19:38 14.10.2017
Նրանք, որոնք երկար տարիներ մեղադրել են Անկարային ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարն անբավարար չափով մղելու մեջ, այսօր ահաբեկիչների հետ միասին փորձում են ղեկավարել տարածաշրջանում ընթացող գործընթացները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում:
Նրա խոսքով՝ երկրները, որոնք ողջ աշխարհին հայտարարում են ԴԱԻՇ-ի դեմ ակտիվ պայքար մղելու մասին, համագործակցում են այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են PYD-ն ու YPG-ը:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ամեն օր է բախվում նոր սպառնալիքների, թշնամական գործողությունների: Դրանց մի մասի նպատակը Անկարայի ուշադրությունը տարածաշրջանում ընթացող գործընթացներից շեղելն է:
Նա դարձյալ հիշեցրել է, որ Անկարան նախազգուշացրել է, որ կարող է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում ամենաանսպասելի պահին: Դրա օրինակը, ըստ նրա, Սիրիայի Իդլիբ քաղաքում նախօրեին սկսված գործողությունն է Սիրիայի ազատ բանակի հետ:
«Թուրքիան հասկանում է, որ միջպետական հարաբերությունները չեն կարող լինել մշտապես բարեկամական կամ թշնամական, սակայն մեզ լրջորեն անհանգստացնում է երկրների կեղծավորությունը, որոնք հանդես են գալիս Անկարայի գործընկերների դիրքերից: Նրանք կեղտոտ խաղեր են խաղում մեր մեջքի հետևում: Ընդ որում՝ այդ խաղերը այնպիսի բնույթ են կրում, որ դրանք անհնար է թաքցնել»,- հայտարարել է Էրդողանը:
12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը12:29 28.11.2024
ՆԱՏՕ-ում խոսել են Ուկրաինա զորքեր ուղարկելու մասինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ խելամիտ որոշում չի համարում դաշինքի ուժերին Ուկրաինայի հակամարտության մեջ ներգրավելը։ «Չեմ կարծում, որ դա խելամիտ որոշում կլինի»,- ասել է նա՝ պատասխանելով Fox News-ի հաղորդավարի հարցին, թե արդյոք դաշինքը դիտարկում է զորքեր տեղակայելու հարցը, եթե երրորդ երկրները շարունակեն աջակցել Ռուսաստանին հակամարտությունում: ...
12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերիցՌուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության […] ...
12:12 28.11.2024
Նշանակվեցին Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների նախագահներըՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ, իսկ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին, նշել է, որ կառավարությունն արձանագրել է ռազմավարական նպատակ, որ ՀՀ-ում ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում, իսկ արդարություն և արդարադատություն հասկացությունները […] ...
12:06 28.11.2024
Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ն կորցնում է մրցունակությունըԵՄ տնտեսությունը կորցնում է մրցունակությունը, և առաջիկա տարիներին ԵՄ երկրները պետք է ջանքեր գործադրեն ներդրումներն ու աշխատատեղերը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի ֆինանսների նախկին նախարար Մարիա Լուիս Ալբուկերկեն, ով 2024 թվականի դեկտեմբերի 1-ից կստանձնի ֆինանսական ծառայությունների և ներդրումների հարցերով եվրահանձնակատարի պարտականությունները։ «Մենք հստակ գիտակցում ենք այն փաստը, որ Եվրոպան կորցնում է մրցունակությունը», – […] ...
11:57 28.11.2024
Համայնքային ոստիկանները զարգացնում են մասնագիտական գիտելիքներն ու կատարելագործում հմտություններըՆԳ նախարարության բարեփոխումների արդյունքում շուրջ մեկ ամիս է, ինչ ձևավորվել է Համայնքային ոստիկանությունը։ Նախարարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել ծառայողների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ։ Այս անգամ թիրախում համայնքային ոստիկանների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումն է՝ երեխաների իրավունքների պաշտպանության և անվտանգ միջավայրի ապահովման ուղղությամբ։ Նոյեմբերի 26-ին ՆԳՆ կրթահամալիրում Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Ապահով տարածքների և համայնքահեն […] ...