Փորձեցինք երկրպագուների հավատը հետ բերել․ Արմեն Գյուլբուդաղյանց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Փորձեցինք երկրպագուների հավատը հետ բերել․ Արմեն Գյուլբուդաղյանց

00:44 17.10.2018

Հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Ազգերի Լիգայի խաղարկության խմբային փուլի Հայաստան – ՆՀՀ Մակեդոնիա խաղից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա մամուլի ասուլիսը։

-Պարոն Գյուլբուդաղյանց, շնորհավորում ենք փայլուն հաղթանակի կապակցությամբ։Ինչպե՞ս է իրեն զգում Մարկոսը։

-Այս պահին մեր բոլոր բժիշկները հիվանդանոցում նրա կողքին են։Ես նույնպես այստեղից գնալու եմ հիվանդանոց։ Տա Աստված, որ Մարկոսը շուտ ապաքինվի։

Ի՞նչ կարողացաք ներշնչել տղաներին, որ նման խաղ ցույց տվեցին։

-Հավատացեք, Ջիբրալթարի խաղը, իրոք, դժբախտ պատահար էր հայկական ֆուտբոլի համար։ Տղաները նախորդ խաղում էլ անմնացորդ նվիրվեցին խաղին, 36 հարված կատարեցին դեպի դարպասը, ուղղակի գոլ խփել չստացվեց։ ՀՖՖ նախագահը նույնպես հանդիպեց տղաների հետ։ Ընդամենը մեկ տարի առաջ անգամ Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ 0-0 հաշվով խաղն ավարտեց Լյուքսեմբուրգի հետ, դրանից հետո էլ դարձավ աշխարհի չեմպիոն։ Սա ֆուտբոլ է, նման բաներ լինում են։ Տղաների ցանկությունը եռապատկվել էր, որպեսզի երկրպագուների մոտ հավաքականի նկատմամբ հավատը հետ բերեին։

Կխնդրեինք կիսվել ձեր տպավորություններով։Ի՞նչ կտա մեզ այս հանդիպումը։

-Ես բազմիցս նշել եմ, որ մենք պետք է զարգացնենք պատանեկան ֆուտբոլը, որպեսզի ունենանք նոր Հենրիխներ, որ Յուրաներ, նոր Ղազարյաններ, նոր Կառլեններ, նոր Մալաքյաններ, որպեսզի մեր հավաքականը նոր վերելքների էջ բացի իր պատմության մեջ։

-Մեր երիտասարդական հավաքականն ավարտեց որակավորման փուլում մրցելույթները։ Հնարավո՞ր է արդյոք նոյեմբերին կայանալիք ընտրական խաղերում ավելի շատ ներգրավել երիտասարդական հավաքականի տղաներին։

Անպայման։ Փորձելու ենք մեր երիտասարդական հավաքականի լավագույն տղաներին սկսել ներգրավել ազգային թիմում։

-Արդյո՞ք նախատեսել էինք, որ խաղը նման սցենարով է ընթանալու։

Կրկին անդրադառնամ նախորդ հանդիպմանը. Ջիբրալթարի դեմ խաղում փորձում էինք արագ գոլ խփել, քանի որ նման թիմերի դեմ հանդիպումներում դրա բացակայության դեպքում խաղը գնալով էլ ավելի բարդ է դառնում։ Այսօր էլ հենց սկզբից փորձեցինք ագրեսիվ լինել, և մեծ ճնշում գործադրել մրցակցի վրա։ Երկրորդ խաղակեսի սկզբում էլ ճնշում գործադրեցինք, Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դարպասաձողին դիպավ, որից հետո արդեն մրցակիցը սկսեց գրոհել։ Շատ լավ պաշտպանվեցինք, և շատ ճիշտ ժամանակին եղավ Մովսիսյանի գոլը։

-Օգնե՞ց արդյոք երկրպագուների հետ հանդիպումը։

Բոլոր-բոլորի աջակցությունը, դրական էներգիան օգնեց։ Ջիբրալթարին պարտվելուց հետո տեսեք, թե որքան երկրպագու էր երեկ մարզադաշտ։ Անչափ շնորհակալ եմ, ովքեր մարզադաշտում էին, հեռուստացույցի մոտ էին և աջակցում էին մեր հավաքականին։

-Ինչպե՞ս կգնահատեք Յուրա Մովսիսյանի մարզավիճակը։ Նրա խաղը գոհացրե՞ց Ձեզ։

-Նրա մարզավիճակին ծանոթ լինելով` կարող եմ ասել, որ բավական գոհ եմ, բայց ես վստահ եմ, որ Յուրան կարող է ավելի լավ խաղալ։ Մի քանի ծանր վիրահատություններից հետո նա իրոք մարտիկի բնավորություն է դրսևորում և կարողանում է նորից լավ ֆուտբոլ խաղալ։ Լավ մարզավիճակ ձեռք բերելու դեպքում նա էլ ավելի կարող է օգնել հավաքականին։

-Ի՞նչ փոխվեց երկու թիմերի մոտ այս 2-3 օրվա ընթացքում, որը նման արդյունքի բերեց։

Մրցակից թիմի մասին չեմ կարող խոսել, բայց մենք դաժան պարտությունից հետո կարողացանք հավաքվել և ցույց տվեցինք մեր լավագույն որակները։

-Մի քանի օր առաջ Դուք նշեցիք, որ տեսականորեն դեռ շանսեր ունենք հաջորդ փուլ դուրս գալու համար։

Մենք դեռ տեսական շանսեր ունենք անցնելու հաջորդ փուլ։ Թե ոնց կդասավորվեն հաջորդ հանդիպումները՝ միայն Աստված գիտի։ Մենք խաղալու ենք հաղթանակի համար։

-Կա՞ ֆուտբոլիստ, ում խաղը կառանձնացնեիք։

Ես կուզեմ առանձնացնել ամբողջ թիմի նվիրվածությունն ու ցանկությունը, ինչը, իրոք, բոլորի մոտ շատ բարձր մակարդակի վրա էր։

Հետաքրքիր է Ձեր կարծիքը Արտյոմ Խաչատուրովի և Արամ Հայրապետյանի խաղի մասին։

Արտյոմն իր լավագույն խաղերից մեկն անցկացրեց։ Արամ Հայրապետյանը նույնպես շատ լավ հանդիպում անցկացրեց, և մի քանի անգամ փայլուն կերպով փրկեց թիմին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP