14:18 19.10.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Բելգիայի, Լյուքսեմբուրգի առաջնորդները հոկտեմբերի 17-ի երեկոն անցկացրել են Բրյուսելի կենտրոնական Գրանդ-փլաս հրապարակում: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն: Քաղաքական գործիչներն այնտեղ գնացել են Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու կապակցությամբ՝ բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյի հետ:
Մերկելն ու Մակրոնը շփվել են տեղի բնակիչների ու զբոսաշրջիկների հետ, միմյանց ձեռք են սեղմել: Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելը պատմել է, որ խմիչքներ է գնել իր վերընտրումը նշելու համար: Նա նաև նշել է, որ հանդիպումն իրենց հնարավորություն է տվել ֆրիի և գարեջրի սեղանի շուրջ քննարկել իրենց գործերը:
Ֆրանսիայի նախագահի օգնականը պատմել է, որ հանդիպումը պլանավորված չի եղել, այլ ինքնաբուխ, Մերկելն ու Մակրոնը հյուրանոց վերադառնալիս են եղել, երբ Լյուքսեմբուրգի վարչապետից երեկոն միասին անցկացնելու հրավեր են ստացել: Երբ Գերմանիայի կանցլերին «Բրեքզիթից» հարց են տվել, նա ասել է.
«Կարծում եմ՝ սա հիանալի երեկո է, եկեք այն չփչացնենք»:
#onokad završi #EUCO a Merkel, Macron & co sjednu medju turiste u 23:00 na Grand-Place u centru Brisela i popiju pivo.
Jedino pitanje je – a gdje je @AndrejPlenkovic? 🙂 #n1info pic.twitter.com/ONNnjDwd2I
— Hrvoje Kresic (@hkresic) October 17, 2018
15:54 27.12.2024
Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցՀՀ քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի կործանարար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, «Տրանս Ալյանս» ՍՊԸ մաքսային հսկողության գոտում զննման են […] ...
15:45 27.12.2024
Երիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվելԴեկտեմբերի 26-ին իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ մայրաքաղաքի քրեական ոստիկանները, Երևանի պարեկների հետ համատեղ, ապօրինի զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխվել Հաղթանակ թաղամասի 29 և 30-ամյա բնակիչներին։ Անձնական խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով։ 30-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ ևս հայտնաբերվել է առանցգործարանային […] ...
15:37 27.12.2024
Ռուբեն Ամորիմին փոխարինած մարզիչը «Սպորտինգում» աշխատեց ընդամենը 1,5 ամիսԼիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ժոաու Պերեյրան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պորտուգալացի մասնագետը նոյեմբերին էր գլխավորել «Սպորտինգը»՝ փոխարինելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ռուբեն Ամորիմին։ Պերեյրայի գլխավորությամբ պորտուգալական ակումբը 8 խաղում կրել է 4 պարտություն։ «Սպորտինգի» նոր գլխավոր մարզիչը լինելու է Ռույ Բորխեսը։ Կողմերն արդեն հստակեցրել են պայմանագրի բոլոր կետերը։ ...
15:28 27.12.2024
Դատախազությունն իր լիազորությունների շրջանակում 2023-2024 թթ․ պետությանն է վերադարձրել 30 միլիոն դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա ՎարդապետյանՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է 2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պետությանը վերադարձված գույքերին և ընդգծել, որ դրանց շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 միլիոն ԱՄՆ դոլարը: Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է. «Հակակոռուպցիոն […] ...
15:17 27.12.2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել էԿառավարության որոշմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվեց մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։ Միջոցառման շահառու կարող են դառնալ ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝ • տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, • […] ...
15:08 27.12.2024
Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզիչՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հավաքելով 58 միավոր՝ Ֆուտզալի Հայաստանի 2024թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը: Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի գործող չեմպիոն «Երևան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը (29 միավոր)։ 20 միավորով երրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Յունիսպորտի» գլխավոր մարզիչ Նիկիտա […] ...