Պետք է լրացուցիչ հարկել մանրածախ առևտրով զբաղվող խոշոր առևտրային ցանցերը. Արտակ Շաբոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Պետք է լրացուցիչ հարկել մանրածախ առևտրով զբաղվող խոշոր առևտրային ցանցերը. Արտակ Շաբոյան

11:40 19.10.2018

Մանրածախ առևտուրը մեր երկրում մրցակցության տեսանկյունից շատ ակտուալ ոլորտ է: Այս մասին այսօր խորհրդարանում Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

«4, 5 խոշոր առևտրային ցանցեր հանձնաժողովի կողմից ճանաչվել են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ: Մանրածախ առևտրային ցանցերի գործունեությունը կարևորվում է նրանով, որ նրանցից կախված են մատակարար այլ տնտեսվարողներ: Եթե մանրածախ առևտրային ցանցերը տարբերակված մոտեցումներ կիրառեն, կամայականություններ կատարեն, բնականաբար, դա ազդում է տնտեսվարողների վրա», – ասել է Արտակ Շաբոյանը:

Ըստ ՏՄՊՊՀ նախագահի՝ իրենց համոզմամբ՝ մանրածախ ու մեծածախ առևտուրը պետք է տարանջատվի:

«Կան բավականին շատ ընկերություններ, որոնք միաժամանակ զբաղվում են և՛ մեծածախ, և՛ մանրածախ առևտրով: Եվ դա մրցակցության տեսանկյունից խնդիրներ է առաջացնում, չենք կարողանում չարաշահումները տարանջատել»,- ասել է Շաբոյանը:

ՏՄՊՊՀ նախագահը բերել է «Ալեքս հոլդինգի» օրինակը, որը զբաղվում է միաժամանակ և՛ շաքարավազի արտադրությամբ, և՛ տարբեր պարենային ապրանքների ներմուծմամբ, միևնույն ժամանակ՝ մանրածախ վաճառքով, ինչը մրցակցության տեսանկյունից լուրջ խնդիրներ է առաջացնում:

«Երկրորդ խնդիրն այն է, որ մանրածախ առևտրային ցանցերը խնդիրներ են ստեղծում փոքր և միջին առևտրային ցանցերի գործունեության համար: Խնդիրը պետք է բացառապես տնտեսական մեթոդներով լուծել: Այն մանրածախ առևտրային ցանցերը, սուպերմարկետները, որոնք խոշորանում են, և որոնց գործունեությունը մենք ցանկանում ենք սահմանափակել, պետք է լրացուցիչ հարկել, ավելի ծախսատար դարձնել նրանց գործունեությունը, որպեսզի նրանց շահագրգռվածությունը թուլանա, և մանրածախ առևտրային ցանցի համար այդ գործունեությամբ զբաղվելն այլևս շատ եկամտաբեր չլինի և  ռեսուրսներն ուղղի այլ ոլորտներում ներդրումներ կատարելուն»,- ասել է Շաբոյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP