«Այս ահազանգն ունի կոնկրետ հասցեատերեր». տարածքներ ենք կորցնում. «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

«Այս ահազանգն ունի կոնկրետ հասցեատերեր». տարածքներ ենք կորցնում. «Ժողովուրդ»

10:28 19.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական սահմանը կամաց-կամաց սեղմվում է` բնականաբար, հօգուտ հարևան պետությունների, իսկ պատկան մարմինները ինչպես ՀՀԿ իշխանության օրոք, այնպես էլ հիմա, ոչինչ չեն ձեռնարկում, միայն լուռ հետևում են: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում: Լոռու մարզում անտառների հատման հետևանքով, Արմավիրում՝ Արաքս գետից ավազը հանելու արդյունքում սահմանի գիծը պարբերաբար հետ է մղվում:

Ու թեև այս հարցի վերաբերյալ պետական մակարդակով լուրջ քննարկումներ են եղել, բայց խնդիրը չի լուծվել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե ինչ է մտածում այս մասին Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ով ընդամենը 9 օր առաջ է այս պաշտոնին նշանակվել: Նրա օգնական ներկայացած Գայանեն խոստացավ, որ խնդրի շուրջ մարզպետարանն առաջիկայում տեղեկություն կտա, երբ`չիմացանք:

Պարզվում է` նույն վիճակն է նաև սահմանամերձ Տավուշի մարզում: «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդիրների շուրջ դիմեց նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին, սակայն պարզվեց, որ նա անգամ տեղյակ չէր: Մինչդեռ Ղալումյանը Տավուշի մարզպետի պաշտոնին է արդեն 5 ամիս: Փաստորեն, մեր երկրի կարևորագույն խնդրին տեղյակ չէ:

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Այս ահազանգը ունի կոնկրետ հասցեատերեր` ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյան, Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյան, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան»: Նրանք պարտավոր են պահպանել ՀՀ պետական սահմանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

22:43 28.04.2025

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Ապրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

22:32 28.04.2025

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...

Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրա

22:21 28.04.2025

Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրա

Իրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

22:13 28.04.2025

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

22:07 28.04.2025

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...

SHANTNEWS

22:00 28.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP