Գյումրիի համատիրությունները նորոգում են շենքերը երկրորդական շուկայից ձեռք բերված շինանյութով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Գյումրիի համատիրությունները նորոգում են շենքերը երկրորդական շուկայից ձեռք բերված շինանյութով

13:35 15.10.2018

24.5 մլն դրամ՝ Գյումրիի 18 համատիրություններին: Այս տարվա քաղաքապետարանի հատկացումն է, որը նախորդ տարվանից ավելին է մոտ 2 միլիոնով: Գումարը համատիրություններին բաշխվել է ամեն տարվա նման՝ ոչ հավասարաչափ։ Հաշվի առնելով քաղաքի բնակֆոնդում եղած շենքերի վիճակը՝ հատկացված գումարները կբավարարեն միայն մասնակի նորոգումների համար։ Իսկ որպեսզի ավելի շատ շենքեր ներառվեն նորոգման աշխատանքներում, ինչպես ամեն տարի, համատիրությունները շինանյութը ձեռք են բերում երկրորդական շուկայից, այսինքն՝ օգտագործված ու շատ դեպքերում որակի հաշվին էժան շինանյութ:

Գյումրիի Ղանդիլյան 77 ա շենքի կտուրը վերանորոգելու համար բնակիչները մոտ 30 տարի սպասել են: Շենքի ծածկն առկա է տեղ-տեղ, իսկ որ հատվածներում չկա, ջուրը լցվում է բնակարաններ: Թրջվելու վտանգը միայն վերևի հարկի տներում չէ, վերևից ներքև՝ մինչև առաջին հարկի պատ ու առաստաղ լվացվում են: Անձրևի ժամանակ ներսն ու դուրսը չեն տարբերվում: Տարին տարվա վրա, ոչ միայն բնակարանների, նաև մուտքերի պատերն են քայքայվել:

Վերևի հարկի ապրողների փոքր նորոգումներն օգուտ չեն տվել: Համատիրությանն էլ, երբ դիմել են, նույն պատասխանն է տվել՝ գումար չունեն, բնակիչների մուծումներն էլ քիչ են: Իսկ այս տարի «Կենտրոն» համատիրության պատասխանը փոխվեց, գումար ունեցան: Կտուրը սկսել են վերանորոգել, թեև մասնակի, բայց շենքում վիճակ կփոխի: 300 քառակուսի մետր մակերես ունեցող կտուրից առայժմ կեսն է վերանորոգվում, հավանաբար մյուս կեսին էլ հերթը կհասնի: Գործող 18 համատիրություններից մեծ ու վթարային բնակֆոնդ ունի կենտրոնը: 230 շենքում՝ 130-ի կտուրը նորոգելու, մնացածում էլ այլ՝ կոսմետիկ աշխատանքներ անելու կարիք կա,  բայց այդքան գումար չկա: 24 միլիոնից դրամ հատկացումից, պարզվում է, ամենաշատը «Կենտրոն» համատիրությանն  է, ու դա կազմում է 4 միլիոն դրամ:

Բայց համատիրություններն աշխատանքների համար շինանյութը նորից գնում են երկրորդական շուկայից, այսինքն՝ հին ու օգտագործվածը: Ասում են՝ սրանով գումար է տնտեսվում, 1-2-ի փոխարեն ավելի շատ շենքեր են ընդգրկում վերանորոգման: Համենայնդեպս, երկրորդական շուկայից ձեռք բերելու արգելք իրենց համար չկա: Մյուս համատիրությունների պարագայում, երբ տեղական բյուջեից բաշխված գումարները մինչև 500 հազար դրամի են հասնում, գործը հազիվ թե կտուրներին հասնի:

18 համատիրությունների սպասարկման ներքո գտնվող բոլոր՝ 831 շենքերն էլ ունեն խնդիրներ, որոնք կամ չեն լուծվում, կամ լուծվում են մասնակի՝ ինչքանով ֆինանսավորվում  են  քաղաքապետարան կողմից ու ինչքան վճարում են բնակիչները: Թերացումները թեև միայն բնակիչներինը չեն, քաղաքապետարանը գումարներ չի հատկացրել անգործունյա 3 համատիրության, որոնք դարձել են միայն տեղեկանք տվողներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP