավելացնում է բրիտանական պարբերականը:

«Միակ բանը, որ ես ընդգծեցի, այն էր, որ ամեն ինչ պետք է որոշվի երկխոսության միջոցով և Սահմանադրության շրջանակներում», – նշել է Արմեն Սարգսյանը:

Լրատվամիջոցը նշում է, որ ապրիլի 22-ին այդ ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպեցին, սակայն չկարողացան համաձայնության գալ, իսկ մի քանի ժամ անց իրավիճակը սպառնում էր դուրս գալ վերահսկողությունից, երբ ընդդիմության առաջնորդը, 2 պատգամավորներ և շուրջ 200 ցուցարար բերման ենթարկվեցին:

Նախագահ Սարգսյանը Independent-ի հետ զրույցում ասել է, որ ինքն իրադարձությունների այս զարգացումը չի ողջունել: Պարբերականը նշում է, որ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ նախագահական նստավայրում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև հանդիպում է կայացել, որն էլ, կարծես, որոշել է Սերժ Սարգսյանի ապագան:

«Գաղտնի հանդիպումները պետք է գաղտնի մնան, սակայն կարող եք դատողություններ անել դրանց արդյունքներից: Հենց հանդիպումից հետո առաջին փոխվարչապետը գնաց ձերբակալվածներին ազատելու հրամանով: Մի քանի ժամ անց վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց»,- նշել է Արմեն Սարգսյանը:  

Պարբերականն այնուհետև մեջբերում է Արմեն Սարգսյանի հետևյալ խոսքերը.

«Մենք բոլորս սովորում ենք, և ես պատրաստ եմ կրկին միջամտել, եթե իրերը սխալ ուղով ընթանան: Պատրաստ եմ կանգնել ոստիկանության ու ցուցարարների միջև, եթե դրա անհրաժեշտությունը լինի»:

Independent-ը նաև ուշագրավ է համարում այն, որ Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիան, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի հավանական վարչապետության ճանապարհը զարմանալիորեն անարյուն ընթացք ստացան: Սակայն հոդվածի հեղինակը նաև մտավախություն ունի, որ ամեն ինչ կարող է նույն կերպ չշարունակվել: Նախագահ Սարգսյանը ակնարկում է, որ Հայաստանի հեղափոխական ղեկավարության առջև նույնպես խնդիրներ են ծառացած: Հայաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին «տաղանդավոր քաղաքական գործիչ» է համարում:

«Պարոն Փաշինյանն իրեն դրսևորել է որպես շատ տաղանդավոր քաղաքական գործիչ, սակայն կառավարություն ղեկավարելը լիովին այլ մարտահրավեր է: Նա պետք է պատասխանի այն բոլոր հարցերին, որոնք հենց ինքն է հնչեցրել: Եվ մարդիկ պետք է գիտակցեն, որ ամեն բան չէ, որ նախկինում սև է եղել և որ վաղն ամեն բան չէ, որ սպիտակ լինելու»,- նշել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը նաև վստահ է, որ երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ Հայաստանում վերջապես իրադրությունը հանդարտվում է:

«Մոդելները կրկին դարձել են կանխատեսելի: Եվ ես հպարտ եմ այդ առնչությամբ»,- հավելել է ՀՀ նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը

09:28 30.11.2024

Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը

Դեղագործ Մարիան Գարսիան նշել է երեխաների և մեծահասակների համար շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը: Նրա հոդվածը հրապարակվել է Cuidate Plus-ում: Մինչև չորս տարեկան երեխաները չպետք է շաքարավազ կամ քաղցր ուտելիքներ օգտագործեն, ասում է մասնագետը։ Մինչև վեց տարեկան երեխաները կարող են օգտագործել մինչև 19 գրամ շաքարավազ մեկ օրում: Յոթից տասը տարեկանները կարող են ուտել ոչ ավելի, քան […] ...

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 4-րդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքի

09:11 30.11.2024

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 4-րդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքի

Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը չինացի Դին Լիրենի ու հնդիկ Դոմարաջու Գուկեշ միջև: Կայացել է չորրորդ տուրը, որում գրանցվել է ոչ-ոքի: Դիմակայության հաշիվը 2-2 է։ Առաջին պարտիայում հաղթել էր Լիրենը, երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի, իսկ երրորդում առավելության էր հասել 18-ամյա Դոմարաջու Գուկեշը: Հիշեցնենք, որ կայանալու է դասական շախմատի 14 պարտիա։ Այն […] ...

81 ամյա բրիտանացին կարողացել է 3 անգամ հաղթահարել քաղցկեղը

08:57 30.11.2024

81 ամյա բրիտանացին կարողացել է 3 անգամ հաղթահարել քաղցկեղը

81 ամյա բրիտանացի Լես Մեթյուզը պատմել է, որ իր մոտ երեք անգամ քաղցկեղ են ախտորոշել, սակայն նա կարողացել է հաղթահարել հիվանդությունը։ Տղամարդու պատմությունը հրապարակել է Echo-ն։ Մեթյուզն առաջին անգամ քաղցկեղով հիվանդացել է 1993 թվականին։ Նրա բերանի խոռոչում խոց է հայտնաբերvել, որը մի քանի շաբաթ արնահոսել է։ Նրա ընտանիքը պնդել է, որ նա գնա բժշկի, և […] ...

Միշելը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Կոստային

08:50 30.11.2024

Միշելը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Կոստային

Բելգիացի Շառլ Միշելը ուրբաթ օրը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստային: «Եվրախորհրդում նախագահելը, անկասկած, եղել է իմ կյանքի հպարտությունը», – ասել է Միշելը իր հրաժեշտի խոսքում, խորհրդի աշխատակազմի անդամների և լրագրողների ներկայությամբ։ Արարողությանը մասնակցել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Թվարկելով ԵՄ-ի արժանիքները՝ Միշելը նշել է Ուկրաինային աջակցությունը, այդ […] ...

Սննդաբանը պատմել է կոճապղպեղի օգտակար հատկությունների և հակացուցումների մասին

08:42 30.11.2024

Սննդաբանը պատմել է կոճապղպեղի օգտակար հատկությունների և հակացուցումների մասին

Սննդաբան Օլգա Պանովան պատմել է կոճապղպեղի օգտակար հատկությունների մասին։ Մասնագետի խոսքերով՝ կոճապղպեղը պարունակում է A և C վիտամիններ, ինչպես նաև B խմբի վիտամիններ, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, ցինկ և եթերայուղեր։ Այս ամենը կոճապղպեղը դարձնում է հզոր իմունոստիմուլյատոր, որն օգնում է օրգանիզմին պայքարել վիրուսների և բակտերիաների դեմ: «Իսկ եթե դուք արդեն հիվանդ եք, կոճապղպեղը կարող է օգնել […] ...

«Ռեալը» պատժել է Վինիսիուսին վիրավորած երկրպագուին

08:21 30.11.2024

«Ռեալը» պատժել է Վինիսիուսին վիրավորած երկրպագուին

Մադրիդի «Ռեալը» հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ պատժել է բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորին ռասիստական վիրավորանք հասցրած անչափահաս երկրպագուին: «Ռայո Վալյեկանո» – «Ռեալ» հանդիպման ժամանակ Վինիսիուս Ժունիորի նկատմամբ ռասայական ոտնձգություն կատարած անչափահասը ներողություն է խնդրել ֆուտբոլիստից: Նա զղջում է իր պահվածքի համար: Որպես պատիժ անչափահասը մեկ տարի չի կարողանա այցելել ստադիոններ: Երկրպագուն նաև ստիպված կլինի վճարել տուգանքը, […] ...

BACK_TO_TOP