12:39 18.10.2018
Շարունակվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիա: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, նախարարի պաշտոնակատար Հարությունյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ գիտության և գիտահետազոտության դաշնային նախարարության պետական քարտուղար Գեորգ Շյութերի հետ։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար`Արայիկ Հարությունյանը նշել է, որ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան այցից հետո համատեղ ծրագրերի մշակման համար մեծ հնարավորություններ են բացվել։ Մասնավորապես, կանցլերի այցի ընթացքում, ինչպես նախարարի պաշտոնակատարն է նշել, քննարկվել էին հայ-գերմանական գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև Գերմանիայում Թումո կենտրոնի մասնաճյուղ բացելու հարցը։
Անդրադառնալով Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումներին`ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայումս նախատեսվում է սկսել ՀՀ գիտության ոլորտի բարեփոխումների լայնածավալ ծրագրի մշակումը, որի վերաբերյալ քննարկումներ են եղել նաև Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ։
Այս համատեքստում կողմերն անդրադարձել են գիտության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Սահակյանը ներկայացրել է երկկողմ գիտական համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը: Նշվել է, որ կան համագործակցության լավ ավանդույթներ բնագիտության, մասնավորապես ֆիզիկայի ոլորտում, որը պետք է ընդլայնել՝ ընդգրկելով նաև տեխնիկական գիտությունները, համատեղ ծրագրեր մշակելով ոչ միայն Թումոյի, այլև ռոբոտոտեխնիկայի «Արմատ» լաբորատորիաների ծրագրերով։ Գ. Շյութերը ևս կարևորել է երկկողմ գիտական համագործակցության ընդլայնման հարցը`ընդգծելով, որ այդպիսի փոխգործակցության հիմքը գիտնականների անձնական շփումներն ու կապերն են։ Նա ավելացրել է, որ ինքն աշխատանքի բերումով հանդիպել է շատ հայազգի գիտնականների հետ և տպավորված է նրանց գործունեությամբ։
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարն ու ԳԴՀ գիտության և գիտահետազոտության դաշնային նախարարության պետական քարտուղարը պայմանավորվել են ջանքեր ներդնել հայ-գերմանական գիտական կապերի ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ։
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...