17:43 16.10.2018
23 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալն ազատ է արձակվել: Ֆեյսբուքյան իր էջում փաստաբան Միհրան Պողոսյանը հետևյալ գրառումն է արել.
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քիչ առաջ կայացված որոշմամբ` ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանը պայմանական ազատ արձակվեց պատժի հետագա կրումից»:
Կառավարության ֆեյսբուքյան էջը դեռ սեպտեմբերի 4-ին հայտնել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն բացառիկ որոշում է կայացրել ցմահ դատապարտյալին տասնամյակներ անց ազատ արձակելու մասին: Դատապարտյալը՝ Կարեն Օգանեսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել Միացյալ Նահանգներում 2 անձի սպանելու համար:
Սա Հայաստանի համար բացառիկ որոշում է, ՀՀ պատմության մեջ այդպիսի դեպքեր եղել են 2 անգամ, այն էլ՝ առողջական խնդիրներով պայմանավորված: Մինչդեռ Օգանեսյանը առողջ է, կարող է ազատվել լավ վարքի համար:
«Միանշանակ պայմանավորում եմ դա օրենքի շրջանակում գործելու ու հենց իշխանափոխության, հեղափոխության արդյունքով»,- ասել է փաստաբան Միհրան Պողոսյանն ու հավելել, որ դատապարտյալը ազատազրկման ընթացքում իրեն լավ է դրսևորել, ունեցել պատշաճ վարքագիծ, անգամ ընտանիք է կազմել ու երեխա ունեցել, աշխատել է:
Փաստաբանի խոսքերով՝ ցմահ դատապարտյալի ազատ արձակումը կարող է լավ օրինակ լինել մյուս ազատազրկվածների համար:
11:02 17.04.2025
«Արսենալը» կրկին ուժեղ էր «Ռեալից»․ ՉԼ՝ 1/4 եզրափակիչ10:57 17.04.2025
Աբովյան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 18-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի «Աբովյան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:52 17.04.2025
Մենք լիովին պատրաստ ենք սկսել, նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը․ ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրք լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ «Մենք կարողացել ենք համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, և այն լիովին պատրաստ է ստորագրման։ Սա բավականին մեծ ձեռքբերում է։ Սա, ես կասեի, պատմական իրադարձություն է, աննախադեպ մի բան։ Պատկերացրեք՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկարատև հակամարտությունից հետո, մեր տարածաշրջանում տեղի ունեցած արյունահեղություններից […] ...
10:45 17.04.2025
Մխիթարյանի «Ինտերը» կխաղա «Բարսելոնայի» հետ․ ՉԼՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է գրանցել Մյունխենի «Բավարիայի» հետ` 2-2։ 52-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Հարի Քեյնը, սակայն 58-րդ և 61-րդ րոպեներին Լաուտարո Մարտինեսի ու Բենժամեն Պավարի խփած գոլերի շնորհիվ «Ինտերը» առաջ է անցել հաշվի մեջ։ 76-րդ րոպեին «Բավարիան»՝ Էրիկ Դայեռի գոլից հետո հավասարեցրել է հաշիվը։ Սիմոնե […] ...
10:35 17.04.2025
Թուրքիայի հետ կան պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել․ ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգին ու նշել, որ մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, ինչպես օրինակ` օդային տարածքի օգտագործումը, կամ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից: «Նաև երկու երկրները երկկողմանիորեն, համատեղ գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքները, որի մի մասը […] ...
10:31 17.04.2025
Շատ բովանդակային քննարկում ենք ունեցել երկկողմ օրակարգի շուրջ․ Միրզոյանը՝ Ֆիդանի հետ հանդիպման մասինԱնթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների: Միրզոյանին խնդրել են մեկնաբանել իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումը։ «Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ինձ համար սա, նախ և առաջ, հնարավորություն է խոսելու ձեզ հետ և ձեր միջոցով՝ ձեր գործընկերների` Թուրքիայի հասարակության հետ, որովհետև երբեմն ունեմ այն զգացումը, […] ...
10:25 17.04.2025
ՊՍԺ-ն ամենաուժեղ թիմն է, որի դեմ խաղացել եմ․ Մաքգին«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջոն Մաքգինը խոսել է ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի դիմակայության մասին՝ ընդգծելով փարիզյան թիմի ներուժը: «Հիասթափված ենք, բայց նաև՝ հպարտ մեր թիմով ու երկրպագուներով: Երկար ճանապարհ անցանք ու մոտ էինք ավելի հեռուն գնալուն: Պետք է հպարտ լինենք, որ կարողացանք փոխել իրավիճակն աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ խաղում ու մինչև վերջ պայքարեցինք: […] ...