Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 01 2025
  • $
    396.56
  • RUBLE
    3.71
  • 413.89
WEATHER
+5.09 oC

Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

12:50 19.10.2018

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերին:

Էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Նիստին մասնակցել են պատգամավորներ, փորձագետներ, բուհական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում մշտական հանձնաժողովի նախագահի և նախագահի տեղակալների վերընտրության հարցը: ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Ա. Դոլժիկովը հանձնաժողովի նախագահի պաշտոնում ներկայացրել է Հերմինե Նաղդալյանի թեկնածությունը, ծանոթացրել նրա կենսագրությանը, որից հետո ՀՀ ԱԺ պատվիրակը միաձայն վերընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Քննարկվել է նաև հանձնաժողովի նախագահի տեղակալների հարցը, ընտրվել են Բելառուսի և Տաջիկստանի խորհրդարանների ներկայացուցիչները:

Օրակարգում ընդգրկված են եղել ԱՊՀ անդամ պետությունների համար հարկային մոդելային օրենսգրքի նախագիծը, հանրային-մասնավոր գործընկերության վերաբերյալ առաջարկություններ, ինժեներային գործունեության և ինժեներիայի, ջրային տրանսպորտի, գնագոյացման, բաժնային շինարարության մասին և այլ մոդելային օրենքների նախագծերը: Քննարկվել և ներկայացվել են նաև ԱՊՀ ՄԽՎ-ին առընթեր էկոնոմիկայի հարցերով փորձագիտական խորհրդի կանոնակարգը և կազմը, հաստատվել են խորհրդի անդամների թեկնածությունները, որոնք ներկայացվել էին ԱՊՀ ՄԽՎ խորհրդարանների կողմից: Խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրվել Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Իգոր Մաքսիմցևը: Քննարկման արդյունքում հանձնաժողովն ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հաստատմանն է ներկայացրել փորձագիտական խորհրդի կանոնակարգի մասին հարցը, իսկ ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում ներկայացվել է հանրային-մասնավոր համագործակցության մասին հարցը, որը կզեկուցվի հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից:

Նիստի ավարտին անդրադարձ է կատարվել ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանականների համար անցկացվող կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային սեմինարի աշխատանքներին, ինչպես նաև թվային էկոնոմիկայի թեմայով նախատեսված խորհրդարանական լսումների նախապատրաստմանը:

Վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը և ՀՀ ԱԺ ֆինանսական վարչության պետ Արտաշես Բախշյանը: Նիստում քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ գործունեությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ անդամավճարներին և համամասնություններին վերաբերող հարցեր: Քննարկումներն անցել են հիմնականում ՀՀ ԱԺ պատվիրակության կողմից արված առաջարկությունների համատեքստում: Հաշվի առնելով հնչեցված առաջարկությունները՝ որոշվել է վերոնշյալ հարցը քննարկել ԱՊՀ ՄԽՎ քարտուղարության լրացուցիչ տեղեկանքները ներկայացնելուց հետո:

Ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նիստում քննարկվել են էկոլոգիական տուրիզմի, էկոլոգիական վնասի գնահատման մասին մոդելային օրենքների նախագծերը, ինչպես նաև էկոլոգիական քաղաքականությանը վերաբերող, կազմակերպչական և այլ հարցեր: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը, որի համար ներկայացված էր Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցչի թեկնածությունը, որն ընդունվել է հանձնաժողովի կողմից, սակայն Վահե Էնֆիաջյանը քվեարկությանը չի մասնակցել:

Պետական շինարարության փորձի ուսումնասիրման և տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արայիկ Հովհաննիսյանը: Նիստում քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ մոդելային ընտրական օրենսգրքի նախագիծը, ԱՊՀ անդամ պետությունների կայուն և անվտանգ զարգացման հայեցակարգի նախագիծը, ինչպես նաև հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցեր: Օրակարգային հարցերի վերաբերյալ Արայիկ Հովհաննիսյանը ներկայացրել է առաջարկություններ, որոնք ընդունվել և հաստատվել են հանձնաժողովի կողմից: Քննարկվել են նաև մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող կայուն զարգացման թեմայով ԱՊՀ ՄԽՎ խորհրդարանականների համար անցկացվելիք սեմինարի աշխատանքներին վերաբերող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

NYT. ՄԱԿ-ը պատրաստվում է դադարեցնել UNRWA-ի աշխատանքը Գազայում և Արևմտյան ափում

18:23 02.01.2025

NYT. ՄԱԿ-ը պատրաստվում է դադարեցնել UNRWA-ի աշխատանքը Գազայում և Արևմտյան ափում

ՄԱԿ-ը պատրաստվում է դադարեցնել Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA)՝ Իսրայելի կողմից երկրում գործակալության աշխատանքի արգելքի պատճառով: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, համաշխարհային կազմակերպությունը պատրաստվում է կրճատել UNRWA-ի աշխատանքը ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Հորդանան գետի արեւմտյան ափում։ Համաշխարհային կազմակերպության պաշտոնյաները նշում […] ...

Իսրայելը անօդաչու թռչող սարք է օգտագործել հարավային Լիբանանի երկու գյուղերի վրա հարձակվելու համար

18:18 02.01.2025

Իսրայելը անօդաչու թռչող սարք է օգտագործել հարավային Լիբանանի երկու գյուղերի վրա հարձակվելու համար

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բեյթ Լիֆ և Յաթեր քաղաքների ցամաքային թիրախներին, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ կան: Այս մասին հայտնում է Janoubia լրատվական պորտալը։ Անօդաչու թռչող սարքի հարձակումը տեղի է ունեցել տարածքում իսրայելական հատուկ ջոկատայինների կողմից իրականացված մաքրման գործողությունից հետո: «Հեզբոլլահ»-ին պատկանող հրթիռային կայանների կամ զինամթերքի պահեստների հայտնաբերման […] ...

Հնդկաստանը դատապարտել է Նոր Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունը

17:36 02.01.2025

Հնդկաստանը դատապարտել է Նոր Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունը

Հնդկաստանը դատապարտում է Նյու Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն հայտնում զոհերի ընտանիքներին։ Համապատասխան հայտարարությունն արել է վարչապետ Նարենդրա Մոդին։ «Մենք խստորեն դատապարտում ենք Նոր Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունը: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Թող նրանք ուժ և մխիթարություն գտնեն, երբ վերականգնվեն այս ողբերգությունից»,- գրել է Հնդկաստանի վարչապետը: ԱՄՆ Հետաքննությունների […] ...

Մոլդովան առաջին անգամ Բուլղարիայից գազ է ստացել Անդրբալկանյան միջանցքով

17:18 02.01.2025

Մոլդովան առաջին անգամ Բուլղարիայից գազ է ստացել Անդրբալկանյան միջանցքով

Մոլդովան փորձնական ռեժիմով գազ է գնել Բուլղարիայից, այն մատակարարվել է հանրապետության սահման Անդրբալկանյան միջանցքով, ասել է Moldovagaz-ի ղեկավարի պաշտոնակատար Վադիմ Չեբանը։ Դեկտեմբերի 16-ին Մոլդովայում արտակարգ դրություն է մտցվել էներգետիկայի ոլորտում։ Միաժամանակ, «Մոլդովագազ»-ը պնդում է, որ Դնեստրի աջ ափին գազի պաշարները կպահպանվեն մինչև գարուն, և հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ։ «2024 թվականի դեկտեմբերի 31-ին Բուլղարիայում՝ Balkan Gas […] ...

Նյու Յորքը ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Նյու Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո

17:04 02.01.2025

Նյու Յորքը ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Նյու Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո

Նյու Յորքի իշխանությունները ուժեղացրել են քաղաքում անվտանգության միջոցառումները Նոր Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչության և Լաս Վեգասում Tesla Cybertruck-ի պայթյունի ֆոնին, ասել է քաղաքի քաղաքապետ Էրիկ Ադամսը։ «Չնայած մեր քաղաքին այս պահին անմիջական սպառնալիքներ չկան, մենք ավելացրել ենք անվտանգության միջոցառումները և ավելացրել ենք Նյու Յորքի ոստիկանության ներկայությունը համապատասխան վայրերում, այդ թվում՝ Թրամփ Թաուերի տարածքում և Թայմս […] ...

2023 թվականի հոկտեմբերից ի վեր պաղեստինցիների մահերի թիվը հասել է 45,6 հազարի

16:50 02.01.2025

2023 թվականի հոկտեմբերից ի վեր պաղեստինցիների մահերի թիվը հասել է 45,6 հազարի

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական բանակի գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 45,6 հազարի։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական գործողությունների զոհերի թիվը հասել է 45 581-ի, ևս 108 438-ը վիրավորվել է»,- ասվում է փաստաթղթում։ Գազայի առողջապահության նախարարությունն ընդգծել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավում 28 պաղեստինցի է […] ...

BACK_TO_TOP