Ազգային համաձայնության կառավարությունները որպես կանոն ձևավորվում են ոչ սահմանադրական ճանապարհով. Դավիթ Շահնազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

Ազգային համաձայնության կառավարությունները որպես կանոն ձևավորվում են ոչ սահմանադրական ճանապարհով. Դավիթ Շահնազարյան

15:52 03.05.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի մայիսի 2-ի թողարկմանը՝ Արամ Աբրահամյանի դիտարկմանը, որ խորհրդարանում այժմ խոսակցություններ կան ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու մասին (այս դեպքում միավորվում են բոլոր 4 խմբակցություններն ու համատեղ պատասխանատվություն ստանձնում-խմբ.), քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը պատասխանել է, որ դա քիչ ցանկալի տարբերակ կլիներ մեր երկրի համար:

Ավելի վաղ Դավիթ Շահնազարյանը խոսել էր «փոքրամասնության կառավարություն» ստեղծելու կարևորության մասին:

«Մենք 70 տարի, մինչև  Խորհրդային միության քանդվելը, ունեցել ենք այդպիսի կառավարություն՝ Ազգային համաձայնության կառավարություն: Դա նշանակում է, որ բոլորը միավորվում են կառավարության մեջ: Չկա այդպիսի բան, եկեք պարզ հասկանանք։ Ազգային համաձայնության կառավարությունները որպես կանոն ձևավորվում են ոչ սահմանադրական ճանապարհով: Տվյալ դեպքում, մեզ համար սահմանադրական ճանապարհը միակն է, սա է փոքրամասնության կառավարության ձևավորումը»,- ասել է քաղաքական գործիչը:

Հարցին, թե արդյո՞ք երեք կուսակցությունները կհամաձայնեն իրենց վրա վերցնել պատասխանատվությունը այս ոչ պարզ վիճակում, Դավիթ Շահնազարյանն ասաց.

«Այն, ինչ որ երեկ կատարվում էր, զուտ քաղաքագիտական տեսակետից, անհասկանալի է, որ կողմ են քվեարկում պարոն Փաշինյանի թեկնածությանը՝ որպես վարչապետ, բայց որևէ մեկը չասած, որ նրա հետ կիսում են ողջ քաղաքական պատասխանատվությունը: Առանց դրա անհնար է… կարող է, ինչ-որ մեկն ասի՝ «չէ, ես այդ պատասխանատվությանը համաձայն չեմ», այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ ես քվեարկում: Բայց եկեք հուսանք, որ բոլոր կուսակցությունները, «Ելք»-ի մասին չգիտեմ, բայց առնվազն «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն չեն խուսափի այդ ծանր պատասխանատվությունից այս պահին, որովհետև ասում եմ, Հայաստանի համար բացվել են աննախադեպ հնարավորություններ միջազգային աշխարհում: Հուսամ, որ դա կլինի»,- ասել է Դավիթ Շահնազարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP