12:02 18.10.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա այցով գտնվում է Քիշնևում: Մոլդովայի իր գործընկեր Իգոր Դոդոնի հետ Էրդողանը համաձայնագրեր է ստորագրելու երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:
Էրդողանը և Դոդոնը բանակցությունները սկսել են երեկ, նախագահական շենքում, որը վերաբացվել է հատուկ այս իրադարձության համար:
Հատկանշական է, որ Թուրքիան է ֆինանսավորել շենքի վերանորոգումը այն բանից հետո, երբ այն հարձակման էր ենթարկվել 2009թ. ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարների կողմից: Երկու ղեկավարները քննարկել են Մոլդովայի արևելքում գտնվող Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության հարցը, որը 1990թ. անջատվել էր Մոլդովայից, քանի որ մտավախություն ուներ, թե Մոլդովան կվերամիավորվի հարևան Ռումինիայի հետ:
«Թուրքիան անվերապահորեն աջակցում է Մոլդովայի տարածքային ամբողջականությունը և կոչ է անում հարցը խաղաղ կարգավորել»,- հայտարարել է Էրդողանը:
Իգոր Դոդոնն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Թուրքիային ֆինանսական աջակցության համար և նշել, որ «Թուրքիան օրինակ է ծառայում Մոլդովայի համար, երբ հարցը վերաբերում է ազգային շահերը պաշտպանելուն»:
Այսօր ծրագրված է Էրդողանի այցը Մոլդովայի Հանրապետության կազմում գտնվող Գագաուզիայի ինքնավար վարչական միավոր, որի բնակչության գերակշռող մասը քրիստոնյա թյուրքախոս գագաուզներ են:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անցյալ ամիս թուրքական հետախուզության հետ համատեղ գործողությունների արդյունքում Մոլդովան 7 թուրք ուսուցիչների արտաքսել է երկրից: Նրանք, իբրև թե, կապեր ունեն ԱՄՆ-ում բնակվող թուրք հոգևորական, հասարակական գործիչ և քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ:
Հայտնի չէ, թե ինչ ճակատագրի են արժանացել ուսուցիչները Թուրքիա վերադառնալուց հետո:
09:19 01.11.2024
ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է արել երկարաձգել պաղեստինյան բանկերի հետ աշխատելու թույլտվությունըԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ են արել Իսրայելի կառավարությանը մեկ տարով երկարաձգել իսրայելական ֆինանսական հաստատությունների թույլտվությունը՝ աշխատելու Արևմտյան ափի պաղեստինյան բանկերի հետ՝ կենսական վճարումները մշակելու համար: ՄԱԿ-ը ակնկալում է, որ առանց նման պաշտպանության իսրայելական բանկերը կենթարկվեն քրեական հետապնդման և կխզեն կապերը պաղեստինյան բանկերի հետ։ Իսրայելն ասել է, որ թույլտվությունը կտրվի […] ...
09:10 01.11.2024
Շուտով կսկսվի ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկումը. Վրաստանի վարչապետՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկման գործընթացը կսկսվի 2-3 ամսից։ «Մենք ավելի ու ավելի ենք մոտենում ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը։ Մեր ընտրությունները կայացել են, կձևավորվի նոր կառավարություն, կանցկացվեն ընտրություններ ԱՄՆ-ում, պատերազմն Ուկրաինայում կավարտվի: Հենց այս ամենն ավարտվի, այն ժամանակ շահերը կփոխվեն և կսկսվի հարաբերությունների վերականգնում։ Հիմնական վերագործարկումը կսկսվի հաջորդ եռամսյակից»,- […] ...
09:00 01.11.2024
Իսրայելը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Լիբանանից արձակվել է 90 հրթիռԻսրայելի զինվորականները հինգշաբթի օրը հայտնաբերել են լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Իսրայելի դեմ մոտ 90 հրթիռի արձակում։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին Հեզբոլլահի սպառնալիքներից»,-ասվում է հայտարարության մեջ։ ...
08:50 01.11.2024
Եգիպտոսը հերքել է Իսրայելի հետ ռազմական համագործակցության մասին տվյալներըԵգիպտոսի իշխանությունները հերքել են Իսրայելի հետ ենթադրյալ համագործակցության մասին տեղեկությունը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է երկրի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ղարիբ Աբդել Հաֆեզը։ «Եգիպտոսի զինված ուժերը կտրականապես հերքում են սոցցանցերում տարածված տեղեկատվությունը ռազմական ոլորտում Իսրայելին տրամադրված օգնության մասին», – ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է Իսրայելի ներկայացուցչի սոցցանցի էջում։ Ավելի վաղ եգիպտական Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը, վկայակոչելով […] ...
08:40 01.11.2024
Եվրոպային անհրաժեշտ է նոր տնտեսական ռազմավարություն. ՕրբանԵվրամիության տնտեսությունը փրկելու համար անհրաժեշտ է եվրոպական նոր ռազմավարություն, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Մեզ պետք է մեկը, ով նոր տնտեսական ռազմավարության օգնությամբ կփրկի ԵՄ տնտեսությունը։ Դա Հունգարիան չի լինի: Դա կարող են անել միայն մեծ երկրները: Բազմաբևեռությունը լավ է: Բայց երբ ես նայում եմ գազի և էլեկտրաէներգիայի վճարներին, ես հասկանում եմ, որ մենք […] ...
08:30 01.11.2024
2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է COP17-ը. Հակոբ ՍիմիդյանՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը: 65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր: Շնորհավորում եմ բոլորիս!!!»։ ...