ՏՄՊՊՀ-ն բենզինի մանրածախ ցանցի հարցով դիմել է կառավարություն. Արտակ Շաբոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

ՏՄՊՊՀ-ն բենզինի մանրածախ ցանցի հարցով դիմել է կառավարություն. Արտակ Շաբոյան

10:53 19.10.2018

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր խորհրդարանում ասել է, որ հանձնաժողովը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սոցիալական նշանակության ապրանքային շուկաները, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտներ, այդպիսի 10 ընկերություն կա.

«Շաքարավազն է, բենզինը, դիզվառելիքը, կարագը, ցորենը, ալյուրը, կաթնամթերքը, հավի ձուն, հավի միսը և արևածաղկի ձեթը», – ասել է Շաբոյանը՝ հավելելով, որ այս շուկաներում կան նաև միջին ու փոքր ընկերություններ, որոնք հաջող գործունեություն են իրականացնում:

Ըստ Արտակ Շաբոյանի՝ մրցակցության տեսանկյունից առավել ռիսկային են 3 ոլորտներ՝ շաքարավազինը, բենզինինը և դիզվառելիքինը, քանի որ այդ ոլորտներում տնտեսվարողների քանակը սահմանափակ է:

«Ճիշտ է՝ շաքարավազի ոլորտում էական փոփոխություններ են տեղի ունենում: Վերջին տարվա ընթացքում բավականին շատ տնտեսվարողներ են ավելացել: 56 տնտեսվարողներ են, հիմնականում փոքր ընկերություններ են, որոնք շաքարավազ են ներմուծում ՌԴ-ից, վերջին մի քանի ամիսների ընթացքում տնտեսվարողների քանակն ավելի է մեծացել: Ոլորտում մուտքի խոչընդոտներ չկան: Հումքը դարձել է բավականին ծախսատար, և տեղական արտադրությունը բավականին թանկ է դարձել, ուստի «Ալեք հոլդինգ» ընկերությունն էլ ներմուծումների է անցել», – ասել է Շաբոյանը:

Արտակ Շաբոյանի խոսքերով՝ դիզվառելիքի և բենզինի ոլորտում երկու խնդիր են առանձնացրել՝ առաջին խնդիրը ենթակառուցվածքների հետ է կապված: Ներմուծում իրականացնող 3 խոշոր ընկերություններին է պատկանում նաև վաճառքի մանրածախ ցանցը:

«Այլ ընկերությունների հայտնվելու պարագայում, բնականաբար, վաճառքի մանրածախ ցանցի հետ կապված խնդիրներ են առաջանում: Մանրածախ մեկ վաճառքի ցանցը, որը պատկանում էր «Միկա» ընկերությանը, ներկայումս չի գործարկվում: Առաջարկ ենք ներկայացրել կառավարություն, որպեսզի ներկայումս բենզինի վաճառքի մանրածախ ցանցի հետ կապված նաև հնարավորություն տրվի մյուս տնտեսվարողներին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP