«Կռազ»-ով ու «ԳԱԶ»-ով մարզպետից մինչև միլիոնատեր մարզպետներ. ո՞վ է ամենահարուստ ու «ամենաաղքատ» մարզպետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

«Կռազ»-ով ու «ԳԱԶ»-ով մարզպետից մինչև միլիոնատեր մարզպետներ. ո՞վ է ամենահարուստ ու «ամենաաղքատ» մարզպետը

21:13 15.10.2018

Պարզվում է՝ «նոր» Հայաստանում էլ «նոր» մարզերի ղեկավարներն իրենց «հետ գցած» գումարներով, տներով ու հողամասերով այդքան էլ չեն զիջում «հին» Հայաստանի մարզային իշխանություններին: Կուտակած ունեցվածքի առումով տարբերությունը մեկն է՝ միլիարդատերերի փոխարեն հիմա արդեն միլիոնատերեր են:

Մեկը միլիոնատեր է, մյուսը «հետ գցած» փող չունի, երրորդը՝ սեփական տրանսպորտային միջոց, մյուսն էլ՝ և՛ «հետ գցած» գումար, և՛ հողամասեր ու տներ, անգամ՝ «Կռազ»-ներ:

SHANTNEWS.am-ը փորձեց պարզել, թե Հայաստանի մարզպետներից ո՞վ է ամենից հարուստը, ո՞վ՝ «ամենաաղքատը» կամ համեստ միջոցների տեր: Այս ամենը ներկայացնում ենք` ըստ օրինական գրանցված հայտարարագրերի:

ԱՌԱՆՑ ՍԵՂԱՆ ԵՎ ՄԻՆԻՄԱԼ ՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՎ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՄԱՐԶՊԵՏ ՄԱՐԶՊԵՏԸ 

Այսպիսով, առաջին հորիզոնականում Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանն է: Նրա նշանակումը հաստատվեց նախորդ կառավարության նիստում: Մինչ այդ Ղուկասյանը փոխմարզպետի պաշտոնն էր զբաղեցնում:

Այս նկարը համացանցում հենց նրա ձեռքով հայտնվեց՝ կից գրառմամբ.

«Այ այսպիսի տեսք ունի իմ աշխատասենյակը՝ առանց սեղան և մինիմալ հարմարության: Դիմավորեցին ինձ այսպես, հետևությունները թողնում եմ ձեզ: Սակայն սա արագ կարգավորելու խնդիր է: Խնդիրները հետո են առաջանալու, բայց ոչ ինձ համար»:

Պարզապես նախկին փոխմարզպետն էր իր հետ տարել աշխատասենյակի գույքը: Կառավարության վերջին նիստից հետո SHANTNEWS-ը նորանշանակ մարզպետից հետաքրքրվեց, թե արդյո՞ք արդեն նախկին մարզպետն էլ է իր հետ տարել գույքը: Հավաստիացրեց, թե ամեն ինչ իր տեղում է: Չմոռանանք մարզպետին անդրադառնալու բուն պատճառը:

Այսպիսով,  Լոռու մարզպետի պաշտոնն զբաղեցնող Անդրեյ Ղուկասյանը դեռ փոխմարզպետ եղած ժամանակ հայտարարագրել է բնակարան, հասարակական նշանակության շինություն, հողամաս, բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում, մեկ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ MERCEDES-BENZ ML 35, պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ Ղուկասյանը հայտարարագրել է 8․500․000.00 ՀՀ դրամ. ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը կազմել է 3․500․000.00 ՀՀ դրամ: 

ԱՌԱՆՁՆԱՏՆՈՎ ՈՒ ԵՐԵՔ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՄԱՐԶՊԵՏԸ 

Կուտակած հարստությամբ առաջատարները, կարծես թե, նորանշանակներն են: Դրամական միջոցներով, բայց ոչ անշարժ գույքով, Լոռու մարզպետին փոքր-ինչ զիջում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մինչ մարզպետի պաշտոնն զբաղեցնելը, նա բնապահպանության փոխնախարարն էր: Նրա ունեցվածքը ներկայացնում ենք՝ ըստ այդ պաշտոնում եղած ժամանակ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի:

Նախկին փոխնախարար մարզպետը ներկայացրել է չորս անշարժ գույք, որից մեկը՝ առանձնատուն, իսկ մյուս երեքը՝ հողամաս: Որպես շարժական գույք  է հայտարարագրել «MERCEDES–BENZ 240» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները՝ պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ, կազմել են 1 միլիոն 100 հազար դրամ ու 90 հազար ռուսական ռուբլի, իսկ եկամուտները՝ 41 հազար 650 դրամ, որն ստացվել է աշխատավարձից:

Ի դեպ, 2017-ի ԱԺ ընտրություններին «Ելք» դաշինքի կողմից թիվ 8 ընտրատարածքում առաջադրվել էր ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու, սակայն հավաքել էր ընդամենը 420 ձայն։

«KRAZ»-ով ՈՒ «GAZ»-ով ՄԱՐԶՊԵՏԸ

Դրամական միջոցներով մյուսներին քիչ զիջող, բայց անշարժ գույքով առաջատար ՀՀ Տավուշի ՔՊ-ական մարզպետ Վահե Ղալումյանը պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագրում բավական «բազմերանգ» կարողություններ է ներկայացրել:

Մարզպետն ունի 4 հողամաս, անհատական բնակելի մեկ տուն, «Kraz 256», «Gaz 3302» մակնիշի ավտոմեքենաներ: 

Մարզպետը դրամական միջոցներ չունի, բայց որպես եկամուտ հայտարարագրել է 150 հազար ռուսական ռուբլի, այն էլ, պարզվում է՝ նվեր է: 

ԱՄԵՆԱԱՂՔԱՏ ՄԱՐԶԻ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ՄԱՐԶՊԵՏԸ

Գործընկերներից մի քանի քայլ է ընդամենը հետ մնում Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Ոչ թե հեղափոխության օրերին է քիչ քայլել, այլ քիչ ունեցվածք է ձեռք բերել:

Նա հայտարարագրել է 7 անշարժ գույք, որից 1-ը՝ առանձնատուն, իսկ 6-ը՝ հողամաս: Սարուխանյանն ունի նաև «VAUXHALL ASTRA 1.8» մակնիշի ավտոմեքենա:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին․ հունիսի 1-ի դրությամբ Շիրակի մարզպետն ունեցել է 1 միլիոն 500 հազար դրամ դրամական միջոցներ և 341 հազար դրամ եկամուտ, որը նրա հունվար–հունիս ամիսներին ստացած աշխատավարձն է: 

ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ ՏԵՐ ԿՈՏԱՅՔՑԻՆ 

Կոտայքի մարզպետը միակն է, ով, ի տարբերություն գործընկերների, պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ և բաժնեմաս՝ համապատասխանաբար 300 հազար ու 60 հազար դրամ արժողությամբ:

Ռոմանոս Պետրոսյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բազմաբնակարան բնակելի շենք ու հողամաս: Ունի նաև «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենա:

Դրամական միջոցները հունիսի 1–ի դրությամբ եղել են շուրջ 350 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 588 հազար դրամի չափով, որն ստացվել է աշխատավարձից:

ԱՄԵՆԱՔՆՆԱԴԱՏՎԱԾ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ՄԱՐԶՊԵՏԸ

Թերևս ամենաշատը քննադատությունների կենտրոնում հայտնված մարզպետը Գարիկ Սարգսյանն է: Արարատի մարզպետին, այսպես ասած, մեղադրեցին անտեղյակության մեջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզ կատարած այցի ժամանակ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում նա չէր կարողացել հստակ ներկայացնել, թե ինչքան կաթիլային ոռոգվող այգի կա Արարատում: Բացի այդ՝ նրա որոշումներն ու նշանակումներն էլ մեծ մասամբ միանշանակ չեն ընդունվել հանրության կողմից: Սա իր հերթին:

Ի՞նչ կարողության տեր է երիտասարդ մարզպետը, ով մինչ այս պաշտոնն զբաղեցնելը, Նոր Կյանք համայնքի գյուղապետն էր:

Պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 700 հազար դրամ և 80 հազար ռուբլի: Հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները 980 հազար դրամ են: Սարգսյանը հայտարարագրել է նաև 1 անհատական բնակելի տուն: Ավտոմեքենա այս մարզպետը չունի:

Հ.Գ. Սրանք տվյալներն էին այն մարզերի ղեկավարների, որոնք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց հայտարարագրերը: Դեռևս թափուր են Արմավիրի, Սյունիքի և Արագածոտնի մարզերի ղեկավարների պաշտոններ, իսկ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը ունեցվածքի մասին փաստաթուղթը դեռ չի լրացրել: Նախկինում էլ այնպիսի պաշտոն չի զբաղեցրել, որ կարողանայինք, այլ հայտարարագրից ծանոթանալ նրա կարողությանը: Ի դեպ, չի բացառվում, որ նորերը գան ու իրենց «հետ գցած» գումարներով գերազանցեն գործընկերներին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP