Փաստաբանն առաջարկում է, որ ՄԻԵԴ-ի սահմանած փոխհատուցումը վճարեն տվյալ գործերով իրավախախտումներ իրականացրած պաշտոնյաները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Փաստաբանն առաջարկում է, որ ՄԻԵԴ-ի սահմանած փոխհատուցումը վճարեն տվյալ գործերով իրավախախտումներ իրականացրած պաշտոնյաները

19:54 18.10.2018

SHANTNEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր ՄԻԵԴ-ը հրապարակել է Հայաստանի դեմ երկու գանգատների արդյունքները և բավարարել դրանք: Մասիս Այվազյանին և Գրիգոր Ոսկերչյանին ՀՀ կառավարությունը, որպես փոխհատուցում, կվճարի 7500 եվրո:

Այս երկու գործերն են առնչվում են 2008 թվականի մարտի 1-ին, և ՄԻԵԴ-ում վարույթ էին ընդունվել 10 տարի առաջ:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ վերոնշյալ գանգատների քննումը ՄԻԵԴ-ում այդքան ձգձգվել է սուբյեկտիվ պատճառներով.

«Կան հավաստի տեղեկություններ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող նախկին դատավոր՝ տիկին Ալվինա Գյուլումյանը, իր ժամանակին գործուն ջանքեր է գործադրել, որ որոշակի վարույթների քննությունը ձգձգվի: Դա մասնավորապես վերաբերում է ժողովրդի իշխանությունը յուրացրած նախկին իշխանությունների կողմից տարբեր անձանց քաղաքական հետապնդումների ենթարկելու գործերին»,- նշեց փաստաբանը և հավելեց, որ այս մասին բազմիցս բարձրաձայնել են:

Փաստաբանը շեշտեց, որ այլ պետությունների ներկայացրած գանգատներն ավելի արագ են քննվում ու վճիռներն ավելի արագ են կայացվում:

Ըստ ընթացակարգի՝ գումարները փոխհատուցելու է ՀՀ կառավարությունը վճռի հրապարակումից 3 ամիս անց, այսինքն՝ վճիռը վերջնական դարձնելուց հետո:

Մուշեղ Շուշանյանը պատմեց, որ շատ են այժմ խոսում, որ նախկին իշխանությունների սխալների պատճառով ինչո՞ւ պետք է այդ գումարները փոխհատուցի ներկայիս կառավարությունը:

«Կառավարությունը վճարելու է հարկատուների միջոցների հաշվին, և այդ խնդիրը պետք է օրենսդրական մակարդակում լուծում ստանա, այսինքն՝ օրենքով պետք է ամրագրվի, որ այն բոլոր դեպքերում, երբ ՄԻԵԴ-ի կողմից ճանաչվում է իրավունքի խախտում և արդարացի փոխհատուցման գումար է որոշվում, այդ գումարը պետք է վճարեն այն պաշտոնատար անձինք, քննիչները, դատավորներն ու դատախազները, որոնց ապօրինի գործունեության կամ անօրինական ակտերի հետևանքով իրավունքի խախտման փաստը տեղ է գտել»,- ասաց փաստաբանը:

Շուշանյանի հավաստմամբ՝ կան երկրներ, որտեղ օրենսդրական հենց այդ կարգն է գործում, այսինքն՝ ոչ թե քաղաքացիները պետք է այդ փոխհատուցման բեռը կրեն, այլ վերոնշյալ մեղավորների անձնական միջոցներից պետք է այդ գումարը գանձվի:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP