12:00 17.10.2018
«Հիմնականում՝ կոնցեպտուալ բաների հետ ՀՅԴ-ի հետ համաձայնություն ունեցել ենք: Եվ իրենց սրտով են օրենսգրքի բազմաթիվ դրույթներ: Կան մի քանի դրույթներ, որոնց հետ սկզբունքային հակասություն ունեն Դաշնակցության ներկայացուցիչները»,- խորհրդարանում հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որը ՀՅԴ-ն իր դիրքորոշումը հայտնելու է քվեարկությամբ:
Հարցին՝ որո՞նք են սկզբունքային հակասությունները, Միրզոյանը պատասխանել է.
«Խոսքն, այսպես կոչված, դասական համամասնական ընտրակարգի մասին է, երբ ցուցակը կա և մարդիկ քվեարկում են ցուցակը: Այսպես կոչված՝ համամասնական ռեյտինգային, երբ մեկ ընտրատարածքով ռեյտինգային է, այսինքն՝ էլի ընտրում ես կուսակցություն, բայց այդ մեկ քվեաթերթիկը դու կարող ես շրջել և 200 թեկնածուի մեջ կատարել նաև ռեյտինգային քվեարկություն: Սա, օրինակ, ամենասկզբունքայիններից մեկն էր», – պատասխանել է փոխվարչապետը:
Հարցին՝ արդյո՞ք առաջարկն ընդունելի էր իր համար, Միրզոյանն այսպիսի պատասխան է տվել.
«Ոնց որ թե ոչ: Այլ տեխնիկական բաների մասին էլ ենք խոսել և ընդհանուր եզրեր գտել ենք: Ես խոսում եմ կոնցեպտուալ տարբերությունների մասին: Այնուամենայնիվ, Դաշնակցությունը որոշ հարցերի շուրջ իր դիրքորոշումն ունի, ինչպես «Ծառուկյան» դաշինքը և ՀՀԿ-ն»,- հավելել է առաջին փոխվարչապետը, որը նաև ասել է, որ եկող երկուշաբթի՝ հոկտեմբերի 22-ին, խորհրդարանում արտահերթ նիստ է լինելու, որի ժամանակ առաջին ընթերցմամբ քվեարկության է դրվելու ԸՕ-ն:
Մինչ այդ էլի քննարկումներ կլինեն:
Ըստ Արարատ Միրզոյանի՝ քննարկման ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչները ևս մեկ անգամ ասել են, որ, իրենց կարծիքով , դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կազմակերպելը ճիշտ չէ:
«Մենք էլ ևս մեկ անգամ վերահաստատեցինք մեր դիրքորոշումը, համաձայն որի՝ դեկտեմբերին պիտի լինեն արտահերթ ընտրություններ՝ դեկտեմբերի առաջին կեսում: Երբ ասում են, որ ցանկալի ժամկետ չէ, դա դեռ չի նշանակում, որ փակվում է կոմպրոմիսային ընդհանուր տարբերակի գնալու հարցը: Կարող ենք ընդհանուր կոնեսուսի շրջանակներում ինչ-որ բան անել»,- ավելացրել է Միրզոյանը:
15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն ՄոսկվաԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...
14:54 23.11.2024
Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակԲրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...
14:42 23.11.2024
Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ ԹրամփըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...
14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերովՀայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...
14:17 23.11.2024
Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...