Ի՞նչ կլինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո. թվեր ու ժամկետներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ի՞նչ կլինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո. թվեր ու ժամկետներ

18:03 15.10.2018

Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական չի տալու։ Այս մասին ShantNews.am-ի հարցին պատասխանելիս ասաց վարչապետի խոսնակը։ Հետո պարզաբանեց, որ հրաժարականի օրը կախված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրվանից՝ եթե դա հետաձգվում է, հետաձգվում է նաև հրաժարականը:

Հարցին, թե կա՞ այս պահին վարչապետի հրաժարականի համար նախանշված որևէ օր, խոսնակը բացասական պատասխան տվեց՝ ոչ, նախանշված չէ։

Իսկ France24-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հետևյալը.

«… Ընտրությունները, նախնական կարող եմ ասել, որ մոտավորապես դեկտեմբերի 9-ին, 10-ին, այդ հատվածում, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան և սրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում»։

Եթե վարչապետի հաշվարկը ճիշտ է, ապա հրաժարականի ու նոր ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածը պետք է լինի 55-56 օր։ ShantNews.am-ի հետ զրույցում սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը ավելի լայն միջակայք ներկայացրեց ու բացատրեց, որ այս թվերը կապված չեն քաղաքականության կամ պայմանավորվածությունների հետ։ Դրանք բխում են Սահմանադրությունից ու մաթեմատիկական հաշվարկից։


14 օր՝ վարչապետի «չընտրվելը» Ազգային ժողովում,

30-45 օր՝ ԱԺ լուծարումը և արտահերթ ընտրություններ,

Ընդհանուր գործընթացը՝ 44-59 օր։


Վարչապետի նշած թվաբանությունը համապատասխանում է սրան և մոտ է ամենասահմանային ժամկետին։ Իսկ համապատասխանո՞ւմ է արդյոք Ազգային ժողովում առկա թվաբանությունը նրա ակնկալիքների հետ։ Ուզածին հասնելու համար իշխանության փաշինյանական թևը պետք է ապահովի, որ իր հրաժարականից հետո Ազգային ժողովը երկու անգամ չընտրի ոչ մի վարչապետ։

Դրա համար անհրաժեշտ է տիրապետել խորհրդարանի ձայների մեծ մասին՝ 53 քվեի։ Հոկտեմբերի 15-ի դրությամբ եղած խոստումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությանը կողմ են՝

  • 9 պատգամավոր «Ելք» խմբակցությունից,
  • 31 պատգամավոր «Ծառուկյան» խմբակցությունից,
  • 18 պատգամավոր «ՀՀԿ» խմբակցությունից (մեծ մասը դուրս է եկել խմբակցությունից)։

Ընդհանուր 58 քվեն բավարար է մեծամասնություն ունենալու և ցանկալի չընտրվելուն հասնելու համար, եթե անսպասելի շրջադարձեր չլինեն։

Նիկոլ Փաշինյանին չսատարող ուժերը Ազգային ժողովում հանրապետականներն ու դաշնակցականներն են։ ՀՀԿ-ն հայտարարել է, որ կողմ չէ, բայց չի խանգարի.

«Չընդունելով դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու հիմնավորումները՝ մեր խմբակցությունը չուներ և չունի մտադրություն՝ առաջադրելու վարչապետի թեկնածու: Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ կառավարության աշխատանքներին»։

Մյուս չսատարողը՝ ՀՅԴ  խմբակցությունը, վերջնական հայտարարություն դեռ չի տարածել, բայց նրանց ձայները մեծ չեն փաշինյանական ու հանրապետական քվեների համեմատությամբ։ Այս պայմաններում, ըստ սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանի, միակ ուժը, որ տեսականորեն կարող է խանգարել Փաշինյանի ծրագրերի իրականացմանը, ՀՀԿ-ն է։

Տարբերակը, որ ՀՀԿ-ն այլ թեկնածու կառաջադրի, չնչին է։ Այվազյանի խոսքերով՝ ավելի հավանական է, որ կարող է լինել մյուս սցենարը։

«… Մյուս սցենարը, որը մի քիչ ավելի հավանական եմ համարում՝ Հանրապետական կուսակցությունը հենց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը առաջադրի և նորից ընտրի, որպեսզի խորհրդարանը չինքնալուծարվի»։

Ի՞նչ կշահի սրանից Հանրապետականը։ Ժամանակ։ Մասնագետի խոսքով՝ այդ դեպքում նոր հրաժարական կպահանջվի, իսկ Հանրապետականը ժամանակ կշահի՝ ուժերի մոբիլիզացիայի համար։

Մինչ այդ արդեն տեղեկություն տարածվեց, որ վաղը՝ հոկտեմբերի 16-ին, նախատեսվում է անցկացնել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որի օրակարգում, ըստ տարածվող տեղեկությունների, մեկ հարց է․


Վարչապետի հրաժարականը


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

«Ես կառավարության նիստում էլ ասեցի, որ Հայաստանի մարդկան 90 տոկոսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։«Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

23:18 22.11.2024

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

Իսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

23:10 22.11.2024

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան  ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

23:00 22.11.2024

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...

BACK_TO_TOP