Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում. Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ի հրապարակած վճիռների հետքերով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
1:28:24
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+11.09 oC

Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում. Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ի հրապարակած վճիռների հետքերով

22:20 18.10.2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարկել է 2008թ. Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները: ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ չի եղել Գ․ Ոսկերչյանին և Մ․Այվազյանին անազատության մեջ պահելու որևէ հիմնավորված և թույլատրելի հիմք:

ShantNews.am-ի հետ զրույցում Մասիս Այվազյանը պատմեց, որ մարտի 1-ին՝ առավոտյան, ոստիկանական ուժերը ներխուժել են Ազատության հրապարակ և սկսել են գործողություններ իրականացնել:

«Որպես ոստիկանության նախկին աշխատակից մոտեցա տեղեկանալու, թե ինչն է պատճառը, ինչու են նման գործողություններ իրականացնում: Նրանք մեզ հրավիրեցին բաժին՝ նշելով, որ այնտեղ կբացատրեն, թե ինչ են անում: Ոստիկանական բաժանմունքում մնացել ենք մինչև հաջորդ օրը: Այդ ընթացքում բաժին բերեցին տարբեր մարդկանց՝ շատերին ծեծելով ու վատ վիճակում: Այս դեպքից հետո դատարանի որոշմամբ ինձ 2 ամսով կալանավորեցին՝ ոստիկանության աշխատողին դիմադրելու և օրինական պահանջները չկատարելու համար: Մտացածին բաներ»,- պատմեց Մասիս Այվազյանը և հավելեց, որ դրանից հետո 2 ամիս եղել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում:

Այվազյանը նշել է, որ դատարանի սահմանած կալանքի մեջ գտնվելու ժամկետը մայիսի 2-ին լրացել է, բայց նա ևս 15 օր անհիմն պատճառներով մնացել է քրեակատարողական հիմնարկում՝ պատանդի կարգավիճակով:

«Նույն տարվա սեպտեմբեր ամսին ՄԻԵԴ ուղարկեցինք վարույթ և այդ գործի քննությունը այնտեղ տևեց 10 տարի: Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում…»,- նշեց Մասիս Այվազյանը:

Ըստ ՄԻԵԴ-ի որոշման՝ որպես արդարացի փոխհատուցում կառավարությունը Մասիս Այվազյանին 4500 եվրո գումար է փոխհատուցելու:

Իսկ Գրիգոր Ոսկերչյանը ShantNews.am-ի հետ զրույցում պատմեց, որ նա 2008-ի ընտրություններին եղել  է Լևոն Տեր-Պետրոսյանի Կոտայքի նախընտրական շտաբի ղեկավարը և այդ օրերի ընթացքում նրանք աշխատել են ընտրություններում տեղի ունեցած ընտրախախտումների փաստահավաքությամբ: Մարտի 3-ին եկել են աշխատանքի և տեսել են, որ շտաբը ոստիկանների կողմից կապարակնքված է եղել, սակայն Ոսկերչյանը հայտարարել է, որ ընտրական գործընթացները դեռ չեն ավարտվել և մուտք է գործել շտաբ ու շարունակել են իրենց գործունեությունը:

«Երբ մարտի 8-ին ինձ ձերբակալեցին և հատուկ քննչականում մինչև պաշտոնական կալանավորումը մոտ 6 ժամ զրույց-հարցաքննություն էր, ինձ Մարտի 1-ի վերաբերյալ հարց էլ չտվեցին այդ ընթացքում, հարցնում էին նախագահական ընտրությունների ժամանակ գրանցված ընտրախախտումների մասին, ինձնից պահանջում էին, որ այն փաստերը, որոնք մենք ունեինք ընտրախախտումների վերաբերյալ հրաժարվեինք դրանցից ու չներկայացնեինք Սահմանադրական դատարան: Քննչականի ղեկավարը այդ ժամանակ ասում էր՝ «դե ինչ, եթե դու այդպես ես մտածում, ուրեմն ինչ հոդված գրենք քո համար»: 5-6 հոգով քննարկում էին, թե ինձ ինչ հոդվածով կարելի է ազատությունից զրկել, բայց վերջում իմ ներկայությամբ ասում են՝ «դե լավ դե, եկեք 225-ով դնենք թող գնա»: Այդ պահին նրանք իմ դեմ չունեին Մարտի 1-ի վերաբերյալ որևէ փաստական ապացույց, որով ինձ կարող էին ազատությունից զրկել»,- պատմեց Ոսկերչյանը:

Ոսկերչյանը անազատության մեջ մնացել է 1 ու կես տարի: ՄԻԵԴ նա դիմել է երկու հարցով ՝ կալանավորման և դատավճռի վերաբերյալ: Եվրոպական դատարանի վճռի համաձայն՝ որպես արդար փոխհատուցում կառավարությունը Ոսկերչյանին պետք է վճարի 3000 եվրո:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը

00:00 09.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 08.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

23:57 08.04.2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներին

23:55 08.04.2025

Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: «Սիրելի’ աշակերտներ, Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով […] ...

Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն

23:49 08.04.2025

Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն

Հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց […] ...

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներ

23:42 08.04.2025

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներ

Ապրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ ...

BACK_TO_TOP