18:50 16.10.2018
Ազգությամբ ռուս լրագրող Սերգեյ Ռոմանովը, որը հետխորհրդային երկրների քաղաքական իրադարձություններին անդրադառնում է իր սեփական բլոգում, հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և զրուցել վարչապետի հրաժարականի մասին:
«Պաշտոնական առումով այսօր իմ վերջին օրն է որպես ՀՀ վարչապետ: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այս ամենը արվել է նրա համար, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Ռոմանովի հետ զրույցում:
Լրագրողի այն հարցին, թե ինչու է այս ամենը տեղի ունենում հենց հիմա, ոչ թե 2 կամ 3 ամիս առաջ, Նիկոլ Փաշինանը պատասխանել է, որ պետք էր ավելի լավ, խորը հասկանալ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, որոնք բնականոն կերպով հանգեցրին հասարակության պահանջին՝ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ռոմանովի այն հարցին, թե ռիսկեր չկա՞ն արդյոք հրաժարական տալու հետ կապված՝ Փաշինյանն ասել է.
«Տեսականում՝ ռիսկեր կան, գործնականում՝ ոչ: Հայաստանի քաղաքացիների 90 և ավելի տոկոսը կողմ է այս ամենին»:
Լրագրողը Նիկոլ Փաշինյանին հարցրել է, որ եթե կարիք լինի Ազգային ժողովը շրջափակելու, նա դա կանի՞, ինչին վարչապետը ժպտալով ասել է, որ անհրաժեշտության դեպքում հենց այդպես էլ կարվի:
«Հրաժարականիս տեքստի մեջ սենսացիա չի լինելու: Ես կարծում եմ, որ ցանկացած լեգիտիմ ղեկավար չպետք է մտածի և անհանգստանա հրաժարական տալիս: Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունն աննախադեպ է, և այս քայլերով մենք մեր հեղափոխությունը ավարտին կհասցնենք: Մենք այսօր արդեն ունենք ուրիշ երկիր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
15:10 28.04.2025
«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքինՊրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։ ...
15:05 28.04.2025
Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […] ...
14:52 28.04.2025
ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացինԱպրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...
14:46 28.04.2025
Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ ՓեզեշքիանԹեհրանը կարծում է, որ միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները։ Այս մասին խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է վերահսկողության տակ առնել մյուսների սահմանները կամ տարածքները: Ուստի մենք միշտ աջակցել ենք և կարծում ենք, որ […] ...
14:33 28.04.2025
«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […] ...