Քաղաքական գործիչներին կարելի է հավատալ ավանսով. Իշխանյանը՝ դատաիրավական համակարգի վերաբերյալ հնչած խոստումների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Քաղաքական գործիչներին կարելի է հավատալ ավանսով. Իշխանյանը՝ դատաիրավական համակարգի վերաբերյալ հնչած խոստումների մասին

14:53 17.10.2018

Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի՝ եթե իսկապես նոր Հայաստան է ստեղծվում, հայտարարվող համաներումը կլինի վերջինը:

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Իշխանյանին հարց է ուղղվել, թե արդյո՞ք նա հավատում է, որ նոր իշխանությունն իրականություն կդարձնի ասվածն, ու Հայաստանում կհայտարարվի վերջին համաներումը։

«Բավական բարդ հարց տվեցիք՝ դուք կարո՞ղ եք նշել որևէ քաղաքական, պետական գործչի, ով կասի, որ դատարաններն անկախ չեն: Քաղաքական գործիչներին կարելի է ավանսով հավատալ միայն՝ հետագայում նայելով նրանց գործողություններին: Այնպես որ, տեսնենք՝ ինչ կլինի, հատկապես, որ դեկտեմբերին սպասվում են ընտրություններ, ամենայն հավանականությամբ, գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամբողջական իշխանությունը կվերցնի, և, տեսնենք, դրանից հետո արդյո՞ք նրանք էդ գայթակղությանը կդիմանան, որ դատաիրավական համակարգը լինի անկախ: Արդյո՞ք Քննչական կոմիտեն և ՀՔԾ-ն հատուկ որոշումով կձևավորվեն և ոչ թե կառավարությանը կից կլինեն: Արդյո՞ք ոստիկանությունը և ԱԱԾ-ն կդառնան նախարարություններ պառլամենտական վերահսկողության տակ, թե՞ կլինեն էլի վարչապետին կից: Սպասենք, կտեսնենք: Կարելի է առայժմ խոստումներ լսել, բայց հետո հստակ պահանջներ ներկայացնել, որ այդ բոլոր խոստումները կատարված լինեն»,- պատասխանել է Իշխանյանը՝ հավելելով, որ այսօր չի կարող երաշխավորել, որ Հայաստանի դատաիրավական համակարգը կլինի անկախ օրվա քաղաքական իշխանությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.04.2025

SHANTNEWS

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

21:49 28.04.2025

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։ Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել […] ...

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

21:36 28.04.2025

«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Դուբլ է գրանցել Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։ «Նապոլը» միավորների քանակը հասցրել է 74-ի և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։ ...

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

21:21 28.04.2025

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր

Ապրիլի 28-ին, ժամը 15:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազանչի գյուղի մոտակայքում՝ տրակտորի կցորդչի վրա, այրվում է անասանկեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 19:50-ին: […] ...

Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները

21:12 28.04.2025

Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 28֊ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում մասնակցել է Շվեդիայի Ռիկսդակի և ՀՀ Ազգային ժողովի միջև ժողովրդավարական զարգացման համագործակցության հանձնախմբի նիստին։ «Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկեցինք երկու երկրներում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները, խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի, լիագումար նիստերի անցկացման հետ կապված հարցերը։ Քննարկեցինք […] ...

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ

21:00 28.04.2025

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […] ...

BACK_TO_TOP