500 տեղ է տրվում ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում ստացողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+11.09 oC

500 տեղ է տրվում ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում ստացողներին

13:51 03.05.2018

պատիվ ունեմ ծրագիր

ՀՀ պաշտպանության նախարարությունը 2018/2019թ.թ. ուսումնական տարվա շրջանակներում ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բակալավրի առկա ուսուցմամբ ընդունելության տեղերի թիվը սահմանել է ընդհանուր 5 հարյուր, որից՝

  • ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում` հրաձգային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ` 450 տեղ,
  • Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` բուժական գործ մասնագիտությամբ` 50 տեղ:

Սրանք այն ուսումնական տեղերն են, որտեղ կարող են հավակնել ուսանողները, որոնք մտադիր են տարկետում ստանալ ուսում ստանալու համար, ապա ՀՀ ՊՆ հետ պայմանագրի հիման վրա երեք տարի սպայական ծառայություն իրականացնել Հայաստանի զինված ուժերում՝ այդ ընթացքում ստանալով աշխատավարձ և օգտվելով ՀՀ ԶՈւ սպաների սոցիալական ապահովության բոլոր հնարավորություններից։

«Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում ստացողների ուսման վարձը վճարում է պաշտպանության նախարարությունը, և նրանք իրենց ուսման ամբողջ ընթացքում ստանում են տարկետման հնարավորություն։ Ուսմանը զուգահեռ՝ ծրագրի մասնակիցները դասընթացներ են անցնում վերը նշված ռազմաուսումնական հաստատություններում՝ սպայի որակավորում ստանալու համար։

Ծրագրի նկարագրության մեջ նշվում է, որ ամեն տարի պաշտպանության նախարարությունը ներկայացնելու է դասակի հրամանատարի այն պաշտոնների թվաքանակը, որոնք կարող են լրացնել «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները։ Նշված 500 տեղը վերաբերում է հենց այս ուսումնական տարվա դիմորդներին։

Դիմում ներկայացրածների միջև ՊՆ ներկայացրած հարցաշարով անցկացվելու է քննություն-մրցույթ, որի հաղթողներն էլ կարողանալու են հավակնել այդ պաշտոններին։

Զինծառայության այս տարբերակը՝ որպես ժամկետային 2-ամյա ծառայության այլընտրանք, առաջարկվում է բուհերի այն ուսանողներին, որոնք համաձայն են տարկետում ստանալ՝ բակալավրի իրենց կրթական ծրագիրն ավարտելու համար, և դրանից հետո պարտավորվում են բանակում 3-ամյա սպայական ծառայություն անցնել։

Ծառայության այս այլընտրանքային տարբերակն առաջարկելով՝ նախարարությունը աշնանը նախաձեռնեց և իրականացրեց կրթական տարկետումների սահմանափակման գործընթացը։ Եթե մինչ այդ տարկետում ստանում էին բուհերի անվճար համակարգում սովորող բոլոր ուսանողները, ապա հիմա տարկետում կարող են ստանալ միայն «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

11:26 22.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձ է արվել օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց, առանց հայտարարագրման թանկարժեք հեռախոսների և շոկոլադե սալիկների ներմուծման փորձը կանխվել է, բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի տեղափոխման դեպք, քաղաքացին փորձել է տեղափոխել չհայտարարագրված բնական մազեր, օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց […] ...

Ռյուտեն շուտով կմեկնի Թրամփի հետ հանդիպման՝ քննարկելու Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների ռազմավարությունը․ Washington Post

11:21 22.11.2024

Ռյուտեն շուտով կմեկնի Թրամփի հետ հանդիպման՝ քննարկելու Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների ռազմավարությունը․ Washington Post

Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կայցելի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին՝ Մար-ա-Լագոյի նստավայր, քննարկելու Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ բանակցությունների ռազմավարությունը և հիշեցնելու, որ իր շահերից է բխում  Ռուսաստանի հետ զիջումների չգնալը։ Գրում է Washington Post-ը։ «Սպասվում է, որ Ռյուտեն շուտով կմեկնի Մար-ա-Լագո՝ քննարկելու Ուկրաինայի խաղաղ բանակցությունների ռազմավարությունը», – ասվում է հրապարակման մեջ։ Լրատվամիջոցը […] ...

Որոնվում է տեսանյութում պատկերված անձը

11:08 22.11.2024

Որոնվում է տեսանյութում պատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […] ...

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

11:00 22.11.2024

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (Արարատի մարզ, ք. Մասիս)։ Պատճառը՝ Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ սննդի կառույցում չեն ապահովվել հիգիենիկ պայմաններում աշխատանք կատարելու համարժեք պայմաններ, պատերը չեն ունեցել հարթ, հեշտորեն […] ...

Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին

10:51 22.11.2024

Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նպատակները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները և այն օրենսդրական կարգավորումները, որոնք […] ...

Վախճանվել է Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը

10:45 22.11.2024

Վախճանվել է Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը

Նոյեմբերի 21-ին կյանքի 82-րդ տարում ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը։ «Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Գարեգին Սրբազանի մահը՝ աղոթելով երջանկահիշատակ Սրբազան Հոր հոգու հանգստության և խաղաղության համար: Գարեգին Սրբազանի հուղարկավորության արարողությունների մանրամասների վերաբերյալ […] ...

BACK_TO_TOP