Մեր հիմնական խնդիրը մուտքի խոչընդոտների վերացումն է. Շաբոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+7.09 oC

Մեր հիմնական խնդիրը մուտքի խոչընդոտների վերացումն է. Շաբոյան

11:43 19.10.2018

Մրցակցության պաշտպանության մարմինը չի պայքարում խոշոր ընկերությունների առկայության դեմ, չի պայքարում գերիշխող դիրք ունեցողների առկայության դեմ: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

«Մեր հիմնական խնդիրը մուտքի խոչընդոտների վերացումն է: Մենք չպետք է թույլ տանք մուտքի խոչընդոտներ: Եթե մուտքի խոչընդոտներ չկան, մրցակցությունն արդար է, այն գինը, որը ձևավորվում է, արդար, հավասար մրցակցության պայմաններում է, ուրեմն ամեն ինչ իր տեղում է»,- ասաց Շաբոյանը:

Նրա խոսքով՝ այս պահին գնային չարաշահումների դեպքեր բացահայտված չեն:

Արտակ Շաբոյանի խոսքին հակադարձեց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:

«Կան մոնոպոլիաներ, պետք է ցույց տաք ուղղությունները, եթե մենք այս ճանապարհով չենք գնում, ապա կարող ենք մի 3 տարի ևս խարխափել, գների թանկացում ունենալ ու ժողովրդի բարկությանն արժանանալ: Չեմ կարծում, որ դուք համաձայն եք, որպեսզի նման սցենարներ լինեն: Այսօր փորձի համար բոլոր լցակայաններից վերցրեք նմուշներ, որևէ մեկը ծծմբին չի համապատասխանում, դա ինձ համար մուտքի խոչընդոտ է»,- ասաց Բագրատյանը:

Շաբոյանն էլ պատասխանեց, որ այս խնդիրն առաջին անգամ է բարձրացվում: Այն իրենց տիրույթից դուրս է:

«Եթե նախկինում բարձրաձայնված լիներ, անկախ ամենի ինչից՝ խնդիրը մեր դաշտում է, թե դրանից դուրս, մենք ամեն դեպքում կուսումնասիրեինք և այդ հարցը կքննարկեինք մեր գործընկերների հետ»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP