23:28 18.10.2018
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան:
Մի շարք բնապահպաններ պնդում են, որ կոկորդիլոսաբուծարան կառուցելը անթույլատրելի է և Բնապահպանության նախարարությունը պարտավոր է կասեցնել այս ծրագիրը:
SHANTNEWS.AM-ը զրուցել է բնապահպան Սիլվա Ադամյանի հետ. նա մանրամասն ներկայացրել է Հայաստանում կոկորդիլոսաբուծարան կառուցելու վնասակար հետևանքները.
«Հայաստանի համար սա անհրաժեշտություն չէ, այլ բիզնես: Կոկորդիլոսների աճեցումը պահանջում է մեծ քանակությամբ ջրային ռեսուրսներ, որոնք ախտոտվում են, և դրանց մաքրման ձևերը մեզ համար անհասանելի են: Մենք՝ կենդանապաշտպաններս, դեմ ենք վայրի կենդանու արհեստական բուծմանը: Մենք ծանոթացել ենք «Ապշանք» էկոայգի ծրագրին: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես այն կարող է կոչվել էկոայգի, եթե միսը օգտագործվելու է մթերման համար, իսկ կաշին՝ ինչ-որ բաներ պատրաստելու համար »,- նշեց բնապահպանը:
Նրա խոսքերով՝ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ ծրագիրը շրջակա միջավայրի փորձաքննություն չի անցնելու, քանի որ Հայաստանում չկա օրենք, որի համաձայն՝ պետք է արվի նման փորձաքննություն:
«Ինչպե՞ս կարելի է, չունենալով օրեսնդրական կարգավորումներ, բերել և ներկրել նման կենդանիներ: Եթե Արարատի մարզպետը առանց հասկանալու հավանություն է տվել գործարարի ծրագրին, ապա դա անհասկանալի է: Պետք հստակ ներկայացվի կոկորդիլոսների քանակը, կերի որակը, ջրի որակը, կեղտաջրերի՝ որտեղ գնալու հարցը, շրջակա միջավայրի ազդեցության հարցը, մարդկանց առողջական վիճակի վրա դրա ազդեցության հարցը. ոչինչ չկա գրված: Սա շատ վտանգավոր գործ է, նրանք չեն պատկերացնում, որ մարդիկ պետք է ունենան հատուկ հմտություններ, որպեսզի կարողանան աշխատել կոկորդիլոսների հետ: Աշխատանքը կարող է լինել անտառում, մարդը պիտի զոհվի՞ գիշատչից, իր փոխարեն մեկ ուրիշ աշխատող գա»,- ասաց Սիլվա Ադամյանը:
SHANTNEWS.AM-ը կապ հաստատեց Բնապահպանության նախարարության տեղեկատվական վարչության պետ Արմեն Վարդանյանի հետ, որը նշեց, որ կոկորդիլոսաբուծարանի կառուցման հարցով Բնապահպանության նախարարությունը դեռևս հայտ չի ստացել.
«Բնապահպանության նախարարությանը փորձաքննության հայտ չի ներկայացվել: Մենք տեղյակ չենք նման գործունեության վերաբերյալ, տեղյակ ենք մամուլից, բայց պաշտոնական գրություն գործունեություն ծավալելու վերաբերյալ չկա: Մենք բնապահպանների ահազանգերին տեղյակ ենք համացանցից, սակայն գործունեություն ծավալելու վերաբերյալ պաշտոնական գրություն չենք ստացել»,- ասաց նա:
00:51 08.04.2025
Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել00:23 08.04.2025
Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը00:00 08.04.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին01:11 08.04.2025
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերումՍույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
00:59 08.04.2025
Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունըԻսրայելը ԱՄՆ-ին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից: Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք քննարկել ենք նաև իրավիճակը Սիրիայում: Մենք բարիդրացիական հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, որոնք վատթարացան, և մենք չենք ուզում տեսնել, որ […] ...
00:51 08.04.2025
Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
00:45 08.04.2025
The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ամերիկյան մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին Սպիտակ տան առաջնորդը կդառնա 79 տարեկան։ Washington City Paper-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ շքերթի […] ...
00:33 08.04.2025
Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակիԱմերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...
00:23 08.04.2025
Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակըՌուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...