Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.62
  • RUBLE
    3.99
  • 421.19
WEATHER
+9.09 oC

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

11:17 16.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Տիգրան Խաչատրյանին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան Խաչատրյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիի բնակիչ 30-ամյա կինը Երևանի խանութներից մեկում դրամապանակ էր գողացել

11:20 01.11.2024

Վեդիի բնակիչ 30-ամյա կինը Երևանի խանութներից մեկում դրամապանակ էր գողացել

Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ անհայտ անձը Աբովյան փողոցի խանութներից մեկում 41-ամյա կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ կային փող, բանկային քարտեր և վարորդական իրավունքի վկայական: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզել են, որ գողությունը կատարել է Վեդիի բնակիչ 30-ամյա կինը: Նա Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկի […] ...

Շիրակի մարզպետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ավելի քան 5000 դոլար կաշառք ստանալու համար․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

11:16 01.11.2024

Շիրակի մարզպետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ավելի քան 5000 դոլար կաշառք ստանալու համար․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Կ.-ն, զբաղեցնելով Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավարի պաշտոնը, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի դիմաց նպաստել է Շիրակի մարզի դպրոցներից մեկում Ն. Խ.-ի և Ա. Մ.-ի՝ համապատասխան պաշտոններին առաջադրմանն ու նշանակմանը: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Կ.-ն, տեղեկանալով […] ...

Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության օրեր են

11:13 01.11.2024

Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության օրեր են

Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության օրեր են ԱԺ փոխնախագահները քաղաքացիներին կընդունեն հետեւյալ ժամկետներում․ Ռուբեն Ռուբինյան 𝟏𝟏.𝟏𝟏.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟒։𝟎𝟎-𝟏𝟔։𝟎𝟎 Հակոբ Արշակյան 𝟏𝟓.𝟏𝟏.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟒։𝟎𝟎-𝟏𝟔։𝟎𝟎 Խորհրդարանի մշտական հանձնաժողովները քաղաքացիներին կընդունեն հետեւյալ ժամանակացույցով․ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – 𝟎𝟒.𝟏𝟏.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟓:𝟎𝟎-𝟏𝟕:𝟎𝟎 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով – 𝟎𝟕.𝟏𝟏.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟎:𝟎𝟎-𝟏𝟐:𝟎𝟎 Եվրոպական ինտեգրման հարցերի […] ...

Սուրեն Գրիգորյանը` Եվրոպայի չեմպիոն

11:05 01.11.2024

Սուրեն Գրիգորյանը` Եվրոպայի չեմպիոն

Լեհաստանում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի 8-րդ ոսկե մեդալը: Սուրեն Գրիգորյանը (89 կգ) երկամարտի 350 կգ (157+193) արդյունքով դարձավ Մ23 Եվրոպայի առաջնության հաղթող, նախորդ տարի հայ ծանրորդը դարձել էր Մ20 ԵԱ-ի ոսկե մեդալակիր: Պողոսյանը պոկում և հրում վարժություններում էլ նվաճեց ոսկե մեդալ: Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ […] ...

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են պիստակներում թաքցված թմրամիջոցի նմանվող զանգվածներ

10:54 01.11.2024

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են պիստակներում թաքցված թմրամիջոցի նմանվող զանգվածներ

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մ․Ա․-ի անվամբ քաղաքացիներ Մ․Ա․-ի և Հ․Ս․-ի կողմից բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա պիստակների միջից ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, կոշտ զանգվածներ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 9,70 գրամ։ Քաղաքացիներ Մ․Ա․-ն և […] ...

Հայաստանն ընտրվել է որպես ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկիր

10:43 01.11.2024

Հայաստանն ընտրվել է որպես ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկիր

Հոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։ Այս ընտրությունը վերահաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը Հայաստանի նկատմամբ` որպես գլոբալ բնապահպանական գործընթացների կարևոր դերակատարի: Հայաստանին այժմ վստահված է կենսաբանական բազմազանության կոնվենցիայի ներքո միջազգային ջանքերի մեկտեղման և առաջմղման պատասխանատու աշխատանքը’ […] ...

BACK_TO_TOP