13:45 16.10.2018
ShantNews.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը խոսել է համաներման անհրաժեշտության մասին:
Համաներման անհրաժեշտության մասին
Համաներման կարիք կար կամ չկար, գնահատական տալու համար նախ պետք է գնահատական տանք ՀՀ դատաիրավական համակարգին: Ես նկատի ունեմ դատավարությունը, դատավարությունից հետո պատիժը, որից հետո՝ վաղաժամկետ դուրս գալու հնարավորությունը: Եթե մենք այդ տեսանկյունից դիտարկենք, ապա ՀՀ-ում միշտ էլ համաներման կարիք է եղել, որովհետև դատարաններն արդար չեն գործել, բանտերում եղել են, մեղմ ասած, բավականին վատ պայմաններ, գերծանրաբեռնվածություն, հաճախ նաև քաղաքական բանտարկյալներ: Այդ ամենից ՀՀ իշխանությունները միշտ լուծում են գտել համաներմամբ: Քաղաքակիրթ երկրներում համաներումն անիմաստ է, որովհետև պատժից հետո գործում է վաղաժամկետ ազատման մեխանիզմ: Հիմա եթե այս տեսանկյունից դիտարկենք, ապա այժմ համաներումն անհրաժեշտ է Հայաստանին, որովհետև հաշվի առնենք մի կարևոր փաստ՝ ի վերջո քաղաքական բանտարկյալներն ազատ արձակվեցին:
Ո՞ր խմբերի վրա տարածվեր համաներումը
Ցանկալի կլիներ նաև, որ այս համաներումը ներառեր ցմահ ազատազրկվածների որոշակի կատեգորիաներ, հատկապես այն կատեգորիայի անձանց, որոնց պատիժը նախագահի հրամանագրով 2003-ին մահապատժից փոխվեց ցմահի, որը ոչ իրավական հրամանագիր էր: Մյուսը մինչև 21 տարեկաններն են, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման. սա շատ կարևոր է շտկելու այն անարդարությունը, որ եղել է մինչև հիմա: Եվ ես շատ կուզենայի, որ այս համաներումը վերջինը լիներ Հայաստանի պատմության մեջ: Սրանից հետո արդար դատավարություն տեղի ունենար և դատապարտվածներն օգտվեին վաղաժամ ազատման մեխանիզմից և ոչ թե սպասեին, թե իշխանությունների բարի կամքի շրջանակներում երբ կհայտարարեն համաներում: Ես շատ կուզենամ այս համաներմամբ շտկվեն նախորդ բոլոր սխալները:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...