13:38 17.10.2018
«Եթե խոսում ենք անարդար դատավարությունների մասին, ապա ասեմ, որ Հայաստանում մոտ 3000 դատապարտյալ կա, եթե ամեն մեկի գործը առանձին-առանձին վերանայվի, անկախ այն բանից՝ նա իսկապե՞ս կատարել է այդ հանցանքը, թե՞ ոչ, եթե առաջնորդվենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներով, ապա համոզված եմ՝ նրանց մեծ մասի դեպքում այդ բոլոր գործերը խախտված են»,- ամենամասշտաբային համաներմանը նվիրված քննարկման ժամանակ ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ հավելելով, որ խոսքը հատկապես վերաբերում է խոշտանգումներին, արդարադատության, ազատությունից զրկելուն և մի շարք այլ հոդվածների:
Ըստ բանախոսի՝ խնդիրն այն է, որ մեր դատական համակարգը երբեք չի ընդունում իր սխալները: Հայաստանում, եվրոպական երկրների համեմատ, արդարացումները չնչին տոկոս են կազմում:
«Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ, իսկապես, ի հայտ եկած նոր հանգամանքների դեպքում որևէ հարց չի լուծվում, քանի որ դատարանները շարժվում են ցուցումներով և ոչ թե օրենքներով»,- հավելել է Իշխանյանը՝ նաև ասելով, որ Հայաստանում իշխանությունը, ստացվում է, պատժում է մարդուն և հետո մեծահոգաբար համաներում հայտարարելով տարբեր խնդիրներ լուծում:
Խոսքը մասնավորապես գերբեռնվածությունը մեղմելու, քաղաքական բանտարկյալների խնդիրը լուծելու մասին է: Իշխանյանը հիշեցրել է, որ իրավական պետություններում համաներում ասվածը չի էլ կիրառվում: Երբ կա նորմալ դատական համակարգ, հստակ գործում է վաղաժամկետ ազատման մեխանիզմը, համաներման իմաստ էլ չկա:
«Մեր դատապարտյալների միակ հույսը, իրենց խոսքով ասած, ամնիստիան է: Այս տեսակետից Հայաստանում իսկապես անհրաժեշտություն է համաներում կիրառելը: Եվ եթե մենք իսկապես հավատանք, որ նոր Հայաստան է ստեղծվում, իրավական պետություն, սա կարող է լինել վերջին համաներումը, քանի որ սրանից հետո դատարանները կգործեն նորմել և հստակ կգործի վաղաժամկետ ազատման մեխանիզմը: Համաներում անելու հարց այլևս չի լինի»,- հավելել է Իշխանյանը:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...