09:59 17.10.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ «Սասնա ծռեր» խմբավորումը, որն այլևս հանդես է գալիս որպես կուսակցություն, Նիկոլ Փաշինյանին հրապարակավ կոչ անելով լինել ավելի վճռական ու ավելի կտրուկ, դիմել առավել կոշտ միջոցների, ըստ էության, ճանապարհ է բացում իր քաղաքական հավակնությունների համար: Որովհետև, եթե չկան բիրտ ու կոշտ գործողություններ, չկա, այսպես ասած, նաև «Սասնա ծռերի» անհրաժեշտությունն ու կարիքը քաղաքական դաշտում: Մյուս կողմից, չի բացառվում, որ նման կոչերը ընդամենը պարզ քաղաքական շանտաժի դրսևորումներ են:
«Սասնա ծռերի», նրանց անորոշ կարգավիճակի մասին հերթական մտորման առիթ դարձավ «Միայնակ Գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանի հուղարկավորության արարողության ժամանակ Վարուժան Ավետիսյանի կողմից հնչեցված մահախոսականը, որից մի հատված առաջարկում ենք կարդալ առանց վերափոխման. «Ուշանում են վճռական ու արդյունավետ քայլերը՝ վերջ տալու իրավունքի ու պետականության, ժողովրդի արժանապատվության և իրավունքի դեմ շարունակվող ոտնձգություններին: Բոլոր ապստամբներն ու ընդվզած քաղաքացիները, այդ թվում՝ Արմեն Բիլ յանն ու Սմբատ Բարսեղյանը, պետք է անհապաղ ազատ արձակվեն:
Ապստամբն անպարտ է օրենքի առաջ: Օրենքն ապստամբի ոգորումի և ընդվզման արգասիքը պետք է լինի, այլ ոչ նրա դահիճը: Ապստամբի նկատմամբ հարուցված մեղադրանքը պետք է կարճվի և դադարեցվի, իսկ հարուցողները և շինծու մեղադրանքներ հորինողները պետք է պատասխան տան ենիչերիություն անելու համար: Նախկին ռեժիմի կառավարման ժամանակ դահճային–ենիչերիական պաշտոններ զբաղեցրած բոլոր պաշտոնատար անձինք, այդ թվում և առաջին հերթին՝ այսօրվա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, պետք է ազատվեն զբաղեցրած պաշտոններից և պատրաստվեն տեղեր զբաղեցնելու Հայկական Նյուրնբերգի նստարանին»։
Ակնհայտ է, որ «Սասնա ծռերը», չնայած հրաժարվել են այլևս զենքը քաղաքականության մեջ կիրառել, բայց չեն հրաժարվել այն հռետորաբանությունից ու տոնայնությունից, որը օգտագործում էին հենց այն ժամանակ, երբ զենքով քաղաքականություն էին իրացնում:
Որքան էլ որ Ծռերի այս ոճը տարօրինակ թվա, մեծ հաշվով, այն անփոփոխ է: Միով բանիվ մեկ բան շարունակում է մնալ անփոփոխ՝ «Սասնա ծռերի» քաղաքական կարգավիճակը և այդ կարգավիճակի անորոշությունը: Հենց այդ անորոշությունն է, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա չի թողնում հասկանալ նրանց տեղն ու դերը քաղաքականության մեջ:
Հեղափոխությունը կարծես որոշակիորեն փոխեց վիճակը՝ Ծռերից շատերի խափանման միջոցը փոխվեց, բայց քրեական գործերը շարունակում են քննվել դատարանում: Եվ հենց այս երկակիությունն է, որ շարունակվում է մինչ օրս ու անորոշության մեջ պահում նրանց կարգավիճակը՝ ոչ միայն իրավական, այլև քաղաքական իմաստով:
Ցավոք, այդ անորոշությունը խորացնում է հենց ինքը՝ Փաշինյանը, օրինակ, մի կողմից Ֆեյսբուքում ցավակցելով Խանդոյանի ընտանիքին, մյուս կողմից՝ հակառակ Ծռերի ցանկության, չմասնակցելով Խանդոյանի հոգեհանգստին: Մի կողմից մեղադրանքը չի կարճվում, մյուս կողմից փոխվում են խափանման միջոցները: Հասկանալի է, որ փորձ է արվում հասարակության որոշակի հատվածների դրական մեսիջներ ուղարկել, որոնց տողատակում նաև կա որոշակի հիմնավորում առ այն, որ թեկուզև ձևի մեջ անընդունելի, բայց բովանդակորեն «Սասնա ծռերն», ըստ էության, ևս պայքարում էին նախկին իշխանության դեմ:
Բայց խնդիրն այստեղ ոչ այնքան այն է, թե ինչ վերաբերմունք ունի Փաշինյանը «Սասնա ծռերի» հանդեպ, այլ այն, որ այդ վերաբերմունքն ըստ էության երկակի է: Այս երկակիությունն ու անորոշությունը, որ դրսևորվում է թե՛ իրավական, թե՛ առավել ևս քաղաքական հարթության վրա, դառնում է վտանգավոր ու պայթյունավտանգ ական Փաշինյանի իշխանության տակ: Դժվար է պատկերացնել, թե, օրինակ, ինչ տեղի կունենա, եթե Ծռերը չհասցնեն մասնակցել արտահերթ ընտրություններին իրավական կարգավիճակի պատճառով, ում նրանք կոչ կանեն կանգնեցնել Հայկական Նյուրնբերգի դատաստանի առաջ: Կամ ինչ տեղի կունենա, եթե նրանք մասնակցեն, բայց չանցնեն խորհրդարան: Պետք է կողմնորոշվել և վերջ տալ այս անորոշությանը, որը հղի է վտանգներով թե՛ պետության, թե՛ առաջին հերթին Փաշինյանի համար»:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...