ԱԺ արտահերթ նիստը կլինի հոկտեմբերի 22-ին․ կառավարության առաջարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+18.09 oC

ԱԺ արտահերթ նիստը կլինի հոկտեմբերի 22-ին․ կառավարության առաջարկը

12:18 16.10.2018

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որտեղ սկզբունքային փոփոխություններ են կատարվել, և որպեսզի նախագիծն ընդունվի խորհրդարանի կողմից, մեկ այլ որոշմամբ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկեց հոկտեմբերի 22-ին գումարել արտահերթ նիստ՝ ինչպես Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, այնպես էլ կից փաթեթի ընդունումը կազմակերպելու համար։

Հապճեպության ու ցայտնոտային իրավիճակը բացառելու համար փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հանդիպումներ կունենա Ազգային ժողովի խմբակցությունների հետ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումներ անցկացնելու համար։

Նախագծում կան սկզբունքային փոփոխություններ՝ ռեյտինգային համակարգի վերացումը, կոալիցիաներ կազմելու սահմանափակումների մեղմացումը։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի համաձայն՝  ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար կլինի 4 տոկոս, դաշինքների համար՝ 6 տոկոս։ Ըստ Զեյնալյանի՝ սրա նպատակը կուսակցական բազմազանություն ապահովելն է։ Նույն նպատակով իջեցվել է նաև ընտրագրավը՝ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից իջեցվելով 7500-ապատիկի։

Իսկ մանդատների բաշխումը լինելու է ոչ թե առնվազն 3, այլ առնվազն 4 կուսակցությունների/դաշինքների միջև։

Կներառվի նաև կանանց քվոտայի ավելացումը, և գործող 25 տոկոսի փոխարեն այս օրենսգրքով ընտրությունները կազմակերպելու դեպքում ԱԺ պատգամավորների առնվազն 30 տոկոսը կլինեն կանայք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

12:50 28.04.2025

«Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատեց Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտեց իր առաքելությունը։ Այդ մասին ասված է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ֆեյսբուքյան էջում: «Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ

12:42 28.04.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ

Ապրիլի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, փլուզման՝ 3, պայթյունի, դարափուլի, սողանքի, վայրի կենդանիների հարձակման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, թունավորման, օձի նկատման՝ 8-ական, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 155, […] ...

Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

12:35 28.04.2025

Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունն սկսելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել ամենայն աջակցություն: Կողմերն գոհունակությամբ […] ...

3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

12:28 28.04.2025

3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 18-ի ժամը 22.17-ին: Մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնում էր, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղեն: Գեղարքունիքի քրեական ոստիկանները մեկնեցին դեպքի վայր: Ըստ տանտիրոջ` տնից դուրս էին եկել երեկոյան ժամը ութին, վերադարձել մեկուկես ժամից, ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա` նաև մոտ […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

12:17 28.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...

Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից

12:07 28.04.2025

Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից, այս կարծիքն է հայտնել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Վատիկանում նրա հետ հանդիպումից հետո։ «Կարծում եմ՝ այո»,- պատասխանել է Թրամփը լրագրողի այն հարցին, թե արդյոք Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել։ «Նա […] ...

BACK_TO_TOP