11:58 01.05.2018
Ազգային ժողովում լրագրողները «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել են, թե ինչու իրեն 2015 թվականին չհաջողվեց անել այն, ինչ այսօր արեց Նիկոլ Փաշինյանը:
«2015 թվականին բոլորիդ հասկանալի ա, որ ամբողջ ազգն էր ոտքի վրա, իսկ մի գիշերվա մեջ 634 հոգի իմ ակտիվներից կալանավորեցին: Ու հիմնականն ուզում եմ ասեմ, թե խի չշարունակվեց: Պատճառաբանում էին, որ, եթե Ծառուկյանը վաղը քայլ կատարի, ժողովրդին հանի ոտքի, իր ունեցվածքը փրկելու համար է, դրա համար ես էլ ասեցի՝ պատրաստ եմ ամեն ինչն իմ վրա վերցնել, կալանավորված իմ ակտիվիստներին բաց թողեք, ես էջը փակում եմ, եկեք իմ մոտ ստուգեք, ստուգեցին տարիուկես և համապատասխան որևիցե մի տեղ բան չգտան: Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ ժողովրդի մատից փուշ անցնի»,- ասել է Գագիկ Ծառուկյնաը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը շատ գրագետ, շատ պատրաստված քայլ կատարեց և պատմության մեջ անցավ: Ըստ Ծառուկյանի՝ ոչ մեկն էլ չէր հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր այսպիսի հաջողությամբ հաղթանակի հասնել: «Ծառուկյան խմբակցության ղեկավարը հայտարարել է նաև՝ թե քանի որ Սերժ Սարգսյանն հրաժարական է տվել, ժողովուրդն ազատ է և անմիջապես բոլորն էլ կարող են դուրս գալ, իրենց խոսքն ասել:
«Մեր և Նիկոլի միջև տարբերություններ կան, բոլորը գիտեն իմ թափը, իմ հզորությունը և համապատասխան ես ասում եմ՝ մի գիշերվա մեջ ես թիմ ունեի, կառույց ունեի, որը ասենք թե 639 կալանավորվել են, բայց Նիկոլ Փաշինյանը մենակ, իր համար երեք հոգով շրջելով, ասելով, ճիշտ խաղի կանոները պահելով, հալա լա իրեն, ինքը կատարելա այն, որ բոլոր մեր ժողովրդին սպասելիքն ա կայացրել»,- նշել է Գագիկ Ծառուկյանը:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...